1992
Հունվարի 1 – Աղդամի գումարտակը Յագուբ Ռզայեվի ղեկավարությամբ 6 տանկերի և 4 զրահամեքանաների ուղեկցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի արևելքում գտնվող Խրամորթ հայկական գյուղի վրա: Հետագայում այս ուղղության վրա ադրբեջանական կողմում նկատվում էին ինքնապաշտպանության ջոկատներ:
Հունվարի 6 – Ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը:
Հունվարի 13 – Շահումյանովկա քաղաքի ռմբակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ կիրառեցին «Գրադ» ռեակտիվ համազարկային կայանը:
Հունվարի 21-22 – Հայկական զինված ստորաբաժանումները ջախջախեցին Ստեփանակերտում ադրբեջանական ՕՄՈՆ-ի հենակետային բազան: Կենդանի մնացած օմոնականները կռիվներով հասան Աղդամ:
Հունվարի 31 – Ադրբեջանցիները լայնամաշտաբ գրոհներ են ձեռնարկում հայկական կողմի ուղղությամբ` կիրառելով ծանր սպառազինություններ:
Փետրվարի սկիզբ – ապրիլ – Շուշիի շրջանի Մալիբեյլի, Մարտունիի շրջանի Գարադաղլի և Քելբաջարի շրջանի Աղդաբան ադրբեջանաբնակ բնակավայրերը գրավվեցին հայերի կողմից, ինչի արդյունքում մոտ 99 քաղաքացիական անձ զոհվեց, իսկ մոտ 140 հոգի վիրավորվեցին:
Փետրվարի 14– 7 ուղղաթիռների բռնագրավում և դրանց հիման վրա ադրբեջանական ուղղաթիռային էսկադրիլիայի ստեղծում:
Փետրվարի 25-26 – Հայկական զինված խմբավորումները գրավեցին Խոջալու քաղաքը: Այս դեպքը համարվում է ղարաբաղյան պատերազմի ամենամեծ և ամենադաժան սպանդը:
Ապրիլի 10 – Ադրբեջանական զինված խմբավորումները գրավեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը, ինչի արդյունքում տասնյակ հայեր սպանվեցին:
Ապրիլի 18 – Հայկական զինված խմբավորումները գրավեցին Լաչինը` Հայաստանի և Ղարաբաղի միջև հաղորդակցման միջանցք բացելով:
Հունիսի 12 – Ադրբեջանական զորքերի ամառային գրոհների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Ասկերանի շրջանների մի մասը: Ադրբեջանական ուժերը ընդհուպ մոտեցան Ասկերանին:
Սեպտեմբեր – հոկտեմբեր – Սուրեթ Հուսեյնովի գլխավորությամբ ադրբեջանական բանակի` Լաչինի միջանցքը գրավելու անհաջող փորձեր:
Նոյեմբերի 17 – Ձեռնարկվում են Քիչան – Վաղուաս ուղղությամբ ԼՂՀ բանակի գրոհներ, պատերազմում հաջողությունն անցնում է հայերի կողմը:
1993
Մարտի 27 – Հայերը սկսում են գրոհել Քելբաջարը:
Ապրիլի 3 – Քելբաջարի գրավվում:
Ապրիլի 5 – Հայկական ստորաբաժանումները մոտեցան Օմարի լեռնանցքին: Ադրբեջանական զորքերը մեծ կորուստներով անցան Մուրավդաղի լեռնաշղթան` լքելով ողջ Քելբաջարի շրջանը: Հայերի վերահսկողության ներքո անցավ Քելբաջարը Գյանջային կապող խաչմերուկը:
Հունիսի 27 – Հայկական զորամիավորումները գրավեցին Մարտակերտ քաղաքը:
Հուլիսի 23 – Հայկական զորամիավորումները 40 օրյա մարտերից հետո գրավեցին Աղդամը:
Օգոստոսի 22 – Միրզա Աբաևի գլխավորած հայկական գումարտակը գրավեց Ֆիզուլի քաղաքը:
Օգոստոսի 23 - 25 – Հայկական զորամիավորումները մտան շրջկենտրոն Ջաբրայիլ և վերհսկողության տակ վերցրին համանուն շրջանը:
Օգոստոսի 31 – Հայկական զորամիավորումները գրավեցին Ղուբաթլու քաղաքը:
Օգոստոսի 23 - 24 – Հայկական զորամիավորումները հակահարձակման անցան ճակատի հարավային մասում: Գրավված է ստրատեգիական կարևորություն ունեցող շրջանը` Հորադիզը: Գրավելով այն` հայերը Ադրբեջանից մեկուսացրին Զանգելանի շրջանը, ինչպես նաև Ջաբրաիլի և Ղուբաթլուի շրջանների մի մասը:
Հոկտեմբերի 28 – Հայկական զորամիավորումները տանկային գումարտակի օժանդակությամբ (25 տանկ) գրավեցին Մինջևան երկաթուղային կայարանը:
Նոյեմբերի 1 – Հայկական զորամիավորումները գրավեցին Զանգելանի շրջկենտրոնը մոտակա բնակավայրերի հետ միասին: Ադրբեջանական բանակի Զանգելանի վաշտը Արաքսով անցավ Իրան:
1994
1994թ. հրադադարի ստորագրման պահին ԼՂՀ տարածքների ուրվագիծը գծված է 1991թ. սեպտեմբերի ԼՂՀ անկախության հռչակման պահին Լեռնային Ղարաբաղի տարածքներին համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքային-վարչական բաժանումը: Նշված են ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի և Մարտունիի շրջանների հատվածները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերասկողության ներքո:
Հունվարի 6 – Ադրբեջանական բանակը գրավում է Հորադիզ երկաթուղային կայարանը:
Հունվարի 20 – Քելբաջարի ուղղությամբ գործող ադրբեջանական երեք ջոկատներից երկուսը ճեղքեցին ճակատային գիծը և գրավեցին Քելբաջարի շրջանի 14 բնակավայր` դուրս գալով Մարտակերտ – Քելբաջար մայրուղու վրա:
Փետրվարի 12-18 – Կռիվներ Օմարի լեռնանցքի համար:
Ձմեռային գործողությունների արդյունքում ճակատային գիծը էականորեն չփոփոխվեց: Ադրբեջանցիներին հաջողվեց ետ վերցնել իրենց տարածքի փոքր հատվածներ հյուսիսում և հարավում: Սակայն կորուստների թիվը շոշափելիորեն մեծացավ. ադրբեջանցիները գործողության արդյունքում կորցրեցին 4 հազար մարդ, հայերը` 2 հազար:
Փետրվարի 15 – Ադրբեջանցիները ետ են գրավում Հորադիզը և Ֆիզուլիի շրջանի մի մասը (առանց Ֆիզուլի քաղաքի):
Մարտի 17 – Ստեփանակերտի մոտ հայկական զինված ուժերը կործանեցին իրանական ՌՕՈՒ Hercules C-130 ռազմա-տրանսպորտային օդանավը, որը Մոսկվային Թեհրան էր տեղափոխում 7 իրանցի դիվանագետի: 19 ուղևոր (բոլորը կանայք և երեխաներ) և անձնակազմի 13 անդամ զոհվեցին:
Ապրիլի 10 – Հայկական զորամիավորումները սկսում են Տեր-Տերի օպերացիան: Հարձակման հիմնական վայրում ներգրավել էին Ստեփանակերտի դիվիզիայի և ԼՂՀ բանակի այլ զորամսերի մոտ 1500 զինծառայող և զրահատեղնիկայի 30 միավոր (17 տանկ), որոնց օժանդակում էր ռեակտիվ և փողային հրետանին:
Ադրբեջանական զորքերը գեներալ Էլբրուս Օրուջևի գլխավորությամբ, հենվելով Տեր-Տեր շրջանի օժանդակության վրա, համառ դիամդրություն ցույց տվեցին:
Ապրիլի 16 – մայիսի 6 – Հայկական հրամանատարությունը Տեր-Տերի ճակատում անընդմեջ հարձակումների արդյունքում, հինգերորդ մոտոհրաձգային դասակի և «Տիգրան Մեծ» մոտոհրաձգային գումարտակի օգնությամբ կարողացավ ստիպել ադրբեջանական զինված ստորաբաժանումներին նահանջել: Հայերի վերահսկողության ներքո անցան Աղդամից հյուսիս և Տեր-Տերից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր: Ռազմական գործողությունների վերջնական փուլում երկու կողմերի կորուստները շոշափելի էին: Միայն մեկ շաբաթվա ընթացքում (ապրիլի 14-21) ադրբեջանական կողմը կորցրեց մոտ 2000 զինծառայող (600 սպանված): Հայերը բռնագրավեցին զրահատեխնիկայի 28 միավոր` 8 տանկ, 5 ԲՄՊ, 15 զրահամեքենա:
ՀՐԱԴԱԴԱՐ
Մայիսի 5 – ԱՊՀ երկրների միջնորդությամբ Ադրբեջանը, Հայաստանը և ԼՂՀ-ը ստորագրեցին բիշքեքյան արձանագրությունը:
Մայիսի 9 – Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը պատրաստեց «անժամկետ հրադադարի համաձայնագիրը», որը նույն օրը Բաքվում ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը:
Մայիսի 10 – Հայաստանի կողմից «համաձայնագիրը» ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Մայիսի 11 - ԼՂՀ-ի կողմից Ստեփանակերտում համաձայնագիրը ստորագրեց բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:
Սույն «համաձայնագիրը» ուժի մեջ մտավ 1994թ. հունիսի 12-ի գիշերը: