Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



ՍՈՎԻ ԵՎ ԿՐԱԿԻ ՄԻՋև: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

Ֆիլմի սցենար

00:00 Կադրից դուրս ձայն. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն մի քանի ամիս լիակատար շրջափակման մեջ է: Նորանկախ Արցախն արտաքին աշխարհին կապող հաղորդակցության բոլոր ուղիները փակված են և վերահսկվոմ են ադրբեջանցի ՕՄՕՆ-ականների ու ավազակախմբերի կողմից: Մայրաքաղաք Ստեփանակերտն ու ադրբեջանաբնակ բնակավայրերին մոտ հայկական գյուղերը մի քանի ամիս շարունակ ենթարկվում են շուրջօրյա հրետակոծությունների: Կրակե օղակի մեջ հայտնված արցախցիները տևական ժամանակ ենթարկվում են ադրբեջանական միլիցիայի ու զինված ավազակախմբերի ասպատակություններին.
00:32 Զոտովի Ռեպորտաժ.Սա Ստեփանակերտի եկեղեցու զանգն է, բայց այն լուռ է, քանզի ամեն օր այս քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ստիպված է ուշադիր այլ ձայներ լսել՝ բնակելի թաղամասերի ուղղությամբ թռչող «Գրադի» արկերի ձայնը: Ահա՝ ինչ է մնում դրանցից հետո: Այս աստիճանահարթակի վրա միանգամից երեք մարդ է սպանվել, մեկը հրաշքով կենդանի է մնացել: Քաղաքը պաշարման մեջ է, քաղաքն արդեն վաղուց ապրում է նկուղներում՝ հենց այն չարաբաստիկ փետրվարի 16-ից, երբ առաջին հրթիռներն հարվածեցին առաջին զոհերի բնակարանները:
00:57 Ռեպորտաժ.Ահա այդ տխրահռչակ «Գրադը», որ կիրառվում է բնակավայրերի դեմ: Սա զանգվածային ոչնչացման զենք է, որի կիրառումը բնակավայրերի, քաղաքաների ու գյուղերի դեմ արգելված է միջազգային կոնվենցիաներով: 1975 թվականին Խորհրդային բանակն այս զենքը կիրառել է Անգոլայում և կանգնեցրել Հարավային Աֆրիկայի բանակի առաջխաղացումը: Մասնագետների գնահատականով՝ երկու-երեք համազարկը բավական է եղել, որպեսզի Հարավաֆրիկյան բանակի առաջխաղացումը կանգնեցվի: Այսօր այս արկերը կիրառում են Ստեփանակերտի դեմ:
01.24 Ռեպորտաժ. Ահա խնդրեմ, ուղիղ տան վրա, երկու հատ, ահա՝ տես: Սա գազանություն է, խնդրեմ…
01:34 Սպանվածների կադրեր, անականատեսների և բժշկի սինխորններ:
- Երեկ, դա որտե՞ղ էր
- Այստեղ Կիրովի պողոտայում, այդ պահին Գրադի հրետակոծում, և արկը ընկավ…երկու բեկոր վնասեցին գլուխը:
- Իսկ քանի հոգի (վիրավորվել է) երեկվա ընթացքում
– 7 հոգի
– 7 հոգի՞
- 6-7 հոգի, նրանց թվում մեկ ընտանիք` երկու մանկահասակ երեխա, հայրը ծանր վիճակում է, մայրը նույնպես վիրավոր է:
- Գրադ, Գրադի հրետակոծումից հետո
- Այսինքն, այստեղ` քաղաքի՞ց
– Այո
– Մարտադաշտից ավելի քի՞չ մարդ են բերում
- 80%-ը Գրադից (տուժածներն են), 20-15% մարտադաշտից
– Այսինքն, խաղաղ բնակիչնե»ր են
– Հիմնականում խաղաղ բնակիչներն են տուժում, Այն նրա մոտ երեկ երեխաներ են սպանվել
02:16 Ստեփանակերտի բնակիչ. Հարևանիս տղան, 27 տարեկան Կրկժանում մահացած էր, են էլ իրանց տանը թաղումի վրան, հլա լացում էինք, նոր մեկը եկավ ասեց այ աղջիկ ինչ ես ասում ա էդտեղ, լացում, քո բարեկամները, լրիվ, ասում ա, փռթվել են…. ու տենց էլ թողեցի վազելով գնացի հիվանդանոց: Հիշողություններ շատ կա, որ սկի չեմ էլ ուզում հիշեմ:
02: 43 Բուրկովա. Այո շատ մարդ է զոհվել, Ստեփանակերտում մի ամբողջ քաղաք է զոհվել
02:54 Մեջբերում`Յուրի Գիրչենկո.
Աղդամից յոթ կիլոմետր հեռավորության վրա, Ուզուն-դարա տեղանքում էր գտնվում հրետանային զինամթերքի պահեստը: Հարձակման արդյունքում ջիգիթները ճանկեցին 200 հազար տոննա զինամթերք: Ավարի մեջ էր 200 վագոն ռեակտիվ արկ: Հենց այդ արկերն էլ հատկացվեցին Ստեփանակերտի հրետակոծմանը:
03:26 Արկադի Տեր-Թադևոսյան. Այդպիսի քանակությամբ ռազմամթերքի առկայությունը, որը տեղակայված էր Աղդամի պահեստներում և բերվում էր օդով և արահետներով, թույլ էր տալիս Խոջալուին լինել հզոր կրակակետերից մեկը, որից օր ու գիշեր ռմբագոծվում էր Ստեփանակերտը:
03:50 Աշոտ Խաչատրյան. Նրանք ռմբակոծում էին Խոջալուն և Ստեփանակերտը: Ճիտ նույն կերպ Ստեփանակերտը Ռմբակոծվում էր Շուշիից: Խոջալույում տեղակայված էին համազարկային կրակի БМ-21 գրադ համակարգերը, բազմաթիվ կայաններ`Ալազան, Կրիստալ:
04:10 Կադրից դուրս ձայն. 1992թ. փետրվարին, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, օրական Ստեփանակերտի վրա արձակվում է «Գրադի» 160 արկ:
04:19 Լևոն Մելիք-Շահնազարյան . Քաղաքում կտրուկ ավելացած զոհերի քանակը: Մոտավոր փերտրվարի կեսերին, դա արդեն սկսեց կրել ցեղասպանության բնույթ, այն պատճառով որ կրակում էին մի քանի կետից: Դա Սեփանակերտի շուրջ բնակավայրեր էին, ադրբեջանաբնակ բնակավայրեր` Շուշի, Դաշքեսան, Խոջալու:
04:46 Կադրից դուրս ձայն. Դրա հետ մեկտեղ Բաքվի իշխանությունները անտեսում էին այն փաստը, որ Ստեփանակերտի ռմբագործությունների ժամանակ համազարկայանին կրակի համակարգի օգտագործումը հանգեցնում էր քաղաքացիական բնակչության շրջանում մասսայական զոհերի, պատմաճարտարապետական հուշարձանների և հասարակական նշանակության օբյեկտների ավերման, ինչ իր հերթին հանդիսանում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի խախտում:
05: 16 Պիսարենկոյի Ռեպորտաժ. «Վեստիի» թղթակցին բացառիկ հարցազրույցում պրն. Մամեդլին, նշել է, որ Ստեփանակերտի խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների օգտագործումը, որ այլ ինչ է, քան հանցագործություն:
05:32 Կադրից դուրս ձայն. Հետագայում Ադրբեջանի իշխանությունները չեն էլ թաքցնի, որ խաղաղ բնակչության հրետակոծումը եղել է էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն ու ունեցել է մեկ նպատակ` ստիպել տեղի հայերին կամովին հեռանալ հայրենիքից: Մի քանի տարի անց ազերիները սա խոստովանում են բարձր մակարդակով.
05:56 Մեջբերում` Լալա Շովկետ Հաջիևա.
100 օրերի ընթացքում մենք տարբեր զինատեսակներից ռմբակոծում էին Ստեփանակերտ քաղաքը, սակայն հայերը չլքեցին հայերի հողը, իսկ դուք, նույնիսկ չլսելով կրակոցի ձայնը, փախուստի դիմեցիք:
06:35 Բուրկովա. Կրակում էին հրետանուց, դա 1992 թ: Եվ մենք բոլորս նստած էինք նկուղում: Այնտեղ նույնիսկ տոնածառ էինք տեղադրել: Ո~րքան տներ էին ավերվել, ո~րքան մարդ էր զոհվել, ահավոր էր, բայց արիաբար դիմադրում էին:
07:02 Կադրից դուրս ձայն. Դրությունը հատկապես օրհասական էր այն պատճառով, որ արտաքին ու ներքին շրջափակման հետևանքով հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտը, որը սեփական բնակչությունից բացի ապաստանել էր նաև Ադրբեջանից արդեն իսկ բռնի տեղահանված շուրջ 35 հազար փախստականների, վառելիքի ու հաղորդակցման ուղիների բացակայության պատճառով չէր սնուցվում:
07:29 Կադրից դուրս ձայն. Կադրից դուրս ձայն. Քաղաքում դադարեցված էին հոսանքի ու ջրի մատակարարումները: Մարդիկ սեփական բնակարանները թողած` ապաստանել էին նկուղներում ու ռմբապաստարանների հարմարեցված այլ վայրերում:
07:38 Աղջիկ. Ես 12-13 տարեկան էի, հիշում են մենք գիշերում էինք նկուղում, շատ դժվար շրջան էր, ջուր չկա, լույս չկար, Մենք հեռվից ջուր էինք կրում, թիթեղամաններով: Հիշում եմ, երբ մենք, բակում խաղալիս պայթյուն լսեցինք: Վազեցինք նկուղ: Միայն հետո մենք իմացանք, որ ավերվել է շինություն և բազմաթիվ մարդիկ են զոհվել:
08:05 Բաբո. Ուտելիք, հատիկ ենք առել, ցորեն, արկանքով կուրկուտ են արել, բրինձ չկար. Մի քիչ լոբի ա, սուպ էինք շինում, հին գիդամ, կանաչի, գնում էինք հանդերը, ժենգյալ քաղում, փյուփյուտ, հին գիդամ, ուտելիք էլի, կանաչիով ենք ապրալ : Վախտ ա իլել, որ մեր տանը հաց չի իլել, բայց փյուփյուտ եփել ենք, ջուր խմել, առանց հաց կերել, յոլա ենք քեցալ, մռալ չենք: Մինչև մինգ էլ ապրում ենք:
08:41 Կադր.Հերթ ջրի համար
09:03 Բաբո. Մին քանի աղբյուր կար,աղբյուրի ջուր էլ գալ, գիշերը հերթ էիր, գիշեն էի դուրս գյամ ջրի հերթ, որ հանց որ գյուլլեքին չգա…Կրկժանա մին տեղան, Շուշվան մին տեղան ռմբակոծում էին
09:28 Լևոն Մելիք-Շահնազարյան . 92 թ փետրվար-մարտ ամիսներին հարապետության ղեկավարությունը սեփանակերտ քաղաքում մեկ շնչին համար հատկացնում էր ամսեկան 400 գրամ ալյուր:
09.48 Մեջբերում` Անժելիկա Չեչինա.
Հունվարի 21-25-ը եղա Ստեփանակերտում: Քաղաքում նախկինի պես ոչ հոսանք կա, ոչ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ է տեղ հասցվում, որ ամաչում եմ թեյ խմել: Մթերքի կտրոններով որևէ ապրանք ձեռք բերել հնարավոր չէ: Քաղաքում արդեն սովից ուռչելու դեպքեր կան... Ստեփանակերտը հիշեցնում է շրջափակված Լենինգրադի կինոխրոնիկան:
10:10 Լևոն Մելիք-Շահնազարյան . Դա մի շրջան էր երբ թվում էր, որ Ադրբեջանը իր առջև նպատակ է դրել ամբոջովին վերացնել Ստեփանակերտի բնակչությունը, այդ թվում կանանց և երեխաներին:
10:21 Կադրից դուրս ձայն. Այս ամենի նպատակը մեկն էր. կյանքն արցախյան հողում դարձնել անտանելի այն աստիճան, որ բնիկները կամովին լքեն հայրենիքն ու այն նվիրաբերեն ադրբեջանցուն: թվում էր... Բաքուն կհասնի իր նպատակին և կրակե պաշարման մեջ առնված Արցախը անկում կապրի:
10:52 Կադրից դուրս ձայն. Որոշում կայացվեց տեղում չնստել, այլ ճեղքել պաշարումը:
10:57 Կադրից դուրս ձայն. Այն պահին Ադրբեջանի կողմից օգտագործվող կրակակետերը մի քանիսն էին: Նրանց միարժամանակյա ճնշման ռեսուրսների և հնարավորություններին արնաքամ Ղարաբաղը չէր տիրապետում: Անհրաժեշտ էր գործել հերթականությամբ: Եվ հերթում առաջինը դարձավ արբեջանցիների կրակակետ դարձած Խոջալուն:
Աշոտ Խաչատրյան. Խոջալուն ստրատեգիական կարևոր դիրք էր գրավում Ղարաբաղում: Այն գտնվում է ճանապարհների խաչմերուկում և մենք ստիպված էինք ճնշել այդ կրակակետը: Այնտեղ է գտնվում Ղարաբաղում միակ օդանավակայանը, որպեսզի հնարավորություն լինի դուրս բերել վիրավորներին և ծերերին:
Կադրից դուրս ձայն. Դեռևս 91 թ աշնանը Ստեփանակետի օդանավակայանը գրեթե հասանելի չէր: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը, ստուգման և վերահսկողության պատրվակով, ստորացման և կտտանքների ենթարկելով էթնիկ հայերին, խոչընդոտում էր վերջիններիս ազատ տեղաշարժումը, իսկ հանրապետության կենսաապահովմանն ուղված բեռները, արգելափակվում էին: Արգելափակվում էր նաև միջազգային դիտորդների մուտքը: Իսկ 92 թ սկզբին օդանավակայանը լիովին արգելափակվեց:
12:01 Սլավիկ. Մի անգամ ինձ ուղակել էին ռուսների հետ աէրոպորտ, որպես ռուս, որ կոնկրետ անմիջապես տեղում տեսնեմ թե ինչ կատարվում այնտեղ: Այն ինչ այնտեղ կատարվել է ոչ մի նորմալ մարդ չէր կարող երկրորդ օրը գնալ այնտեղ: Այն ինչ կատարվում էր հայ ուսանողների ու ուսանողուհիների հետ, որոնք պիտի է գնային Երևան քննությունների:
12:28 Շտետինա. Հիշում եմ Ատեփանակերտի օդանավակայանի պարետ Հաջիևին, որը երկրում անգամ ինձ ЯК-40 ինքնաթիռով Ստեփանակետրից արտաքսել է Երևան: Կարծում եմ, նա մարդասպան է, որովհետև ինքն էր ինձ ասում որ գիշերը դուրս է գալիս մարդկանց որսի: Դա նրան հոբբին էր:
Կադրից դուրս ձայն. Մարդկանց որսը իրականացվում էր նաև Հաջիևի անմիջական ենթակաների և Խոջալույում հաստատված հրոսակախմբերի կողմից:
Դանա Մազալովա. Ես այնտեղ եկա, երբ ինձ հեռացրեց Հաջիևը: Երբ Պոլյանիչենկեն ինձ դուրս նետեց, և մենք օդանավակայանում էինք, Անդրեյ Կապուստինի և Միրիկի հետ, ես հարբեցրի նրան հայկական կոնյակով և նա մեզ նստեցրեց ոչ թե ինքաթիռ այլ մեքենա` ՎԱԶիկ: Տղաները ետևի նստատեղին քնած էին, անձրև էր գալիս: Մենք գնում էինք այդ ճանապարհով և ես աղոթում է, որ հայերը չցանկանան սպանել նրան, առավել ևս այդ պահին, ենբ մենք մեքենայի մեջ ենք: Եվ նա, իբր հարբած, մառացավ, թե ում հետ է խոսում և պատմում էր ինձ… արյան համի մասին: Իմ լսածի անհնարինությունից, աչքերս ճակատիս էին թռել, (քառակուսու տեսք էին ընդունել): Ես չէ կարող գլուխս թեքել նրան ուղղությամբ, որպեսզի նա չտեսնի իմ աչքերը:
13:15 Արկադի Տեր-Թադևոսյան. Նրանք արտագրոհներ էին իրականացնում, այսինքն դուրս էին գալիլ ինչ որ դիրք, հարձակվում էին մերոնց վրա, գնդակոծում ահա այս ճանապարհը:
13:27 Ականատես. Եկա մտա Խոջալու, հենց դուրս գալու վրեն ճանապարհ կա, սսենց խաչա, տեսա աջ կիղմից տեսնամ թափվեցին մաշնիս վրեն, կարկուտի պես թափվում ա, երկաթ քար չես իմանում ինչ ա:
13:39 Խոջալույում ծեծված երկու եղբայրները.
—Գնացել էինք Խոջալու գյուղ, լսել որ մեր հայերին կոտորում են, իմ աչքերով ես տեսա մեր քաղաքում, որ մե մաշինեն ջարդուփշուր արած հարկեցին, ես գնացի որ տեսնեմ ինչ է եղել, մեզ վրա կրակեցին թուրքերը, մենք ուզում էինք որ, իրանց ատվետ տայինք, և այսպես վիավորվեցինք:
14:00 Բժիշկ. առկա են որովայնային պատի բազմաթիվ վերքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, ներթափանցել են կրծքավանդակ և որովայնի խոռոչ:
Կադրից դուրս ձայն. Էթնիկ հայերի նկատմամբ նման ագրեսիան ձևավորվել է դեռևս հիմանխնդրի ծագման փուլում` 1988 թ.:
14:32 Ծեծված երեխաներ. - Երբ են կրակել, երեկ թե՞ էսօր,
– Երեկ
– Որտեղ՞
– Խոջալու…
– Բա խոջալու ինչ ես անում,
– մաշինով էի գալիս.
– Ո՞ր գյուղից,
– Ռև գյուղից.
– Հետևից ել են խբե՞լ
– Հա: Խոջալուի մեջը…
– իմանալով որ եդքան փոքր երեխա կա, խփել են հա՞ ուղղակի
15:20 Կադրից դուրս ձայն. Խոջալուն 1992 թ ուներ կարևոր ռազմական նշանակություն: Գտնվելով Շուշի-Աղդամ հատվածի անմիջապես կենտրոնում, Խոջալուն հարմար հենակետր էր մի կողմից Ասկերանի, իսկ մյուս կողմից` Ստեփանակերտի շրջապատման համար: Հոնց այդ պատճառով Բաքվի իշխանությունները հոգ էին տանում, որպեսզի Խոջալուն համալրվի հարձակվողական զինատեսակներով և համապատասպան անձնակազմով
15:49 Աշոտ Խաչատրյան. Օմոնի զորքերը տեղակայված էին Խոջալուում, բայց իրենց էությամբ նրան անօրինական միավորումներ էին: Ադրբեջանական բանտերից հապճեպորեն ազատ էին արձակում հարցագործների, կազմավորում էին ջոկատներ, զենք բաժանում, համազգեստ հագցնում, և ուղարկում Ղարաբաղ:
16:13 Կադրից դուրս ձայն. Բաքվի մարտավարությունը կառուցվում էր Ասկերանի ուղղությամբ Աղդամից և Խոջալուից միարժամանակ հարձակման, իսկ Ասկերանի գրավումից հետո, Շուշից և Դաշքեսանից անդադար գնդակոծությունների պայմաններում, պետք է սկսվեր Ստեփանակերտի վերջնական պաշարումը:
17:27 Ամփոփենք` ԼՂՀ-ն գտնվում է Ադրբեջանի կողմից մշտական ռմբակեծությունների տակ: Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերըտի վրա Աղդամից, Խոջալուից և Շուշիից թափվում էր մամացու կրակը:
Պարենամթերքի, դեղերայքի և վառելիքի հետ կապված վիճակը ծայրահեղ է` Առանձնապես Սեփանակերտում: Սովի վտանգը կախվել է 80000 մարդու վրա:
18:09 Լևոն Մելիք-Շահնազարյան . Խոջալուն իրապես շատ կարևոր էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր համար: Սակայն եթե Ադրբեջանի համար Խոջալուն ուներ ինչ-որ հարձակվողական և ավերիչ կետի նշանակություն, ապա մեզ համար այն ուղակիորեն կապված էր կյանքի, առաջին հերթին երեխաների փրկության հետ:
18:54 Արմինե Ադրբեկյան. Բաքուն քաջ գիտակցում էր Խոջալուի կարևորությունը, այն պատճառով, որ այն գտնվում էր հայաբնակ Արցախի հենց կենտրոնում: Երկրորդ` Խոջալուն վերահսկում էր Սեփանակերտը մույս շրջկենտրոնների` Ասկերանի Մարդակերտի, Հադրութի հետ կապող միակ ասֆալտապատ ճանապարհը:
19:13 Կադրից դուրս ձայն. Հենց բացառիկ ստրատեգիական կարևորության պատճառով էլ Խոջալուն 1988թ սկսած դարձավ Ադրբաջանի ժողովրագրական էքսպանսիայի էպիկենտրոն: 20-րդ դարի 30-ական թվականներին Խոջալուն դեռևս բնակեցված էր հայերով: Ադրբեջանցիները սկում են բնակեցվել Խոջալույում 1935 թ, իսկ արդեն 1969թ Բաքվի կողմից իրականացվող ուղորդված քաղաքականության արդյունքում գյուղը լքում է վերջին հայ բնակիչը:
19:42 Սլավիկ Արուշանյան. Խոջալուն դարձել էր շրջկենտրոն, հայտարարել որպես շրջկենտրոն, քաղաքի կարագավիճակ էր տվել, այնտեղ տեղափոխել էր Բաքվից մի քանի ԲՈՒՀ-երի ֆիլիալներ, մի շարք գործարանների բաժանմունքներ էր բացել այնտեղ, ավտոբազա էր ստեղծել, երկաթուղու հատուկ առանձին մեծ կայարան էր ստեղծել: Վերջը, քաղաքին հատուկ ամեն ինչ տրամադրել էր: Ընդ որում, դա այն միջոցներն էր, որ Խորհրդային Միությունը հատկացրել էր, որպեսզի տրամադրվի Ղարաբաղին:
20:20 Լևոն Մելիք-Շահնազարյան . Եթե հիշում եք, 88 թ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում և կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի այն ճանակ դեռևս մարզին ֆինանսա-սոցիալական օգնության տրամադրելու վերաբերյալ որոշում կայացվեց: 400 մլն. ռուբլի օգնության փոխանցման որոշում կայացվեց, որը հետագայում վերանայվեց և գումարը աճեց մինչև 450 մլն.ի: Այն ժամանակ դա անկասկած ահռելի գումար էր: Սակայն Լեռնային Ղարաբաղը այդ գումարից չտեսավ գետ մեկ կոպեկ: Այս փողերը ուղվեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանաբնակ կետերի ամրապնդման վրա: Հայկական կողմը, Ղարաբաղի հայկական գյուղերը, հայկական քաղաքները ոչ մի կոպեկ չստացան: Սակայն ադրբեջանաբնակ կետերից, որոնց վրա և ծախսվում էիյ գումարները, Ադրբեջանը բնականաբար, առաջնահերթության էր տալիս նրանոց, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Ադրբեջանի և Լեռային Ղարաբաղի համար: Առաջին հերթին դա Շուշին էր և Խոջալուն:
21:26 Սլավիկ Արուշանյան. Ընդհանրապես Ադրբեջանը հենց են գլխից նպատակ էր դրել, որ հայերով բնակեցված տարածքները աստիճանաբար ազատի հայերից: Հատուկ մշակված պլան ունեին և իրագործում էին դրան համապատասխան:
21:47 Մեջբերում` Հեյդար Ալիև «Զերկալո» Բաքու, 23.07.2002. «Երբ ես զբաղեցնում էի առաջին քարտուղար պաշտոնը, այն ժամանակ շատ էի աջակցում Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միևնույն ժամանակ, ես փորձում էի փոփոխել տեղի ժողովրդագրական պատկերը: Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր ԲՈՒՀ-ի բացման հարցը: Մեզ մոտ բոլորը դրան դեմ էին: Ես մտածեցի և որոշեցի բացել, բայց միայն այն պայմանով, որ ուսուցումը իրականացվի 3 լեզուներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն: Բացեցինք: Հարակից շրջանների ադրբեջանցիներին մենք ուղարկում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ: Բացեցինք նաև կոշիկի արտադրության մեծ ֆաբրիկա: Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար: Այնտեղ գործուղեցինք մարզի շրջակա բնակավայրերի ադրբեջանցիներին: Այս և այլ քայլերով ես ձգտում էի հասնել նրան, որ ԼՂ-ում ադրբեջանցիների թիվն ավելանա, իսկ հայ բնակչությանը քանակը կրճատվի: Նրանք, ովքեր այն ժամանակ աշխատում էին Լեռնային Ղարաբաղում, գիտեն այդ մասին:
22:40 Կադրից դուրս ձայն. Ալիևյան պլաների իրագործման նպատակով Խորհդային Ադրբեջանի իշխանությունները 1988 թ սկսած Խոջալում ծավալում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ: Ենթակառուցվածքների մեջ ներդրումներին զուգահեռ Բաքուն սկսեց ակտիվորեն գյուղում բնակեցնել Մեսխետցի թուրքերի և ադրբեջանցիների:
23:07 Լևոն Մելիք-Շահնազարյան . Այնտեղ ներգրավում էին առանց կրթության, քրեական անցյալով անձինք,տրամադրվում էր ինչ-որ արտոնություններ, տուն, աշխատանք և այլն: Եվ բնականաբարայտեղ էին ինչպես կառավարական, այպես էլ ազգային ճակատին հարող ռազմական խմբավորումները: Այն ժամանակ իրենց ոմոտ ընդդդիմության ևև ղեկավարության միջև առկա էր անհամյանություն և ոչ համաձայնեցվածություն:
23:34 Կադրից դուրս ձայն. Նրանք անհրաժեշտ էին, ոչ միայն Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխելու, այլև հարևան հայկական բնակավայրերը ասպատակելու ու գյուղի տարածքով անցնող ճանապարհներով երթևեկող հայերին թալանելու, բռնաբարելու ու հնարավոր այլ ապօրինություններ գործելու համար: Սրանով հանդերձ ժողովրդագրական ճակատում Ադրբեջանի հարվածային ուժը դարձան Ֆերգանայի հովտում բռնկված բախումներից մազապուրծ թուրք-մեսխեթցիները:
24:06 Կադրից դուրս ձայն. Ավելին` վերաբնակ հայրենակիցներին Բաքվի իշխանություններն` ըստ իրադարձությունների զարգացման, դիտարկում էին միաժամանակ նաև որպես կենդանի վահան:
24:21 Թուրք-մեսխետցիներ. Հայտնվել հիմնախնդրում: Ես ավելի լավ է կհեռանամ այսեղից: Մենք ցանկանում էինք հեռանալ, սակայն թույլ չտվեցին... Եբ մենք եկանք այստեղ, հայտնվեցին թակարդում, հետ արդեն հետ գնալ չէր կարելի... հուլիս 16-ին ես եկա Խոջալու, 91 թ.... Ձեզ, ինչ-որ տո՞ւն տվեցին, թե՞ բնակեցին բնակարանում- Մի փոքր սենյակ, այնտեղ մեծ շինարարություն էր:- Ինչո՞ւ նոր տներում բնակարաններ չէին հատկացնում: -Այն ժամանակ մեզ չտվեցին:-Խոստացե՞լ էին տալ:- Այո, այո: Ինչո՞ւ ձեզ տներ տվեցին հենց Խոջալուում: Դուր կրթված մարդ եք, դուք հասկանում եք: Դե երևի, որպեսզի այնտեղ շատ մարդ լինի, ես կարծում եմ:-Իսկ ինչո՞ւ էր այնտեղ շատ մարդ անհրաժեշտ: Որպեսզի քաղաքը ընդլայվի, դրա համար:
25:29 Թոմաս դե Վաալ. Ինչպես հայտնի է խորհրդային շրջանում Խոջալուն փոքր ավան էր, հետո շատերը այնտեղ բնակվեցին, և դա ըստ երևույթին, Ադրբեջանի նպատակամղված քաղաքականություն էր: Որպեսզի, այսպես ասած, ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը աճի:
25:52 Կադրից դուրս ձայն. Ավանի բնակչությունը 1988-ի 2135 մարդուց ավելացել է` 1991թ. դառնալով 6300 մարդ:
Լևոն Մելիք-Շահնազարյան . Պաշտոնական վիճակագրության համաձայն, խոջալու բնակչությանը 2100-ից աճեց մինչև 7300-ի: Ես ես ճիշտ եմ հասկանում այս թվերը, ապա համարյա 4 անգամ
26:10 Կադրից դուրս ձայն. Երկու տարի անց, արդեն 90թ.Ադրբեջանի ԽՍՀ գերահգույն խորհուրդը Խոջալուին շնորհում է քաղաքօին կարգավիճակ` վերածելով այն շրջկենտրոնի: Հետևաբար հայաբնակ Ասկերանը զրկվում է այդ կարգավիճակից: Մյուս քայլը, ըստ երևույթին, պետք է հանդիսանար Խոջալուի` ԼՂԻՄ-ի մայրաքաղաք հռչակելը: Այս իրավիճակում հայերին ոչինչ չէր մնում, քան փորձել հրատապ կերպով կանխել Արցախի բռնի ադրբեջանականացման ծրագրի իրականացումը, որն իրականացվում էր Բաքվի կողմից այն մադելով, որը ժամանակին հաջողության կիրազվել էր Ալիևյան վարչակարգի կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետությունում:
26.51 Կադրից դուրս ձայն. 1992 թ փետրվարին ակնհայտ դարձավ, որ Արցախի հետագա գոյության հարցը կախված է Խոջալուի կարգավիճակից:
27:05 Լևոն Մելիք-Շահնազարյան . Խոջալուի գործողության իրականացման որոշումը բնականաբար ընդունվել է ԼՂՀ-ի քաղաքացիական ղեկավարության` մասնավորապես ԼՂՀ գորագույն խորհրդի նախագահության կողմից: Դա իսկապես մանրակրկիտ մշակված և գեղեցիկ իրականացված գործողություն էր, որը ղեկավարել և մշակել էր Արկադի Տեր-Թադևոսյանը:
27:31 Արկադի Տեր-Թադևոսյան. Ստեփանակերտը գտնվում էր չդադարող կրակի տակ և այն, ընդհանուր առմամբ, թաղամաս առ թաղամաս կոտրվում էր: Անխնա հարվածում էին, վերևից, կողքից, որտեղից չէին զլանում: Հարցին, թե ինչու Խոջալուն` որովհետև դնելով քարտեզը, դիտարկելով Ստեփանակերտի շուրջ բնակավայերի տեղակայումը, դուրս է բերվում նպատակահարմարությունը: Եթե մենք ազատագրում էինք Խոջալուն ապա ապաարգելափակում էինք Ստեփանակերտ-Ասկերան Ճանապարհը: Ճանապարհը ազատ վերահսկվում էր և մենք կարող էինք ազատագրել և վերականգնել օդանավականը, որը կկապեր Հայաստան ու Արցախը: Այդ իսկ պատճառով Խոջալուի կարևորությունը շատ բարձր էր, որպեսզի հենց Խոջալուն վերցնենք: Եթե մենք հետևողականորոն չվերցնեինք Խոջալուն և Կրկժանը, մենք հետագայում չէինք կարողանա գրավել Շուշին:
28:40 Կադրից դուրս ձայն. Վերջնական պլանի համաձայն, ԼՂՀ ինքապաշտպանության ուժերի ստորաբաժանումները պետք է մտնեին Խոջալու 4 կետերից:
28:51 Արկադի Տեր-Թադևոսյան. Հենց այստեղ մենք 600 հոգի մարդ ունեինք: Մենք նրանց բաժանեցինք 4 խմբավորմանը: Խմբավորումներից մեկը գտնվում էր Մեխտիշենում: Երկրորդ խմբավորումը գտնվում է Նորագյուղում: Երրորդ խմբավորումը գտնվում էր Քյադուգում: Եվ չորրորդը գտննում էր Բալուջիից բարձր, օդանավակայանի մատույցներում: Ամեն խմբավորում ստացավ առաջքաշման երթուղին, որտեղ կենտրոնանալ, ծավալվել, և յուրաքանչյուրը ուներ հարձակման հրաման, որտեղ ընդգծվում էր մատակա և հագագա խնդիրը: Այս բալոր խնդիրները բերում էին նրան, որ մենք պետք է հակառակորդին դուրս շպրտեինք Խոջալուից: Այստեղ հստակ երևևում է, որ բնակավայրի շրջապատում չկա, կիսակոր է ստացվում, որպեսզի դուրս մղում տեղի ունենա Աղդամի ուղղությամբ:
30:15 Կադրից դուրս ձայն. Գրոհը պետք է հետևեր չորս ուղղությամբ, ըստ որում` բաց թողնելով Խոջալուի արևելյան կողմը: Ավելին` հայկական ստորաբաժանումները հանվում են Քարքառի ափից: Այս տարածքությունը նախատեսվում է միջանցքի համար, որով Խոջալուի խաղաղ բնակչությունը կարող է հեռանալ:
30:43 Կադրից դուրս ձայն. Ռազմական պլանի համաձայն` մարդասիրական միջանցքը տրամադրվում է Քարքառ գետի հունով. Խոջալուի արևելքից ելքով դեպի Գարգառի հովիտ, այնուհետև գետի հովտով մինչև Աղդամ: Այս միջանցքը ոչ միայն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող մոտակա բնակավայրը` Աղդամը Խոջալուին կապող ամենակարճ գիծն է, այլև կտրտված ռելիեֆի պայմաններում միակ անցանելի ճանապարհը: Այստեղ չկային անանցանելի լեռներ ու անտառներ, իսկ գետի հովտով անցնող Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհն ու երկաթգիծը հրաշալի ուղեցույց էին` չմոլորվելու և ճիշտ ճանապարհով գնալու համար:
31:28 Լևոն Մելիք-Շահնազարյան . Դա տրամաբանական միջանցք էր: Հասկանալի էր, որ Խոջալուն լքել որոշած բնակիչները, կհեռանան: Դա ամենակարճ, ամենահարթ, նկատի ունեմ ռելիեֆը, և ամենակարճ ճանապարհը, մինչև այն պային ամենամոծ ադրբեջանաբնակ Աղդամ քաղաքը: Նրանք պետք է գնային այդ ուղղությամբ, ևև այս ուղղությամբ էլ հեռացան և բաց թողնվեցին «պարկից»:
32:04 Կադրից դուրս ձայն. գրոհի պլանը` ամենայն մանրամասներով պատրաստ էր, զինվորները համապատասխան հրահանգավորումը ստացած:
32:13 Լևոն Մելիք-Շահնազարյան . Առաջադրանք այսպիսին էր, Այն ինչ շարժվում էր Աղդամի ուղղությամբ բաց է թողնվում առանց խոչընդոտների, Այն, ինչ շարժում է Աղդամից` ենթակա է վերացման:
32:25 Աշոտ Խաչատրյան. Մեր այն ժամանակավա հրամանատար Արկադի Տոեր-Թադևոսյյանը առաջին հրամանով կանոնակարգում էր ռազմագերիների նկատմամաբ վերաբերմունքը: Դա գրեթե հրամայել էլ մարդասիրաբար վերաբերվել արդեն իսկ գերության մեջ հայտնված մարդկանց հետ:
32:47 Սլավիկ. Մեզ անմիջապես հրաման տվել են իմ գլխավոր հարամատարը ու իմ հրամանատար Վիտո Բալասանյանը, որ խաղաղ բնակչությանը չկոտորել, ձեռք չտալ, վատագույն դեպքում, վերցնել զալոժնիկ` մեր հայ զալոժնիկների հետ փոխանակելու համար: Ետ ձև էլ արել ենք:
33:09 Կադրից դուրս ձայն. Փետրվարի 25-ի ուշ երեկոյան ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը նախապես գծված պլանով դիրքավորվում են Խոջալուի մատույցներում: Գրոհը մեկնարկում է ժամը 23:00-ին` հրետանային կրակի տակ են առնվում ադրբեջանցիների ռազմական օբյեկտներն ու դիրքերը:
33:27 Աշոտ Խաչատրյան. Գործողությունը հաջոությամաբ պսակվեց, համենայնդեպս մեր կողմից կորուստները նվագույն էին: Չնայած նրանո, որ գորողության առաջին փուլերում դիմադրությունը կատաղի էր, սակայն 2,3 ժամ մարտերից հետո Ադրբեջանցիներին, նույնպես պարզ դարձավ, որ Խոջալուն նրանք չեն պահի: Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք բաց եթերով, հեռախոսով կապվում էին Աղդամի հետ ևև օգնություն խնդրում:
34: 23 Լևոն Մելիք-Շահնազարյան . Ես ժամանեցի շտաբ, մեր տեխնիկական հետախույզից ականջակալներ, հագա դրանք: Այսդպես մենք լսում էինք ադրբեջականական կողմի խոսակցությունները: Բառացիորեն հինգ տամ տաս րոպե հետո ադրբեջանական հրոսակախմբերից մեկի ղեկավարը մտավ բաց եթեր սկսեց հայհոյել, Խոջալուն,, Շունին Աղդամն ու Բաքուն, Մութալիբովին և մնացածներին, ևև ավարտեղ նրանով, որ չհասնելով Ստեփանակերտի վրա հարձակման, և այս պահին օգնություն չստանալով, մենք այլևս պաշտպանվելու հնարավորություն չունենք և լքում ենք գյուղը:
35:02 Մեջբերում «Մեմորեալի» զեկույց` Խոջալուի ողջ կայազորի մասշտաբով կազմակերված դիմադրությունն արագ կոտրվել է: Խաջալուում առկա ավերածությունները վկայում են հրետակածությունների մասին, բայց չեն համապատասխանաում փողոցային մարտերին բնորոշ ավերածությունների ու վնասների:
35:18 Կադրից դուրս ձայն. Առանձին դիմադրություն տեղ գտել է: Տների նկուղներում պատսպարված ազերի գրոհայինները առանձին դեպքերում փորձել են դիմադրել ընդհուպ մինչև լուսաբաց:
35:35 Իվլևա. Առավոտյան ես հայտնվեցի Խոջալուում: Գյուղը վառվում էր: Փողոցում դիականեր էին ընկած: Ես ինքս հաշվեցի 7 սպանված, որոնցից մեկը զինվորական համազգեստով էր: Հետո մենք ինքներս ընկանք ինքնաձիգի կրակահերթի տակ: Կրակում էին տներից մեկում ամրացած Ադրբեջանական ՕՄՈՆ-ականները: Այս տան մոտ մարտը շարունակվում էր, մինչև ուշ երեկո և հայկական կողմի համար ավարտվեց երկու զոհով ևև մի քանի վիարավորներով: Ի՞նչ եղավ ՕՄՈՆ-ականների հետ, զոհվեցին նրանք, թե հեռացան մթնշաղի օգնությամբ` ես չգիտեմ:
36:06 Կադրից դուրս ձայն. Չնայած այսօրինակ տհաճ միջադեպերին, փետրվարի 26-ի առավոտյան արդեն հայկական ուժերը վերահսկում էին Արցախի սրտում գտնվող բնակավայրը. օդանավակայանն անվնաս ազատագրված էր, Ստեփանակերտի բնակչությանը կրակի տակ առնող կրակակետերից մեկը վնասազերծված, հաղորդակցության ներքին ուղիները խցանած խոչընդոտը վերացված:
36:31 Կադրից դուրս ձայն. Փետրվարի 26-ի առավոտյան ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազանգ է ստանում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովից:
36:45 Լևոն Մելիք-Շահնազարյան . Նա բավականին հարգանքով էր խոսում, սակայն բավականին հուզված և քանի որ ես լսել եմ խոսքկցության ընդամենը մի կեղմը, ապա Արթուր Մկրտչյանը, լսելով Մութալիբովին, ասաց.««Ինչի՞ մասին եք խոսում: Բնակիչներին միջանցք է տրամադրվել: Նրանք Խոջալուից հեռացել են այն զբաղեցնելուց առաջ: Ձեր մարդկանց մի մասը մեզ մոտ են` Ստեփանակերտում: Մենք նրանց կերակրում ենք, չնայած որ մթերքը մեզ չի բավականացնում: Այնպես որ պարզեք` ձեզ սխալ տեղեկություն են տալիս»: Ինչքանով որ ես կարող եմ հասականալ: Մութալիբովը հավատաց:
37:43 Կադրից դուրս ձայն. Երկու օր անց աշխարհն իմացավ, որ բազմաթիվ խաղաղ բնակիչներ չեն փրկվել` սպանվելով Աղդամի մատույցներում:
Կադրից դուրս ձայն. Դառնանք մարդկանց մահվան հանգամանքներին ու պատճառներին: Առաջին պատճառն, անշուշտ, Բաքվի հանցավոր գործելակերպն է, երբ ի հեճուկս բոլոր մարդասիրական նորմերի, շուրջ մեկ տարի հազարավոր մարդիկ հարկադրաբար պահվում էին հակամարտության էպիկենտրոն դարձած Խոջալուում: Բաքուն չի էլ թաքցնում, որ այդ մարդկանց, օգտագործել է բացառապես որպես կենդանի վահան: Վահան, որի թիկունքում հյուսվում էր արցախահայությանը տեղահանելու ծրագիր: Խոստովանում են ազերի պաշտոնյաները: Փաստորեն բաքվում հաշվել են, որ չնայած ծայրահեղ անհրաժեշտությանը հայկական կողմը քաղաքացիական անձանց առկայության պայմաններում գրոհի չի գնա,
Ռամիզ Ֆաթալիև. «Խոջալուի դեքերին մնում էր 4 օր: փետրվարի 22-ին Նախագահի վարչապետի, ՊԱԿ ղեկավարի մասնակցության տեղի ունեցավ ազգային անվտանգության խորհրդի նիստը: մնիչ օրս որևէ մեկը չգիտի որտեղ է թուլ տրվել սխալը, և ով է այն թույլ տվել: Խորհրդակցության ժամանակ որոշում կայցվեց մարդկանց դուրս չբերել Խոջալուից: Համարվում էր, որ եթե մենք տարհանենք բնակչությանը, ապա դրանով հրավեր կուղարկենք հայերին գրավել ավանը: Այսինքն մեն ինքներս դրդեցինք հայերին հարձակման:
Լևոն Մելիք-Շահնազարյան . Այն մասին, որ Խոջալուն համարվում է ԼՂՀ ՊԲ թիրախներից մեկը, ինչպես նաևև թե ինչու է այդպես, մենք սկսեցինք խոսսել բուն գորողությունից շատ ավելի վաղ: Իսկ հունվարի վերջից -փետրվարի սկզբից սկսած, Խոջալուի բնակչությանն ուղղված զգուշացումներըն առ այն, որ իրականացվելու է ռազմական գորողություն և լավ կլինի, որպեսզի խաղաղ բնակչությունը հոգ տանի իր անվտանգության մասին և հեռանա գյուղից, հնչում էին գրեթե ամեն օր: Եվ պետք է նշել որ բնակչությունը ոչ միայն գիտեր դրա մասին, այլ նաև ամեն կերպ փորձում էիյ լքել Խոջալուն: Մենք տեսնում էին, որ թռչող ուղղաթիռներ, մեկ երկու անգամ տեսել ենք, որ ինչ որ մի բան տանում էին: Դա նաևև ցուադրվել է Ադրբդեջանի հեռուստատեսությամբ: Ուղաթիռով գալիս ևև գնում էին լրագրողները, տեսել են որ մարդիկ գտում են դեպի ուղաթիռները, բայց նրանց հետ են շպրտում: Ադրբեջանը թույլ չէր տալիս իրենց լքել Խոջալուն:
Թուրք-մեսխետցիներ. Ադրբեջանցի երեխաներին բոլորին դուրս են բերել, իսկ մեր` թուրք երեխաներին թույլ չէւիին տալիս: Ավանակների նման իրար վրա են ելնում, կոտրում են ուղղաթիռի դռները: Ինչպե՞ս ես կարող եմ երեխաների հետ այնտեղ գնալ նման իրավիճակում: Ինձ նրանք ուղղակի կլխճեն: Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես 10 օր գնում էին ուղղաթիռների մոտ, սակայն այնտեղ ինքաձիգներով կանգնած անձինք մեզ նույնիսկ մոտ չեն թողնում ուղղաթիռներին: Մեզ ասում էին, եկեք ցուցակով, հերթով, սակայն երբ ուղղաթիռը նստում էր, խառնաշփոթ էր սկսվում և նրանք (ադրբեջանցիները) յուրաիններին էին առաջ մղում: Մերոնք, Թուրք-մեսխետցիները, բոլորը երեխաների հետ, մնացին, ոչ ոք չկարողացավ հեռանալ: Մենք խնդրեցինք նրանց (ադրբեջանցիներին) կրակել այլ ուղղությամբ, որպեսզի մեր երեխները չտուժեն կրակից, որովհետև մենք չեզոք մարդիկ են, սակայն մեզ չլսեցին:
Թուրք-մեսխետցիներ. Ասացին ոչ մի տեղ մի գնացեք, տանը նստեք:
Կադրից դուրս ձայն. Հետագայում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը բոլորին հավաստիացնում էր որ ողբերգական իրադարձություններից դեռևս մի քանի ամիս անց կարգադրել է Խոջալուից դուրս բերել կանանց և երեխաների: Տխրահռչակ «կարգադրությունը» այդպես էլ կյանքի չկոչվեց: Բացի այն, Ադրբեջանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարության ներկայացուցիչ վերը նշված խոստովանությունը, Ռազմիզ Ֆաթալիևի վկայությունները որոշակիորեն հերքում են Մութալիբովի խոսքերը: Փաստը մնում է փաստ: Խոջալույի բնակչության հիմնական մասը վերջին հերթին է լքել գյուղը: Նրանք հեռացել են ոչ կազմակերպված, հապճեպ, հագին եղած շորերով` տրվելով բախտի քմահաճույքին ևև դառնալով ճակատագրի գերիներ, իրենց իսկ ղեկավարության կողմից մահնավ դատապարտված լինելու ճակատագրին, քանի որ հենց իշխանությունները հանցավոր կերպով չեն ապահովել խաղաղ բնակչության տարհանումը:
Կադրից դուրս ձայն. Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրող Վիկտորիա Իվլևան, որն այդ օրերին եղել է Խոջալուում, գրում է.«Նրան ոչ քի պետք չեն, նրանք ոչ ոքին են»:
Աշոտ Խաչատրյան. Խոջալուի գրավումից հետո, մեր մոտ հայտնվեցին շուրջ 700 ադրբեջանցիներ, նրանց մեջ կային նաև թուրք-մեսխետցիներ, որոնց մենք, առանց նախապայմանների նաց թողեցինք: Մենք այս մարդկանց հանձնեցինք փետրվարի 28-29-ին: Այս բոլոր մարդիկ փոխանցվել են ադրբեջանական կողմից:
Թուրք-մեսխետցիներ. Մենք գոհ ենք հայերից, այդ ադրբեջանցիներն են վատ ազգ: Հայերին իրենք, ոչ հաց ոչինչ չունեին, իսկ նրանք մեզ ուտելիք և թեյ են տվել:
Լևոն Մելիք-Շահնազարյան . Ես լիովին հստակ նշում եմ փետրվարի 28 ամսաթիվը: Մենք նրանց բոլորից բաց ենք թողել առանց նախապայմանների, ևև ինձ այսօր շատ տհաճ է, որ այնտեղ գտնված և այդ ամբողջ վերաբերմունքը տեսած մարդը, ես խոսում են Վիկտորիա Իվևևայի մասին, հանկած այսօր հայտարարում է, որ նրանք ոչ ոքի պետք չէին ևև այդ պատճառով մենք նրանց վերադարձրել ենք Դա բալորավին այդպես չէր, մենք նրանց առարակել ենք մնալ:
Ժամանակագրություն` ցանկացողներին ես պաշտոնապես առաջակում եմ մնալ և բնկվել իրենց տրամադրված տներում և մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը:
Լևոն Մելիք-Շահնազարյան . Իրականում նրանք Վախեցած էին, վախենում էին, չնայած, կրկնում եմ, որևևէ բռնություն նրանց նկատմամբ չի կիրառվել: Խնդրեցին իրենց փոխանցել ադրբեջանական կողմից, որը ևև իրականացվել է փետրվարի 28-ին:
Մեջբերում. Իվլևա` «Երկու օրից թուրքերից բաց թողեցին, հասցրին մինչև Ասկերանի շրջանում շփման գիծը, ցույց տվեցին ճանապարհը, և ասացին «գնացեք»
Կադրից դուրս ձայն. Հայկական զորամիավորումների կողմից ռազմական գործությունների մեկարկից հետո, Խոջալուի բնակիչները, Բաքվի իշխանությունների հանցավոր անտարբերության և կազմակերպված տարհանման պայմաններում փորձեցին ինքնուրույն հասնել Աղդամ և, լքելով Խոջալուն արևելյան կողմից, շարժվեցին երեք տարբեր ուղղություններով:Առաջին և ամենասակավաթիվ խումբը շարժվել է գյուղի արևելյան սահմանից դեպի հյուսիս-արևելյան ուղղությամբ` Նորագյուղի ու Ասկերանի միջև գտնվող լեռնային զանգվածներով: Այս ուղղությամբ գնացողների մեջ կար 12 հոգուց բաղկացած մի խումբ,որը աջից շրջանցելով Ասկերանը, Խրամորթ գյուղի մոտակայքում հանդիպում է առաջնային գծում դիրքավորված հայ Ազատամարտիկ ներին: Ասկերանն աջից շրջանցած խոջալուցիների իրական քանակը հայտնի չէ: Համենայնդեպս այս ուղղությամբ, բացի նշված 12 հոգուց, այլք չեն նկատվել և ոչ էլ մահվան դեպք է արձանագրվել:
Սլավիկ Արուշանյան. Որտեղ ես պաշտպանում էի, 12 հոգի մոլորված, դա երևի միակ խումբն ա, որ Նորագյուղով ես բլրի վրայով եկել են, հաշվի առնելով, որ Ասկերանի և Խանաբադի արանքը բաց ա լինելու, մարդ չկա, ու պահակակետում եկել հանդիպել են մեզ: Մերոնք բռնել բերել են, հանձնել են, մեկին էլ չեն խփել, բոլորին հանձնել են ոստիկանությանը:
Կադրից դուրս ձայն. Մյուս խումբը, կրկին դուրս գալով, գյուղի արևելյան կողմից, շարժվում է հարավ-արևելյան ուղղությամբ` Քարքառ գետի հունը թողնելով ձախ կողմում: Վերջիններս շարժվում են Քյաթուկ գյուղի ուղղությամբ` փորձելով շրջանցել դժվարամատչելի լեռնային զանգվածները: Որպես արդյունք այս ուղղությամբ շարժվածների մեծ մասը ցրտահարվել են: Նրանց դիակները հայտնաբերվել են հետագայում` ձնհալոցքից հետո:
Մեջբերում` «Մեմորեալի» զեկույց. Երկու կողմերից ստացված տեղեկություններով, 28.09.92թ-ի դրությամբ ադրբեջանական կողմին փոխանցվել են ավելի քան Խոջալուից 700 ռազմագերիներ, որոնք բռնոլ են ինքպես քաղաքում այնպես էլ Աղդամի անցնելու ճանապարհին:
Կադրից դուրս ձայն. Խոջալուն լքածների հաջորդ խումբը ամենամարդաշատն է եղել: Նրանք, որը իմանալով, որը պարզապես հասկանալով, որ ելքի միակ տրամաբանական ուղին դա է, շարժվել է հայկական զորքերի կողմից տրամադրված միջանցքով: Դուրս գալով գյուղի արևելյան կողմից` նրանք շարժվել են ուղիղ և քարքառի հովտով, Ասկերանը թողնելով ձախ կողմում, շարժվել են ուղիղ դեպի Աղդամ: Անվնաս անցնելով հայկական բոլոր բնակավայրերի ու մարտական դիրքերի կողքով ու հատելով ԼՂԻՄ վարչական սահմանը, այս ուղղությամբ շարժվածների մի հսկայական խումբ Աղդամի մատույցներում, Ուղտասար կոչվող տեղանքում, դառնում է դիմահար կրակի զոհ: Հենց այստեղ, տրամադրված մարդասիրական միջանցքում, ավելի ճիշտ` միջանցքի վերջնամասում էլ տեղի է ունենում Խոջալուից դուրս եկած խաղաղ բնակիչների կոտորածը:
Կադրից դուրս ձայն. Հետագայում սեփական գործողություններն արդարացնելու համար Բաքվի իշխանությունները նախընտրում են հնարավոր պարզունակ բացատրությունն ու ի լուր աշխարհի հայտարարում, թե հայերը Խոջալուից միջանցք չեն տրամադրել:
Աշոտ Խաչատրյան. Այդ միջանցքը այն ժամանակ ոչ ոք չէր հերքում, և նրանք նույնպես գիտեին, որ միջանցք թողնված է իրենց համար, որպեսզի նրանք փախչեին, այդ միջանցքը անհրաժեշտություն էր, ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանցիների համար:
Կադրից դուրս ձայն. Ռազմական պլանի համաձայն` մարդասիրական միջանցքը տրամադրվում է Քարքառ գետի հունով. Խոջալուի արևելքից ելքով դեպի Գարգառի հովիտ, այնուհետև գետի հովտով մինչև Աղդամ: Այս միջանցքը ոչ միայն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող մոտակա բնակավայրը` Աղդամը Խոջալուին կապող ամենակարճ գիծն է, այլև կտրտված ռելիեֆի պայմաններում միակ անցանելի ճանապարհը: Այստեղ չկային անանցանելի լեռներ ու անտառներ, իսկ գետի հովտով անցնող Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհն ու երկաթգիծը հրաշալի ուղեցույց էին` չմոլորվելու և ճիշտ ճանապարհով գնալու համար:
Լևոն Մելիք-Շահնազարյան . Դա տրամաբանական միջանցք էր: Հասկանալի էր, որ Խոջալուն լքել որոշած բնակիչները, կհեռանան: Դա ամենակարճ, ամենահարթ, նկատի ունեմ ռելիեֆը, և ամենակարճ ճանապարհը, մինչև այն պային ամենամոծ ադրբեջանաբնակ Աղդամ քաղաքը: Նրանք պետք է գնային այդ ուղղությամբ, ևև այս ուղղությամբ էլ հեռացան և բաց թողնվեցին «պարկից»:
Կադրից դուրս ձայն. Վերջին տարիներին միջանցքի շուրջ շահարկումները ապացույցների ճնշման հետևանքով որոշակիորոն տրանսֆորմացիայի են ենթարկվել: Եթե սկսզբից միջանցքի առկայությունը լիովին հերքվում էր, ապա հետագայում այս փաստը ընդունվում էր որոշակի վերապահումներով, որի գլխավոր նպատակ ԼՂՀ ինքապատպանության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին լիակատար իրականացման և հայկական կողմի` խաղաղ բնակչությանը փրկելու ցանկության համահարթեցումն էր:
Լևոն Մելիք-Շահնազարյան . Այս զգուշացումները մշտապես, գրեթե ամենօր եղել են սկսած 92 թ հունվարի վերջից, և նրանց առկություն վերաբերյալ առկա են բազմաթիվ վկայություններ, այդ թվում և Խոջալուի Ադրբեջանցի բնկիչների կողմից:
Կադրից դուրս ձայն. Հետագայում Բաքվի իշխանությունների կողմից շահարկվում էր այն վարկածը, որ բնակչությանը տրամադրված միջանցքը, որի վերավերյալ նրանք տեղյակ էին, ոչ այլ ինչ էր, քան թակարդ, որտեղ մարդիկ իբր քշվել և ոչնչացվել էին: Սակայն փաստ է, որ միջանցքի ամբողջ երկայքով, ոչ մի մարտ չի վիրավորվեկ կամ սպանվել: Զոհերը հայտնաբերվել են հակամարտության գծից հետո, ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկվող տարածքում:
Ասեկերանի բերդի վրաի Ազատամարտիկ . «Եթե ցանկանայինք, կարող էինք այստեղ իրենց սպանել»:
Կադրից դուրս ձայն. դաշտավայրով հեռացող մարդկանց գնդակահարման անիմաստության մասին դեռևս 1992 թ խոսում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը:
Մեջբերում՝ Այազ Մութալիբով. Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից թողնվել է: Ինչո՞ւ նրանք պետք է կրակեին: ՄԱն մանավանք Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ մարդկանց օգնության գալու բավարար ուժեր կային:
Խոջալուի վրա հարձակումը հանկարծակի չէր: Նրա նապատաստաման մասին Բաքվում քաջ տեղյակ էին: Այստեղ գիտեին նաև «Ասկերանյան միջանցքի» մասին, որը խաղաղ բնակչության տարհանման համար թողել էր հայկական կողմը:
Արկադի Տեր-Թադևոսյան. Մենք չենք շրջապատել, նույնիսկ Շուշին չեն շրջապատել, միշտ թողել են նահանջի ուղին
Կադրից դուրս ձայն. Հայակական կողմը միջանցքի բացակայության մասին մեղադրանքներին հումորով են վերաբերում: Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում, ստիպված են պատասխանել ղարաբաղցիների հարցին` «Եթե միջանցք չկար, բա ինչպե՞ս Էլման Մամեդովը հասավ Բաքու ու դարձավ Մեջլիսի պատգամավոր»: Խոսքը Խոջալուի գործկոմի նախագահ Էլման Մամեդովի մասին է, ով Խոջալուի իրադարձությունների հաջորդ օրն իսկ տված հարցազրույցում խոստովանել է միջանցքի գոյության փաստն ու նշել, որ ինքն այդ մասին գիտեր:
Մեջբերում. Էլման Մամեդով` Մենք բոլորս գիտեինք, որ այդ միջանցքը նախատեսված է խաղաղ բնակիչների համար
Արկադի Տեր-Թադևոսյան. Եթե հակառակորդին պահել շրջապատման մեջ... այդ պատճառով, պնդումը թե մենք սպանել ենք խաղաղ բնակիչներին, սուտ է
Թուրք-մեսխետցիներ. Անչափ շնորհակալ ենք, որ մեզ վրա չեք կրակել:
Կադրից դուրս ձայն. Այսպես`
Քաղաքացիական բնակչությունը դիտավերալ կերպով պահվում էր Բաքվի իշխանությունների կողմից ևև բռնի կերպով ռազմական գործողությունների կիզակետում
Ադրբեջանական կողմը, տեղեկացված լինելով նապտեսված գրոհի ևև տրամնադրված միջանցքի առկայության մասին, մարդկանց դուրս բերման ոչ մի փորձ չկատարեց:
Գրոհի մեկնակից հետո չի ապահովվել միջանցքով բնակչության կազմակերպված ելքը, որի առկայության մասին գյուղի ղեկավարությունը տեղեկացված է եղել, և դա մտնում էր ներկայումս էլ կենդանի Խոջալուի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովի և Արիֆ Հաջիևի պարտականությունների մեջ:
Միջանցքից օգտված անձինք, անցնելով այն մինչև վերջ, հատել են զորքերի շփման գիծը և ողջ ու առողջդուրս են եկել Ադրբեջանի զինված խմբավորումների կողմից վերահսկվող տարածք:
Կադրից դուրս ձայն. Անդրադառնանք այդ գիշերվա հանգամանքներին: Լուսեդեմին մոտ Խոջալուն լաց մարդկանց առաջին խմբերը ևև նրանց մեջ թաքնվող փախչող գրոհայինները, հասան ուժերի փմբան գծին, ավելի սույգ Ուխտասարի մատակայք, Աղդամի արվարձան`- Շեյլու կողվող վայր: Հենց այստեղ մի քանի խումբ, խավարի մեջ, ճամփան ուղիղ շարունակելու փոխարեն, ռացիայով ապակողմորաշվելու հետևանքով, թեքվում են աջ, դեպի լեռնահովիտը, որը տեղակայված է Ուղտասարի և Լաչինգույի միջև և տանում է Նախիջևանիկ գյուղ:
Մեջբերում. Սուլեյման Աբբասով` մենք բնակիչների մի մասին հետ միասին հասանք մինչև Նախիջևանիկ գյուղ` հույս ունենալով այստեղ ապաստան գտնել: Մինչ այդ ռացիայում մեզ հաղորդել էին, որ գյուղը հետ է վերցվել հայ գրոհայիներից:
Կադրից դուրս ձայն. Այս պահին մթնշաղի մեջ Ադրբեջանցիները Ուխտասարից հարձակում է իրականացում հայակական դիրքերի վրա: Լաչինգույ լեռան վրա դիրքավորված հայ մարտիկների խոսքերով, ադրբեջանական կողմը զրահատեխնիկա է կիրառել:
Ազատամարտիկ . - S 72 տանկը դուրս եկվա Ուխտի մեջքի բարձունքներից և շարժվեց մեր մարտական դիրքերի ուղղությամբ, նա նկատելով, որ իրեն չեն խանգարում կանգնեց և սկսեց գնդակոծել մեր ուղղությամբ :
Կադրից դուրս ձայն. Խաչաձև Կրակի գոտում հայտնված մարդկանց շրջանում սկսում են հնչել կրակոցներ: Պարզ է դառնում որ Խոջալուի պաշտպանությունը իրենց վրա վերցված Ադրբեջանցի զինյալները, քաղաքն առաջինք լքածների շարքերում են:
Մեջբերում`Յուրի Գիրչենկո. Փախչողների որոշ խմբերում կային Ադրբեջանցի ՕՄՈՆ-ական քաղաքի կայազորից ուղղակի զինված մարդիկ: Այս զինված ջիգիտները տեսնելով հայական դիքերը, այդ ուղղությամբ կրակ բացեցին: Հայերը պատասխանեցին: Զոհերի թիվը աճում էր...Աղդամի Ադրբեջացիները դեպի ազատ միջանցք զինված անցման փորձ կատարեցին: Այդ ճեղքման մեջ իրենց նախաձեռնությամբ մասնակցում էին մեր սակրավորների գումարտակի մի քանի ենթասպաներ: Նրանցից երկուսը զոհվեցին: Զոհվեց նաև մեր թաղային, ոստիկանության ավագ լեյտենանտ Վագիֆ Իսկադերովը:Այն ժամաբակ երբ հայական դիրքեր ետ էին մղում այդ հարձակումը, նրանց թիկունից մոտեցան Խոջալուից փախստակաների խմբերԼ Նրանց մեջ կային նաև ՕՄՈՆ-ականեր: Նրանք էլ դիքերի ուղությամբ կրակ բացեցին:
Ազատամարտիկ -1. Նրանց շարքերում կային զինյալներ
Ազատամարտիկ -2: Այս խմբում կար զինկոմ
Ազատամարտիկ -З: Նույն օմօնակներն էին ….
Ազատամարտիկ -4: Նրանց մոտ կային այնպիսի մարդիկ, որոնք թաքնվել էին նրանց մեջ: Մենք գիտեինք նրանց, դրանք այն մարդիկ էին որոնք կրակել էին մեզ վրա ու կտտանքների էին ենթարկել մեր կանանց ու աղջիկներին:
Կադրից դուրս ձայն. Նրանց մարտիկները փախչում ու թաքնվում էին խաղաղ բնակչության մեջ, այս քայլով նրանք ուղղակի ցանկանում էին փրկվել, սակայն տեսնելով յուրայիններին կրակ բացեցին հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ գործողությունների ժամանակ նրանք հաշվի չէին առնում, որ վտանգում են իրենց հետ նահանջող խաղաղ բնակիչների կյանքը:
Ադրբեջանական այն ջոկատները, որոնք նախաձեռնել էին Աղդամի հարձակումը, երեք հեռահար կրակոց են կատարում, սակայն իրենց մարտական կրակոցները չեն հասնում հայկական բնակավայրերին և ընկնում են այն հատվածի վրա, որտեղով անցնում էին խաղաղ բնակիչները:
Մեջբերում՝ Ֆաթուլաև. Խոջալուի բնակիչների խոսքերով, նրանք օգտվել են մարդասիրական այդ միջանցքից և նրանք փաստում են, որ անգամ գտնվելով միջանցից դուրս հայ զինվորները կրակ չեն բացել իրենց ուղղությամբ: Ադրբեջանի ազգային ճակատի մի քանի ջոկատներ Խոջալուի բնակիչներից մի քանիսին անհասկանալի պատճառով տարան դեպի Նախիջևանիկ գյուղ, որը այդ պահին գտնվում էր հայկական ջոկատների վերահսկողության ներքո: Իսկ մնացած մասը կրակի տակ ընկավ Աղդամի շրջանում: Ասկերանում գտնվելու ժամանակ, ես լսեցի Ասկերանի շրջանի ղեկավարի տեղակալի Սլավիկ Արուշանյանին և համեմատեցի նրա հիշողությունները, Խոջալուի բնակիչների խոսքերի հետ, ովքեր գնդակոծվում էին ադրբեջանական կողմից: Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին, վստահորեն կարող եմ ասել, որ մարդասիրական միջանցք միանշանակ եղել է: Միջանցքներ եղել են, իսկ եթե դրանք չլինեին Խոջալուի բնակիչները չէին կարող ճեղքել և անցնել շրջափակումը: Սակայն անցնելով Թառթառ գետը Խոջալուի բնակիչների մի մասը ուղորդվեց դեպի Նախիջևանիկ գյուղ: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ազգային ճակատի ջոկատները ոչ թե պայքարում էին բնակիչների ազատման համար, այլ Ա. Մութալիբովին իշխանությունից զրկելու ճանապարհին արյունահեղության:
Սլավիկ Արուշանյան. Ասկերանի շրջանի ղեկավարի տեղակալ. Հետո, երբ նրան ցույց տվեցինք միջանցքը, մենք մոտեցանք այն վայրին, որտեղ ժամանակին եղել էին հայկական ջոկատները և պահվել էին խաղաղ բնակիչները: Ես ցույց տվեցի այն վայրը, որն ադրբեջանցինեը երեք անգամ ռնբակոծել էին հենց իրենց փախստականների ուղղությամբ: Ինքը առաջարկեց, որպեսզի գնանք և տեսնենք այդ վայրերը: Իրար հետ ման եկանք ու գտանք այն վայրերը ուր ընկել էին արկերը: Հատկանշական է, որ կրակոցներից մնացած փոսերը նրան ավելի շատ համոզեցին, որ ամեն ինչ հենց այդպես է եղել: Մինչ այդ ես չէի էլ նայել, թե ուր են ընկել արկերը: Բայց երբ նա ցանկացավ՝ մենք ման եկանք, երբ գտանք նա ցնցվեց: Այդ ժամանակ ես ասացի նրան, որ սա արևելյան կողմն է, որը հայկական դիրքերից չի երևում և ես ցույց տվեցի իրենց այն դիրքերը որտեղից կրակ է բացվել: Կարծում եմ, որ նա 100 տոկոսով համոզվեց, որ ամեն ինչ հենց այդպես է եղել: Հետո ես ասեցի, որ այդ ամենը տեսել եմ ոչ միայն ես այլ նաև ողջ ջոկատը, որոնք այդ պահին իմ հետ էին: Նրանք կարող են վկայել, որ նրանք(ադրբեջանցիները ) հրետանու միջոցով կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ:
Կադրից դուրս ձայն. Փաստացի ադրբեջանցի զինյալները իրենց ձեռքերով կյանքի կոչեչեցինիրենց հայրենակիցների գնդակահարությունը, որոնց սկզբում մի քանի ամիս շարունակ հրաժարվում էին դուրս բերել մարտական գործողությունների շրջանից, իսկ հետո մի քանի ժամվա ընթացքում, մարտական գործողությունների անխուսափելիության պայմաններում չկազմակերպեցին բնակիչների տեղահանությունը:
- Ինչո՞ւ:
- Ամենայն հավանականությամբ հարձակման անցած ադրբեջանցիները, մտածել են, որ հայկական կողմը հակահաձակման է անցել և ուղղակի մարտի մեջ են մտել՝ չհասկանալով, որ գործ ունեն Խոջալուն լքածների հետ: - Այսպիսի վարկածը առաջին հայացքից փաստարկված է և վիճելը անիմաստ է, եթե չլիներ մեկ «բայց»:
Դանա Մազալովա` Չինգիզի տանը տեսել եմ այս բոլոր կադրերը, որը նա նկարահանել է այնտեղ: Նա ինձ պատմել է, ինչպես է նրանց գտել, այդ կադրերի վրա երևում է, ինչպես է նա ադրբեջանական ուղղաթիռով անցնում ադրբեջանական շրջանների վրայով և նկատելով ինչ-որ տարօրինակ բան է նկատում և խնդրում է օդաչուին մի քիչ ցածրանալ և նկարահանում է այդ ամենը: Երևում է մարդկանց դիակները, իսկ դիակների մեջով քայլող, զինվորական համազգեստով մարդ է երևում, ով չի վախենում ադրբեջանական ուղղաթիռից: Այդ կադերերի վրա կան միայն այդ դիակները: Ես իր տղան ծնկներից նստած էին իրենց տանը, երբ նա, ինձ, որպես բժիշկ բացատրում ևև ցույց էր տալիս, որ, որ ինչ-որ մեկը կրակել է այդ մարդկանց ծնկներին որպեսզի նրչանք չկարողանան շարժվել:
Կադրից դուրս ձայն. Սպանվանվածների դիակները մի քանի օր շարունակ մնացել էին բաց երկնքի տակ՝ այն տարածքում, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից: Այդ ընթացքում մի քանի դիակ տեղափոխել էին, շրջել, գլուխը մակազերծել հագուստները հանել:
Դանա Մազալովա. Այնտեղ մի հիմնական կադր կա. 2-3 տարեկան մի տղա երեխա, նրա գլխին գործած գլխար կա, մի քանի օր հետո նա գալիս և տեսնում է այն նույն դիակներին, որոնց այնտեղ է թողել և տեսնում է, որ նրանց հետմահու ին-որ մեկը մաշկազերծել է: Եվ ցուցադրում է այդ տղային, ով գործված գլխարկով է: Դա երբեք չեմ մոռանա, դա անմոռանալի է: Երբ ես վերջացրի, նա ասաց՝ հասկացար, ես այժմ վախենում եմ Բաքվով առանց զրահաբաճկոնի տեղաշարժվել:
Արմինե Ադիբեկյան. Մենք ունենք երկու տեսաձայնագրությունը մեկը ձայնագրվել է 1992 թվականի փետրվարի 28-ին, մյուսը մարտի՝ 3-ին: Փետրվարի 28-ի տեսանյութում դիակները գտնվում են նորմալ վիճակում, եթե իհարկե կարելի է դիակների մասին այդպես խոսել: Համենայնդեպս այդ մարդիկ զոհվել են և ոչ ոք նրանց ձեռք չի տվել: Իսկ մարտի 3-ի տեսանյութում ժամանակ այդ դիակները այլանդակված են: Բայց նույնիսկ դա չէ տարօրինակ: Տարօրինակն այն է, որ այդ մարդիկ մահացել են միաժամանակ: Համենայնդեպս նրանց մահվան օր ամրագրվում է է 1992 թվականի փետրվարի 26-ը, սակայն դիտելով մարտի 3-ի տեսանյութը, մենք տարօրինակ կերպով պարզեցինք, որ նրանց գլուխը մաշկազերծվել են տարբեր ժամանակահատվածներում: Այս դիակը կամ մաշկազերծվել է մահից անմիջապես հետո, կամ կենդանի ժամանակ: Այդ մասին վկայում է արյունով շաղաղխված վերքը: Այս դիակը մաշկազերծվել է շատ ավելի ուշ, այն պատճառով որ մենք արյուն չենք տեսնում, հետևևաբար արյունը վաղուց մակարդվել է, և այն այտենտեղ չէր կարող լինել:Ինչպես է ստացվում, մեղադրելով մեզ այն բանի մեջ, ինչը հենց իրենք են արել, չեն կարողանում բացատրել, թե ինչպե՞ս հայերը կարող էին մի քանի անգամ անցնել այն տարածք, որը վերահսկվում էր հենց Ադրբեջանի կողմից:
Կադրից դուրս ձայն. Ինչ-որ մեկը ոչ միայն սառնասրտորեն այս մարդկանց մահվան է դատապարտել այլև, որակի հաշվարկներից ելնելով, գույները խտացնելուն, Մութալիբովին վարկաբեկելուն, և, ինչ ինչպես հետագայում պարզվեց, այս փաստը հայերի դեմ օգտագործելուն ուղղված քայլեր է:
Դանա Մազալովա. Իմ չեխ գործընկերը, ես այդ մասին իմացա միայն հիմա, Լիդիցեում տեղի ունեցած այդ դաժան իրողություններից հետո, նա այդ ժամանակ ԵԱՀԿ հանձնարարությամբ գտնվում էր այդտեղ և նրան ցույց էին տվել մի տուն, որտեղ մի քանի օր
դիակներ էին պահել, և նրանց չէին հուղարկավորում այլ պահում էին որ ցույց տային մարդկանց: Ամենայն հավանականությամբ սրանք այն կադրերն են որոնք մենք տեսել ենք այնտեղ, որտեղ սրանք ներկայացվում էին որպես Չինգիզի կադրեր, բայց սրանք Չինգիզը չի նկարահանել, և այնտեղ կան այդ տնից ինչ-որ դիակներ: Սա տեսաձայնագրվել է ո՛չ փետրվարի 28-ին ո՛չ մարտի 2-ին:
Կադրից դուրս ձայն. Այս դեպքում հարցադրումը փոխվում է, ո՞վ է արել և ինչո՞ւ: Այս հարցին հնարավոր չէ պատասխանել, եթե չանրադառնանք Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակին:
Կադրից դուրս ձայն. Իշխանության ձգտող Ադրբեջանի ազգային ճակատի համար խոչընդոտ չէր նույնիսկ սեփական հայրենակիցների կյանքը: Դրա ապացույցն են 1990 թվականի դեպքերը, երբ այս շարժման ներկայացուցիչները, մանրակրկիտորեն մշակված պլանի համաձայն, իրականացնում են տեղի հայ բնակչության ջարդը: Իսկ երբ կարգուկանոնի հաստատման համար բաքվում տեղակայվում են սովետական զորքերը, ազգային ճակատը հայրենակիցների և կանոնավոր բանակի միջև բախումներ է սադրում, ինչը հանգեցնում է հարյուրավոր քաղաքացիական անձանց մահվան:
Մութալիբով. Այստեղ ցավալի դեպքեր են տեղի ունենում. Բախումներ, մարդիկ են զոհվում, գիտեք այս ամենը տխրության և ափսոսանք է առաջացնում, և կասկած ունեմ, որ ինչ որ մեկին բացահայտորեն այս դեպքերի ընթացքը չի բավարարում: Հասկանում եք, ինչ որ նպատակներից ելնելով, որոնց մասին ես չգիտեմ, բայց համենայնդեպս զգում եմ, որկան ուժեր, որոնք այս ամենը չեն ցանկանում, միայն թե ավելի վատ լինի միայն թե շարունակվի, որովհետև պղտոր ջրից միշտ ավելի հարմար է օգտվելը, այստեղ որսորդները ավելի շատ են լինում:
Կադրից դուրս ձայն. Հումանիտար արժեքները երբեք չեն ձգել ազգային-հեղափոխական արժեքներին: Բաքվի իրադարձությունները այս տեսանկյունից միակը չեն, իսկ Ադրբեջանի ազգային ճակատի լիդերները բացառություն չեն կազմում:
Մութալիբով. Մեզ մետ ծաղկող անպատժելիությունը, ինչպես դուք հասկանում եք, այս մարդիկ հադուգն հարձակումներ են կատարում և անմիջապես նահանջում են, ինչ-որ տեղ թաքնվում են, ինչ-որ տեղ՝ տեղակայվում: Այն մարմիններ, որոնք այս ամենը պետք է վաղուց կարգավորեին այդ ամենը անտարբերություն են ցուցաբերում, իսկ հիմա մենք զգում ենք, որ իրավապահ համակարքը պարպակվել է իր մեջ: Ամեն մեկը պահպանում է այսպես ասած համազգեստի պատիվը, գերատեսչության հեղինակությունը: Նրանք այսօր նշանակետի, հասարակական սուր քնադատության տակ են, դրա համար էլ հստակ քայլեր չեն ձեռնարկում:
Կադրից դուրս ձայն. Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարները, չկարողանալով օգտվել ԽՍՀՄ-ի փլուզումից և Կոմունիստական կուսակցության անկումից, իրենց նպատակներին հասնելու համար 2 հիմնական խնդիր են կատարում: Առաջին- Հանրային քննադատության, վարկաբեկման և հեղինակզրկման էին ենթարկում Մութալիբովին և նրա թիմին, ընդ որում այդ ամենը արվում է Արցախյան հարցի համատեքստում: Երկրորդ- ձևավորվում են զինված ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում ամեն վայրկյան կարող են օգտագործվել: Նրանք յուրքանչյուրը գործնականում ինքնուրույն էր գործում են, երբեմն նույնիսկ իրար դեմ, և հիմնականում զբաղվում էին մոտական հայաբնակ և ադրբեջանաբնակ բնակավայրերի վրա հարձակումներով:
Փաստաթղթեր` Գաղտնի, միակ օրինակը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ղեկավար՝ գեներալ-մայոր Մուսաև Շ. Խ.-ին: Զեկուցում եմ, որ 1992 թվականի փետրվարի 6-ին, Ձեր հրամանով եղել եմ Աղդամում, որպեսզի պարզեմ զորամիավորումներում օպերատիվ իրավիճակը: Հայկական գրոհայիներից Ֆարուխլի գյուղի ազատագրումից հետո, որով պետք է սահմանափակվեր նրանց ռազմական առաջադրանքը, նրանք չունենալով դրա համար կարգադրություն, առանց հակառակորդի ուժերի հետախուզման, գրոհել են Խրամորդ գյուղը: Արդյունքում զոհվել է 8 մարդ և վնասվել է 3 ԲՏՌ:Աղդամում գործում են 27 տեղական զորամիավորումներ: Գյուղերը գրավելուց հետո նրանք հիմնականում զբաղվում են ավարառությամբ, կենդանիների սպանդով և անձնական ունեծվածքի թալանով: Ֆարուխլի գյուղում երկու այսպես կոչված մարտիկներ բրինձի պատճառով կրակել են միմյանց վրա: Նրանցից մեկը մահացել է տեղում: Բոլոր դեպքերում բացակայում է ռազմական գործողությունների միասնական ղեկավարումը, զինված ջոկատները տեղնիկապես հագեցված չեն, շատ թույլ ծայրահեղ թույլ թիկունք, զինվորական գարգապահության իսպառ բացակայությու: Այս հարցերի կարգավորման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր: 1992 թվականի փետրվարի 6 գնդապետ Ս Ամրախով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ղեկավարին
Զեկուցագիր: Տեղեկացնում ենք ձեզ, որ Գերանբեյի շրջանի ղեկավարության և իրավապահ մարմինների հետ զրույցների ընթացքում պարզվել է. Գեներալ-մայոր Ռզաև Դ.Գ -ն, գնդապես Ա. Սալախովը և հետոխուզական վաշտը, Գերանբոյում և Նաֆտալանում ռազմական գործողությունների պլանավորմամբ չեն զբաղվել: Ազգային բանակի ղեկավարները և մարտիկները զբաղվում էին հարբեցողությամբ, մարտիկները զբաղվում էին թալանով, իսկ տեղի բնակչությունը և ղեկավարությունը ժամը 18:00-ից հետո վախենում էր դուրս գալ քաղաք:
Մութալիբով. Ահա այս խառը իրավիճակում երբ չգիտես որ թփի տակից ով է կրակում և ում վրա է, կորցնում ես քեզ: Շատ դժվար է հստակ ինչ-որ բան ասել:
Կադրից դուրս ձայն. Կարևորը, սակայն այն է, որ ստեղծված քաոսային իրավիճակում Ադրբեջանի ազգային ճակատիին Մութալիբովին տապալելու համար մնում էր անել ընդհամենը մեկ քայլ: Եվ դրա հիմքում պետք է ընկած լիներ մի այնպիսի աղաղակող փաստ, որը կստեղծեր խուճապի մթնոլորտ և հաարակության լայն շրջանակերի մոտ դավաճանության զգացողություն կառաջացներ:
39:32 Մութալիբով. Նորմալ, ազատական տրամադրված ընդդիմությունը միշտ առաջնորդվում է, քաղաքական բոլորի կողմից ընդունված նպատակներով, սակայն ցավոք սրտի, քաղաքական բեմ է դուրս գալիս ծայրահեղական կողմնորոշում ունեցող շարժում, որը նույնպես իրենց դասում է ընդդիմության շարքերը:
Կադրից դուրս ձայն. Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարները հմուտ ձևով օգտագործեցին Խոջալու-աղդամյան գործ իրենց քաղաքական նպատակների համար:
Մեխանիզմը չափազանց պարզ էր՝ ամեն գնով մնարդկանց պահել Խոջալուում (մինչ այդ նրանց օգնել են պարենով, իսկ հետագայում ուղղակի չեն թույլատրել լքել բնակավայրը): Այնուհետև Բաքվում խուճապ ստեղծել Խոջալուն հանձնելու և դրան հետևևած ողբերգական դեպքերի շուրջ: Ողբերգության մեղավոր ներկայացնել գործող նախագահին և նրան հեռացնել իշխանությունից: Ադրբեջանի ազգային ճակատիը իր առջը նման նպատակ է դրել և գործել է նպատակաուղղված ու նպատակասլաց, մանրակրկտագույն մշակված պլանի համաձայն` վկայում են հետևյալ անհերքելի փաստերը:
1. Չնայած, որ հայկական կողմը պահանել է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր դրույթները, Խոջալուում բոլոր այդ նորմերինևև պատերազմից օրենքներին հակառակ, մարդկանց պատերազմական գործողությունների տարածքից դուրս բերելու փոխարեն նրանց մեջ ակտիվորեն խուճապ էին սերմանում: Այս ամենը իրականացնողներին դժվար չէ բացակայտել. Խոսքը Ադրբեջանի ազգային ճակատի մարտիկների մասին է:
2. Այն մարդկանց, որոնք իրենք իրենց նախաձեռնությամբ անցնում էին մարդասիրական միջանցքով, շեղում են ընտրված ուղուց և ևև տանում դեպի հայկական Նախիջևանիկ գյուղ` ապատեղեկացնելով, թե գյուղը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից: Վկայությունների համաձայն, փախստակաների հետ կապի է մեջ են մտել Ադրբեջանի ազգային ճակատի մարտիկներ, որոնք ևև փոխանցել են այդ տեղեկատվությունը:
3. Հումանիտար միջանցքի ուղղությամբ Աղդամի կողից հանձակում է իրականացվում: Ընդ որում, որ Ադրբեջանի կառավարական զորքերը, որոնք տեղակայված էին Թարթար գետի ձախ ափին, գրոհին չեն մասնակցել, իսկ ահա աջ ափից, որը տեր ու տիրական էին ազգայնականները, հետևում է լայնածավալ հարձակում: Այդ հարձակման ընթացքում Ադրբեջանի ազգային ճակատի մարտիկները Խոջալուից նախանջող հայրենակիցների ուղղությամբ կրակ են բացում: Ավելին՝ նրանք հրետանում արկերով կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ:
4. Դեպի Նախիջանիկ շարժվող մարդիկ, սկզբում ընկնում են Աղդամից հարձանկվող Ադրբեջանի ազգային ճակատի մարտիկների և դիրքերում գտնվող հայ մարտիկների խաչաձև կրակի տակ: Իսկ դրանից հետ նրանք զոհ են գնում իրենց շարքերում գտնվող զինյալների կրակով սադրված պատասխան հրաձգությանը:
5. Եվ ամենակարևորը: Դեռևս փետրվարի 25-ին, երբ Խոջալույի գործողությանը մնացել էր 1 օր, Բաքվում տարածվում է Խոջալուում զանգվածային սպանությունների մասին լուրեր են տարածվում: Սա վկայում է այն մասին, որ ինչ-որ ուժեր դեպքերից մեկ օր առաջ արդեն գիտեին ինչ է կատարվելու, որի մասին վկայում է Կիրիլ Ստոլյարովы իր « Անկում- Լեռնային խարաբաղից մինև Բելովեժյան անտառ» գրքում:
Կադրից դուրս ձայն. Փետրվարի 25-ի երեկոյան Բաքվով լուր տարածվեց, որ հայկական զինյալները գրավել են Խոջալուն և դաժան հաշվեհարդար են տեսել բնակիչների հետ` չխնայելով կանանց և երեխաներին: Մութալիբովը միանգամից իր մոտ է կանչում ՆԳՆ նախարար Տ. Քերիմովին և անվտանգության նախարար Ի. Գուսեյնովին, որոնք հաստատում են որ բազմաթիվ մարդկանց զոհվելու մասին լուրերը: Ստոգել չգիտես ումից ստացված տեղակատվությունը, իրենց իսկ խոսքերով նրանք ի վիճակի չեղան...
42.47 Դանա Մազալովա. Ես իմ հարցով Մութալիբովին նկարագրում էի այն ինչ տեսել եմ, և երբ ասում եմ, որ իմ գործընկերները նկարահանել են այդ ամենը, նա և մտածում և ասում է և որ դա, իրեն տապալելու համար ըստ երևևույթին, արել է ազգային ճակատը:
Մեջբերում՝ Մութալիբով.` Ինչպես ասում են խոջալուի փրկված բնակիչները, այս ամենը կազմակերպվել է դրա համար, որ իր հրաժարականի համար պատճառ լինի: Ինչ-որ ուժ աշխատել է նախագահի վարկաբեկման համար: Ես չեմ կարծում, որ հայերը, որոնք շատ հստակ ևև գործի իմացությամբ էին մատենում նման իրավիճակներին, թույլ տային, որ Ադրբեջանցիների ձեռքում հայտնվեր իրենց ֆաշիստական գործողությունների մեջ մեղադրող փաստաշթղթեր: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը հետաքրքրված է եղել, որ հետո ցուցադրի այս կադրերը Գերագույն խորհուրդում նիստում և ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա: Եթե ես հայտարարում եմ, որ այս ամենը ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, որ ես նրանց զրպարտում եմ: Սակայն դիսկուսիաների ընդանում ֆոնն այն է, որ հայերի կողմից մարդասիրական մջանցք թողնվել: Այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է կրակեին: Առավել ևս Աղդամին մոտիկ գտնվող տարածքներում, որտեղ այդ ժամանակ դուրս գալու ևև մարդկան օգնելու բավարար ուժեր կային: Կամ էլ կարելի էր ուղղակի պայմանավորվել, որ խաղաղ բնակիչները հեռանում են: Այդպիսի փորձ մշտապես եղել է:
Մեջբերում. «Օգոնյոկ» ամսագիր` Ադրբեջանական հեռուստաընկերության լրագողին տված հարցազրույցում Յ. Մահեմդովը բացահայտ հայտարարեց, որ իրեն հայտնի է, ում խղճին է ծանրացած Խոջալուի ողբերգությունը: .(«Огонек», N14-15, 1992 г.)
Մութալիբով. Մեզ ուղղակի զզվեցրել է, զզվեցրել է այս հակամարտությունը, ամեն օր սովորական մարդիկ են մահանում, իսկ ինչ-որ մեկը այս ամենի վրա կառուցում նկրտումները և քաղաքական նպատակներ դնում:
Կադրից դուրս ձայն. Մեկնաբանությունները ավելնորդ են: Մնում է միայն պարզել Ադրբեջանի այսօրվա իշխանությունները իշխանություններին ինչո՞ւ է պետք ամեն գնով ուռճացնել «Խոջալույի ցեղասպանության» փուչիկը, և դրա համար գնալ ահռելի ծախսերի և ահավոր կեղծարարության:
Էլման Մամեդով` Խոջալուի գործադիր կումիտեի ղեկավար. Ես անկեղծ կասեմ ես չեմ ցանկանում թաքցնել, որովհետև մենք թաքցնելով մեր թերությունները հասել ենք այս օրվան: Մեր խնդիրների պատճառը իշխանության համար անիմաստ պայքարն է: Հանրապետևթյունում պետք է մեկ նախագահ լինի: Ժողովուրդը մեկ մարդու պետք է ընտրի, նրան ձայն տան, որպեսզի նա հմուտ ձևով կառավարի երկիրը:
Աշոտ Խաչատրյան. Իմ ընկերներից մեկը մի մասնավորդ դեպքի ժամանակ համեմատեց ամենասովորական գրպանահատին, ով հանրային տրանսպորտում մտել է մեկի գրպանը և հենց տեղում բացահայտվել: Ի՞նչ է անում այդ դեպքում գրպանահատը: Նա սկսում է բողոքել և ասել, որ կինն է հիվանդանոցում, երեխաներն են հիվանդանոցում, խղճահարություն է առաջացնում շրջապատի մոտ: Ամեն մեկը յուրովի է մոտենում, մեկը հավատում է, մյուսը վերապահումներով է մատենում, իսկ երրորդը խնձոր է մեկնում և ասում է « Կտանես երեխաներին կամ կնոջդ»: Հիմա Ադրբեջանը այդպիսի քաղաքականություն է որդեգրել, նրանք հիմա միջազգային հանրության ձեռքերով ցանկանում են լուծել իրենց հարցը: Բռնաբարողի հարց է, որին չի հաջողվել այնտեղ ինչ-որ բան անել, և նա ցանկանում է իր բռնաբարության գաղափարը իրականացնել միջազգային հանրության միջոցով:
Մեջբերում. «Օգոնյոկ» ամսագիր` «Մեյդանի Հերոս», ում Հեյդար Ալիևի անվանել էր «Ադրբեջանի ազգային-դեմոկրատական ուղղության հիմնադիր», Նեյմատ Պանխլին հայտնում է, որ «Խոջալուի ողբերգության նախօրեին նա դիմել է Ալիևին, որը այն ժամանակ դեռ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր էր և Նախիջևանի ղեկավարն, խնդրելով որ նա, ողբերգությունը կանխելու համար ինչ-որ բան ձեռնարկի: Ի պատասխան հնչել է. «Արյունահեղությունը մեզ ձեռնտու է, մենք չպետք է խառնվենք իրադարձությունների ընթացքին»:
Մեջբերում՝ Էյնուլլա Ֆատուլաև. Հենց հայերի լայնածավալ Ադրբեջանի ազգային ճակատի գումարտակների կողմից ամենաթողության և վանդալիզմի համար հարձակումները պարարտ հող ստեղծեցին: Ֆախմին Հանդջիևը, Տամերլան Գարաևը և մուս մարտիկները որոնք պատասխանատու էին ռազմաճակատի այդ հատվածի համար, ոչինչ չձեռնարկեցին խաղաղ բնակչության փրկության համար: Ոչինչ: Հիշեք հանգուցյալ Չինգիզ Մաստաֆաևի մամլո ասուլիսը, որը անցկացվել է 92 թվականի ապրիլին,, որտեղ նա ուղղակիորեն հայտարարեց, որ երբ իրենց ուղղաթիռը վայէջք էր կատարում Նախիջևանիկ գյուղում, զինվորները որոնք կանգնած էին դիակների կողքին, կրակ բացեցին ուղղաթիռի ուղղությամբ և վազեցին Աղդամի ուղղությամբ: Այդ ժամանակ նա պահանջեց, որ մանրամասն հետաքննություն անցկացվի, բայց… Ավաղ ո՛չ խորհրդարանական հանձնաժողովը, ո՛չ գլխավոր դատախազությունը այդպես էլ չպատասխանեցին գլխավոր հարցին, թե ինչո՞ւ տեղի բնակչությունը չէր տարահանվել: Ինչո՞ւ էր Խոջալույի բնակչության մի մասը գնդակահարվել է Շելլ գյուղի մոտակայքում գտնվող ֆորմայի մոտ, չէ՞ որ այդ հատվածը վերահսկվում է Ադրբեջանի ազգային ճակատի գումարտակների կողմից: Գիտեք շատ անպատասխան հարցեր կան:
Կադրից դուրս ձայն. Ամենայն հավանականությամբ, այս բազաթիվ հարցերը պատճառ հանդիսացան, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը, Միլլի Մեջլիսում իր հայտարարություններից մեկ ամիս հետո մինչև այժմ չբացահայտված հանգամանքներում մահացավ: Այս հարցերը միանշանակ պատճառ դարձան, որ Էյնուլլա Ֆատուլաևը կեղծված մեղադրանքներով հայտնվեց ճաղերի հետևում, ազատվելով ՄԱրդուր իրավունքների Եվրեպական դատարանի կողմից արդարացվելու հետո: Դրանք են նաև Ա.Մութալիբովի արտաքսման պատճառ հանդիսացան: Իր հերթին հայկական կողմի պահվածքը, լիովին տեղավորվում էր 92 թվականին ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ, համապատասխանում էր ռազմական գորողություննրի իրականացման բոլոր նորմերին: Այլընտրանք հայերին ուղակի չունեին: Անփոխարիներիության ձգտող Ալիևների կլանը Խոջալու-աղդամյան թեմայի վերաբերյալ իրական տեղեկատվություն ստանալու վրա արգելք է դրել: Կեղծարարության շարունավող հեղեղը, պարզորոշ վկայում է այն մասին, որ Բաքվում Խոջալուի բրենդի վրա, որոշակի խաղադրույքներ են կատարվել, և որպես դրա հետևանք առկա են մնում բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատասխաններ ուղղակի չկան:
Էլման Մամեդով` Խոջալուի գործադիր կումիտեի ղեկավար. Մեր մոտ այժմ այնպիսի իրավիճակ է, երբ չես հասկանում ով ինչով է զբաղվում: Ո՞վ է նախագահն, ո՞վ է ընդդիմությունը: Ո՞վ է ճմարտություն ասում, ով է ստում: Անհասկանալի է ով ում է ծառայում, և ինչպիսի նպատակներ ունի: Այս ողբերգության մեջ մենք չգիտենք ում մեղադրենք: Չգիտենք այս ամենը վերագրենք նրանց, ովքեր ցանկանում են ճոճել նախագահի աթոռը, օգտվում են իրենց իրավունքներից, որոնք նրանց նախագահն է տվել և որոնք մեզ նետեցին փամփուշտների տակ: Կամ էլ վերագրել նախագահին, որ նա դատապարտի նրանց ում իշխանություն է տվել, իսկ նրան ստել են ու չեն պաշտպանել Խոջալուի բնակիչներին: Չգիտենք վերագրենք ՄՕ-ին, որը ոչինչ չունի: Մենք չգիտենք ում վերագրել այս դժբախոտությունը և ում կդատապարտի պատմությունը հետագայում:
Թոմաս դե Վաալ` Կարնեգի ֆոնդի փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ. Այն, որ հայերը գրավել են Խոջալուն, դա ռազմական տրամաբանություն էր և ես դրա հետ չեմ վիճում:
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]