Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Չինգիզի տեսախցիկն այս անգամ եւս ամեն ինչ տեսնում էր

Նյութի հեղինակ.          Ալլահն ասում է ձեզնից գործ, ինձնից՝ առատություն: Սակայն ադրբեջանցու հիվանդությամբ վարակված հասարակությունը մշտապես գործն էլ, առատությունն էլ ակնկալել է երկնքից, կամ էլ՝ երկրի վրայի նրա ստվերից՝ փադիշահներից, ախունդներից, առաջին քարտուղարներից, կամ նախագահներից:

Դվար չէ զննել, թե ինչպես է գործել Խոջալուի ողբերգությունը հետազոտող Գերագույն Խորհրդի հանձնաժողովը: Իսկ ինչ վերաբերվում է առատությանը, հանձնաժողովն արդեն ավարտել է իր գործը, սակայն արդյունքները ժողովուրդը չգիտի իր՝ ողբերգության նման մութ պատճառներով: Եւ մենք կարծում ենք, որ երբեք էլ չի իմանալու: Այն պատճառով, որ ողբերգության բոլոր վկաներն արդեն հեռացել են մեր շրջապատից: Չինգիզ Ֆուադ օղլու Մուստաֆաեւից բացի: Իսկ Չինգիզը, ինչպես գիտեք, մեղադրում էր, մեղադրում է, եւ մեղադրելու է:

 

Չինգիզ Մուստաֆաեւ.   Այս հաղորդումը եթեր դուրս չի եկել: Կամ ասում էին, թե այս հաղորդումը ազգային բանակի զինվորների դեմ է, կամ ասում էին՝ Գերագույն Խորհրդի նախագահի դեմ է, եւ այլն, եւ այլն: Բայց պատճառը մեկն էր: Նրանք գիտեին, որ ի վերջո այս հաղորդումը մենք հասցնելու ենք ժողովրդին՝ ինչքան էլ դա դժվար լինի՝ մենք դա պետք է իմանանք:   

Նյութի հեղինակ.   Ինչպես Թամերլան Գարաեւն էր ասում՝ եթե հայտարարեր Խոջալուի ողբերգության մասին իր իմացածները, նույնիսկ, լեզուն կայրվեր: Սակայն, ի տարբերություն Գարաեւի, Չինգիզի եւ նրա հետեւորդների լեզուն չի այրվում:

Ինչպես գիտեք, Չինգիզը ողբերգությունը տեսալուսանկարել է երկու անգամ, եւ առաջին ու երկրորդ նկարահանումների միջեւ մեծ տարբերություն կա: Առաջին անգամ ողբերգության վայր գնացողների մեջ Չինգիզը միակ ժուռնալիստն էր, բայց այնպես էր, որ պետք է չգնար: Նրա՝ ուղղաթիռ նստելու մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Այդ ժամանակ զինվորները միայն մի քանի դիակ պետք է բերեին իրադարձության վայրից:

Լուսանկարված դիակները Խոջալուից ավելի շատ մոտ էին գտնվում Աղդամին: Դիակների միջեւ շրջող եւ ուղղաթիռը տեսնելուց հետո փախած մարդկանց տեսնելուն պես Չինգիզի մոտ կասկած առաջացավ: Նրանք հայեր չէին: Մի քանի հարց է ծագում: Այդ մարդիկ առանց ուղղաթիռի ինչպես են այստեղ ընկել: Դիակներն ինչու եւ ուր են տանում: Եւ եթե ճանապարհ կար, ապա ինչու այդ զոհերին ոչ ոք չէր պաշտպանել: Հարցերը շատ հետաքրքիր էին: Իսկ գուցե հենց այդ պատճառով Չինգիզին պատահաբար դեպքի վայր բերած ուղղաթիռը, իբր, նրան մոռացել՝ անհրաժեշտ է համարել հեռանալ:

Սա (2:03) Չինգիզի առաջին այցն ու առաջին նկարահանումն է: Ինչպես տեսնում եք դիակներն այլանդակված չեն: Ինչպես եղել են, այնպես են:

(2:10) Երկրորդ անգամ կազմակերպված այցը նպատակ ուներ աշխարհի ժուռնալիստներին ներկայացնել հայերի գազանությունները: Իբր, տեսեք ինչ վիճակի մեջ են դրել խաղաղ բնակչությանը հայ ավազակները: Չինգիզի տեսախցիկն այս անգամ եւս ամեն ինչ տեսնում էր (2:23):

(2:24) Այժմ տեսեք, այս ողորմածին տեսնում եք առաջին անգամ նրա արած լուսանկարում (2:28):  

Իսկ սա երկրորդ անգամ արած լուսանկարն է (2:29): Սակայն նույն ողորմածն արդեն գանգամաշկը հանված վիճակում է:

Չինգիզ Մուստաֆաեւի ձայնը.  (2:33)   Սա ես երեկ կեսօրին եմ լուսանկարել, նման բան չի եղել:

Հեղինակ. Մեկ օրվա մեջ ով սա արեց: Նման անպատասխան մնացած հարցեր շատ կան: Իսկ մեր ժամանակը քիչ է:           

   

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.com ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: info@xocali.net