11:10 26-02-2010. Vest.Az
«Իշխանությունների կարգադրությամբ պետք էր հաղորդել, որ հայերը չեն գրավել Խոջալուն»
Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ-լեյտենանտ Ագշին Զեյնալովի՝ vesti.az լրատվական կայքէջին տված բացառիկ հարցազրույցը: 1992թ. փետրվարի 26-ին նա է առաջին անգամ հաղորդել Ադրբեջանին Խոջալուի գրավման լուրը:
Ինչպե՞ս դուք իմացաք հայերի կողմից Խոջալուի գրավման մասին:
Այն ժամանակ ես ներքին գործերի նախարարության մամլո ծառայության խոսնակն էի: Գործի բերումով ես բավական սերտ կապերի մեջ էի ԶԼՄ ներկայացուցիչների հետ: 1992թ. փետրվարի 26-ի չարաբաստիկ առավոտյան ես սովորականի պես եկա աշխատանքի: Գիտեք, այդ ժամանակ երկրում չափազանց բարդ իրավիճակ էր. ոչ մեկ չգիտեր, թե ով պետք է զանգվածային լրատվամիջոցներին տեղեկություններ հաղորդեր: Ես լիազորված էի աշխատել մամուլի հետ: Ես շատ օպերատիվ կերպով տեղեկություններ էի ստանում ոչ միայն երկրում կրիմինոգեն իրավիճակի, այլև ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին: Առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ին ինձ զանգահարեց «Ազադլըգ» թերթի լրագրող Էլմիրա Ամրախգըզըն (այժմ հանգուցյալ) և հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է տիրում հանրապետությունում: Ես անմիջապես կապվեցի ՆԳՆ հերթապահ բաժանմունքի հետ, որի աշխատակիցները ինձ ծանոթացրին երկրում տիրող իրավիճակին: Նրանք նաև նշեցին, որ Խոջալու քաղաքի ոստիկանության բաժանմունքը կապի դուրս չի գալիս: Անմիջապես ներքին կապով կապվեցի Շուշիի ոստիկանության բաժանմունքի քաղ. գծով տեղակալ Էլխանի հետ (ցավոք ազգանունը չեմ հիշում): Այդ ժամանակ Շուշին նույնպես պաշարված էր: Էլխանն ինձ ասաց, որ հեռադիտակով նա տեսնում է, թե ինչպես հայկական զրահատեխնիկան մտնում է քաղաք, որն ուղղակի բոցավառվում է: Շուշիից ստացած տեղեկությունը հաղորդեցի «Ազադլըգի» խմբագրին, որն էլ թերթում գրեց Խոջալուի գրավման մասին:
Ինչպե՞ս էին զարգանում իրադարձությունները Խոջալուի գրավման մասին հայտարարությունից հետո:
Դրանից որոշ ժամանակ անց ինձ շտապ կանչեցին ներքին գործոց նախարարի ընդունարան և ասացին, որ նախագահի ապարատի կարգադրությամբ պետք է տեղեկություն տարածել, որ Խոջալուն դեռ գրավված չէ հայերի կողմից, որ կռիվների ժամանակ երկու մարդ է զոհվել և այլն: Երբ ես ասացի, որ արդեն հաղորդել եմ Խոջալուի գրավման լուրը «Ազադլըգ» թերթին, սկսվեց անհասկանալի իրարանցում: Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և փետրվարի 26-ից արձակուրդ վերցնել:
Այսինքն ինչ-որ մեկը չէր ցանկանում, որ ժողովուրդն իմանա Խոջալուի գրավման մասին:
Բնականաբար: Փետրվարի 27-ի առավոտյան ինձ զանգահարեց նախարարի օգնականը և հրամայեց անմիջապես գալ աշխատանքի: ՆԳՆ շենքին մոտենալուն պես ես տեսա, որ շենքի շուրջը մարկանց մի մեծ ամբոխ է հավաքվել, որը պահանջում է բացատրություններ և նույնիսկ կառավարության հրաժարականը: Պարզվում է, որ նախորդ օրը՝ փետրվարի 26-ին «Գյունուն էկրանը» հաղորդման ժամանակ, ՆԳՆ-ին հղում կատարելով, ասվել էր, որ Խաջոլուում ամեն ինչ նորմալ է, ընդհամենը երկու մարդ է սպանվել և երկուսը վիրավորվել:
Իսկ ո՞վ էր տարածել այդ ապատեղեկատվությունը:
Փետրվարի 26-ին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախագահի ապարատի այն ժամանակվա մամլո խոսնակ Ռասիմ Աղայեվը համոզեց ՆԳՆ նախարար Թոֆիք Քերիմովին հանդես գալ նման հայտարարությամբ, քանի որ ճշմարտությունը, ըստ նրա, կարող էր մեծ աղմուկ բարձրացնել և անկանխատեսելի հետևանքների պատճառ հանդիսանալ: Այսինքն ստով և սարսափելի ճշմարտությունը քողարկելով նրանք փորձում էին թաքցնել Խոջալուի գրավման և հարյուրավոր անմեղ մարդկանց մահվան լուրը: Անկեղծ ասած դա շատ ցավալի էր:
Այլ նյութեր՝
Ադրբեջանցիների վկայոիտյունները
Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար
Անասուններին հասցրեցին տարհանել...
Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ