Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար

Մոր պատռված փորից դուրս հանած պտուղ

Շատ հայ հեղինակներ և զանգվածային լրատվամիջոցներ ադրբեջանցի հեղուստալրագրող Չինգիզ Մուսթաֆայեվի մասին արտահայտվում են որպես պատվի և խղճի մարդո, որն իբր Աղդամի ողբերգության վերաբերյալ սեփական հետաքննություն է անցկացրել և հանգել է այն եզրակացությանը, որ այս հանցագործության հեղինակը ադրբեջանցիներն են:

Ես հակված չեմ կիսելու այս լավատեսությունը, ավելին, համարում եմ Մուսթաֆայեվին Խոջալուի լեգենդի ստեղծման հեղինակներից մեկը, հետևաբար թշնամական քարոզիչ և հայկական հողում արժանի կերպով ոչնչացված մի զավթիչ:

Որպեսզի համոզվենք, որ Մուսթաֆայեվը հերոս չէ, ինչպես ներկայացնում են ադրբեջանցիները և ոչ էլ ազնիվ լրագրող, ինչպես նրան փորձում են ներկայացնել հայկական ԶԼՄ-ները, ստիպված ենք անդրադառնալ նրա կարճ, սակայն անչափ հետաքրքիր կենսագրությանը (Ծանոթագրություն. հետագայում տեքստում բերվելու են նյութերի հղումներ, որոնց դիտելը թույլ հոգեկան վիճակով մարդկանց ցանկալի չէ):

Նախկին բժիշկ Մուսթաֆայեվի ի հայտ գալը որպես հեռուստալրագրող կապված է հունվարի 20-ին Բաքու խորհրդային զորքերի մուտքի հետ: Հատկանշական է, որ խոսելով «ինտերնացիոնալ» քաղաքում «ռուսական զինվորների վայրագությունների» մասին, Մուսթավայեվը ոչ մի խոսք չի ասում մինչև խորհրդային զորքերի մուտքը մոտ մեկ շաբաթ շարունակվող հայկական դաժան կոտորածների ու անզեն մարդկանց սադիստական սպանությունների մասին: Այս ամենը պարզ դրսևորում է Մուսթաֆայեվի քաղաքացիական և մարդկային դիրքորոշումը:

Հեռուստալրագրողի հաջորդ աղմկահարույց տեսանյութը, որը նրան հայտնի դարձրեց, կապված է 1992թ. փետրվարի 28-ի հետ: Այդ ժամանակ ԼՂՀ հյուսիսում գտնվող ադրբեջանաբնակ Ումուդլու գյուղից ուղղաթիռով հեռուստալրագրողն ուղևորվեց Խոջալու, որը փետրվարի 26-ի գիշերը մաքրվել էր երիտասարդ հանրապետությունում գործող ու այնտեղ բույն դրած ադրբեջանական ՕՄՈՆ-ից և այլ ապօրինի զինված խմբավորումներից: Ոչ մի դիակ բնականաբար Մուսթավայեվը չէր կարող նկարահանել, քանի որ Խոջալուում ուղղակի դիակ չկար: Դիակները հայտնաբերվեցին շրջկենտրոն Աղդամի մոտակայքում, որը մինչև 1993թ. ամառվա կեսերը ամբողջովին գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Այդ պատճառով այստեղ անարգել նկարահանումներ էին ընթանում: Ավելի կոնկրետ առաջին նկարահանումը: Այստեղ շատ հարցեր չեն ծագում. զոհված գրոհայիններ և փախստականներ, որոնց ազգային ճակատի զորամիավորումները բաց չէին թողնում Խոջալուից: Այնուհետև զինծառայողները դեպի ուղղաթիռ են բարձում դիակները (առաջինը «զինվորական» տարիքի մարդկանց - Պանդուխտ): Մի խոսքով սարսափելի ռազմական տեսանյութ և նորմալ մարդու բնական ռեակցիա՝ «խեղջ երեխա…» և այլն:  Հետաքրքիրն այն է, 613 զոհված մարդ ընդհանրապես չի նկատվում: Սակայն հետո սկսվում է ամենահետաքրքիրը:

Մեկ օր անց՝ մարտի 2-ին, Մուսթաֆայեվը արտասահմանյան լրագրողների մի խմբի հետ վերադառնում է մարդկանց զոհվելու վայր և սկսում երկրորդ նկարահանումը: Այստեղ նրա տոնը լրիվ այլ է. նա է ղեկավարում նկարահանումը և սառնասրտորեն անում է իր գործը: Կարելի է համեմատել Մուսթաֆայեվի երկու տեսանյութերը նրան նվիրված ադրբեջանական կայքում՝ այստեղ:

Մուսթաֆայեվի՝ մեկ օրվա տարբերությամբ նկարահանված երկու տեսանյութը համեմատելիս աչքի են ընկնում մի շարք տարբերություններ և բացահայտ մանիպուլյացիա դիակների հետ, որոնք չնկատելը չափազանց դժվար է, և ինքը Մուսթաֆայեվը որպես փորձված լրագրող չէր կարող չնկատել, եթե իհարկե ինքը տեղյակ չէր այդ գործողություններից: Մենք ցույց կտանք կոնկրետ օրինակներով՝ հետևելով տեսանյութի ժամանակաչափին (նորից եմ կրկնում, տվյալ փորձն անհրաժեշտ է ճշմարտությունը հաստատելու համար, և այն թույլ նյարդերով մարդկանց համար չէ):

  1. Տեսահոլովակ 1 (1:08-1:11) – ընդհանուր ֆոն, դիակները գտնվում են իրար կողքի, նրանց գլուխների մոտ բարձր խոտ է աճել: 2.տեսահոլովակ (0:07-0:10) – դիակները գտնվում են կիսաշրջանաձև դասավորությամբ, լրիվ ուրիշ հերթականությամբ, իսկ բարձր խոտ մոտակայքում չկա:
  2. Տեսահոլովակ 1(0:23-0:24) – վերմակով փաթաթված սևազգեստ աղջիկը պառկած է վառ կապույտ սպորտային շալվարով կնոջ ոտքերի մոտ: Հենց նրան են տանում դեպի ուղղաթիռ (0:50-0:53): Իսկ այժմ տեսահոլովակ 2 (0:08-0:19) – այդ նույն աղջիկը կրկին դաշտում, բայց լրիվ այլ տեղում և դրա հետ մեկտեղ կիսամերկ ու այլանդակված:
  3. Տեսահոլովակ 1 (0:35-0:39) – վերմակի վրա գտնվող բեղավոր մարդ: Տեսահոլովակ 2 (0:08-0:19) – այդ նույն մարդը, սակայն գանգամաշկած:
  4. Տեսահոլովակ 1 (0:25-0:27) – բեղավոր մարդ, որի կողմկը կեպի կա: Տեսահոլովակ 2 (0:36-0:40) – այդ նույն տղամարդը գանգամաշկած է: Կողքի կեպին չկա:
  5. Տեսահոլովակ 1 (1:01-1:06) – կրկին մի երեխա (բաց գույնի շալվարով) պառկած է ինչ-որ մեկի մարմնի ՎՐԱ: Տեսահոլովակ 2 (0:41-0:44) – այդ նույն երեխան, սակայն այս անգամ մարմնի ՏԱԿ և բոլորովին այլ դիքով:

Կրկնում եմ, այստեղ միայն այն օրինակներն էին, որոնք միանգամից աչքի ընկան: Այս բոլորը նկատելու համար կարիք չկա «սեփական հետաքննություն» սկսել: Մի անգամ էլ կրկնեմ, որ Մուսթաֆայեվը ուղղակի չէր կարող չնկատել դիակների հետ (դրանց մի մասը գտնվում էր Աղդամում, այնուհետև վերադարձվել է նկարահանման և լրագրողներին ցույց տալու նպատակով) բացահայտ մանիպուլյացիաները և նրանց այլանդակումը, որը չկար առաջին նկարահանման ժամանակ:Եթե իհարկե… Այո, այո՝ եթե իհարկե նա ինքը չէր մասնակցել իր համերկրացիների դիակների այլանդակմանը:

Իմ համոզմամբ Աղդամում անցկացված մեկ օրվա ընթացքում Մուսթաֆայեվին հիմնավոր կերպով բացատրել էին, որ, միևնույն է, մահացածներին ետ չես բերի, որ Մութալլիբովը թույլ քաղաքական գործիչ է, որ երկրին անհրաժեշտ է պինդ երիտասարդ իշխանություն ի դեմս հայերի հետ մարտնչող ազգային ճակատի, որ պատմությունը կապացուցի, թե ով է ճիշտ և ով է սխալ, իսկ հայերը, միևնույն է, հանցագործ են և այլն, և այլն: Դրան գումարած խոստացել էին պատերազմի հերոսի և «ազգի խղճի» դափնին, անսահմանափակ գործունեության հնարավորություն, ապագա նկարահանումների համար դերերի ընտրություն և այլն:

Այս տեսակետի օգտին են խոսում նաև Միլլի Մեջլիսում վերոհիշյալ տեսանյութերի ցուցադրումը, որը բերեց Մութալլիբովի քաղաքական մահվան և նույն ազգային ճակատի կոմից իշխանության զավթմանը, և Մուսթավայեվի տեսանյութը, որտեղ նա հարցաքննում է 366 գումարտակի կազմում գտնվող Միջին Ասիայից երեք զինծառայողների: Մուսթաֆայեվը ապարդյուն փորձեր է անում ստիպել զինվորներին, որոնք չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, խոստովանել «Խոջալուի գրոհի» մասին: Նայեք, օրինակ Մուսթաֆայեվի՝ Լաչինում նկարահանված տեսանյութին, նրա «անկումից» առաջ (այստեղ): Նա շփվում է զինվորների հետ ոչ թե հավասարը հավասարի, այլ մեծ պետի ու իրադրության տիրոջ ձայնով:
Հետագայում Մուսթաֆայեվի ռեպորտավները սկսեցին ցուցադրվել ռուսական երկրորդ հեռուստաալիքվ ընթացող նորաստեղծ «Վեստի» հաղորդումով: Մուսթաֆայեվը անընդմեջ գտնվում էր ադրբեջանական զինվորականության կողքին, որը 1992թ. հունիսի 12-ին սկսեց լայնամաշտաբ հարձակումներ երկրորդ հայկական պետության վրա, և ոգևորությամբ պատմում էր ռուս հեռուստադիտողներին հայկական հողում զավթիչների հաջողությունների մասին: Հաջողությունները կայանում էին գյուղերի այրման, հարազատ օջախներից հայկական բնակչության վտարման և գրոհող հրոսակներից թաքնվել չհասցրածների ոչնչացման մեջ: Արցախի գրավման համար օգտագործվում էր ամեն ինչ՝ ԱՊՀ 4-րդ բանակի Կիրովաբադի գնդի 23-րդ մոտոհրաձգային գումարտակի ռազմական տեխնիկան և ամբողջ անձնակազմը, որը հոգատար կերպով ադրբեջանցիներին էր տրամադրել ծախու գնդապետ Բուդեյկինը, թունավոր նյութերով ավիառումբեր, գրոհային ավիացիա, ռազմական ուղղաթիռներ, տանկեր և ծանր տեխնիկա:

Սակայն արդեն հունիսի 20-ին «Վեստի» իրենց աչքերով համոզվեցին, որ մինչև ատամները զինված զավթիչները հանգիստ չեն կարող անցնել Ղարաբաղով. հունիսի 15-ին հենց նկարահանումների ժամանակ «օկուպացիայի երգիչ» Մուսթաֆայեվը ընկավ հայկական գնդակից: Պետք է ասել, որ մի քանի օր շարունակ չորս անգամ «Վեստին» հաղորդում է այդ գուժը՝ կշեռքի մի նժարին դնելով ադրբեջանական զավթողական մեքենային հլու հնազանդ ծառայող լրագրողին, իսկ մյուս նժարին՝ հազարավոր սպանվածներին, վիրավորվածներին, գերեվարվածներին, անհետ կորածներին և հարազատ օջախներից վտարված Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը: Բայց, թող Աստված լինի նրարնց դատավոր…

Եվ ահա ինչպիսի զուգադիպություն. Մուսթաֆայեվը սպանվեց Ասքերանի շրջանի հին հայկական Նախիջևանիկ գյուղի մոտակայքում: Հենց այն վայրում, որտեղ չորս ամիս դրանից առաջ հոգատար կերպով նկարահանում էր ազերթյուրքական քարոզիչների կողմից պատրաստված իր հայրենակիցների այլանդակված դիակները, որոնք զոհ գնացին իշխանատենչ գործիչների ամբիցիաներին: Լուրեր են պտտվում, որ լրագրողի սպանության հետ հայերն ընդհանրապես կապ չունեն, այլ վերացրել են նրան հենց այն մարդիկ, որոնք նրան դարձրել էին «ազգի խիղճ»: Չափազանց շատ բաներ գիտեր Մուսթաֆայեվը: Սակայն այս հոդվածի նպատակը նրա սպանությունը հետաքննելը չէ:

Աղբյուր՝ Ոսկանապատ.ինֆո

Կայքի կողմից. Դանա Մազալովայի վկայությամբ Չինգիզ Մուսթաֆայեվը համարձակ, խելացի և ազնիվ մարդ էր: Այդ մասին են վկայում նաև շատ հայ լրագրողներ, զինվորականներ և ուղղակի հասարակ մարդիկ, որոնք երբևէ հանդիպել են նրա հետ: Եվ տեսանյութերը, որոնք ցուցադրվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, չեն կարող պատկանել Մուսթաֆայեվին: Միայն այս կերպ կարելի է բացատրել Չինգիզի՝ որպես մարդու և արհեստավարժի մասին կարծիքի և Պանդուխտի ու Xocali.net կայքի կոլլեկտիվի կողմից մերկացվող կեղծիքների միջև հակասությունները:
Xocali.net

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]