
Դեռևս 2009թվ-ին, երբ ստեղծվում էր xocali.net կայքը և մանրամասն ուսումնասիրվեցին Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից պրոպագանդիստական կեղծիքներն ու նենգափոխումները` բացահայտվեց նաև Կոսովոյում սպանված ալբանացիների լուսանկարների օգտագործման փաստը, որն ակտիվորեն ներկայացվում էր որպես Աղդամում սպանված խոջալուեցիների:
Մերկացումից հետո ադրբեջանական կողմը փորձեց արդարանալ, որ սխալմունք է եղել, քանզի այդ լուսանկարը շատ նման է այն՝ «խոջալուական» լուսանկարին, որն ի դեպ, երբեք չի ցուցադրվել:Սակայն դա չխանգարեց շարունակել շահագործել լուսանկարը, որը մինչ օրս ոչ մի կապ չունի ո՛չ խոջալուեցիների, ո՛չ էլ Աղդամի դեպքերի հետ:
Այսպես, 1news.az կայքում ներկայացված են 2012 թվ-ի փետրվարի 18-ին Ստամբուլում կայացած ցուցահանդեսի լուսանկարները, որտեղ կրկին ցուցադրված է կեղծ լուսանկարը:
Ակնհայտ է, որ նպատակը ոչ թե ճշմարտության ցուցադրությունն է, այլ ՝ հանդիսատեսին ամեն գնով ցնցելը: