Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



«Անասուններին հասցրեցին տարհանել, իսկ մարդկանց՝ ոչ»

Էյնուլլա Ֆաթուլլայև    - азербайджанский журналист, отбывающий наказание по ложному обвинению

Խոջալուն տեսնելուն պես չկարողացա թաքցնել զարմանքս: Հիմնովին ավերված ադրբեջանական այս բնակավայրը ամբողջովին վերականգնվել էր և վերանվանվել Իվանյան Խոջալուի գրավմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայ գեներալի պատվին: Խոջալուի ողբերգությունը և հայկական զավթողամոլության կողմից հասցրած խոր վերքերը մեր հոգիներում այս բազմաչարչար ադրբեջանական հողում իրենց մասին զգացնել էին տալիս Ասկերանում իմ բոլոր հանդիպումների ժամանակ: Ախր ինչպե՞ս:

Մի՞թե այս մարդկանց մոտ ընդհանրապես մարդկություն չի մնացել: Սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ մի քանի տարի առաջ հանդիպեցի Նաֆթալանում ժամանակավոր բնակություն հաստատած Խոջալուի փախստականների հետ, որոնք խոստովանեցին, որ հայ-ռուսական ստորաբաժանումների՝ Խոջալուի լայնածավալ գրոհներից առաջ քաղաքը գտնվում էր օղակաձև շրջափակման մեջ: Իսկ գրոհներից մի քանի օր առաջ հայերը անընդմեջ բարձրախոսներով զգուշացնում էին քաղաքի բնակչությանը ծրագրվող գրոհի մասին և առաջարկում էին քաղաքացիական բնակչությանը լքել բնակավայրն ու հեռանալ Քառ-Քառ գետի մոտ բացված հումանիտար միջանցքով: Խոջալեցիներն ասեցին, որ նրանք օգտվեցին այդ միջանցքից, և իրոք, միջանցքի մոտ գտնվող հայ զինվորները կրակ չբացեցին նրանց ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի ազգային ճակատի ստորաբաժանումների որոշ զինվորներ խոջալեցիների մի մասին, չգիտես ինչու, դուրս բերեցին Նախիջևանիկ գյուղի մոտ, որն այդ ժամանակ գտվում էր Ասկերանի հայկական ստորաբաժանման հսկողության ներքո: Իսկ մնացած մասը Աղդամի շրջանի մոտ ենթարկվեց հրետանային կրակոցների:

Գտնվելով Ասկերանում՝ ես լսեցի Ասկերանի վարչության պետի տեղակալ Սլավիկ Առուշանյանին և համեմատեցի նրա հիշողությունները ադրբեջանական կողմից գնդակոծման ենթարկված խոջալեցիների խոսքերի հետ:

Ես խնդրեցի Առուշանյանին ցույց տալ ինձ այն միջանցքը, որով հեռանում էին խոջալեցիները: Ծանոթանալով տեղանքի հետ՝ վստահորեն կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին բոլոր վարկածներն անհիմն են: Միջանցքը իսկապես բացված է եղել, այլապես արտաքին աշխարհից կտրված խոջալեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը և դուրս գալ շրջափակումից: Սակայն Քառ-Քառ գետին մոտ գտնվող տեղանքը կտրելուց հետո փախստականների շարասյունը բաժանվում է, և խոջալեցիների մի մասը անհասկանալի պատճառներով սկսում է շարժվել Նախիջևանիկի ուղղությամբ: Փաստորեն ԱԱՃ-ի ստորաբաժանումները փորձում էին ոչ թե փրկել խոջալեցիներին, այլ ձգտում էին մեծ արյունահեղության Մութալլիբովին տապալելու ճանապարհին:

Ս. Առուշանյանը պատմում էր. «Գրոհից մի քանի օր առաջ ձեր նախկին նախագահ Մութալլիբովը զանգահարեց Ստեփանակերտ և խնդրանքով դիմեց մեր նախկին նախագահ Մկրտչյանին: Նա խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան լքել պաշարման մեջ գտնվող Խոջալուն: Ի պատասխան Մկրտչյանը հարց ուղղեց Մութալլիբովին. «Ինչու ձեզ չի հետաքրքրում ձեր մարդկանց ճակատագիրը: Բաքվից ուղարկված ուղղաթիրներով տեղահանում են, չգիտես ինչու, ոչ թե մարդկանց, այլ անասուններին»: Ահա այսպիսին են տխուր հիշողությունները ղարաբաղյան առաջին պատերազմի մասին:

Ես հարցրեցի ասկերանցիներին. «Ղարաբաղում ինձ պատմում էին, որ այստեղ ադրբեջանցիներ էն ապրում: Արդյո՞ք դա ճիշտ է»: «Մենք հենց հիմա կարող ենք հյուր գնալ նրանց», - զարմացրեց ինձ Ս. Առուշանյանը: Եվ իսկապես, ուղիղ Ասկերանի կենտրոնում ապրում էր Թոֆիք Ալիև անունով մի ադրբեջանցի: Ամենահետաքրքիրն այն էր, որ նա ընդհանրապես չշփոթվեց, իմանալով, որ ես Բաքվից եմ:

-Ես այստեղ եմ ապրում 60-ական թվականներից: Մենք տեղափոխվել ենք այստեղ Ուջարի շրջանից: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ես տեղափոխվեցի Ադրբեջան և կրկին վերադարձա Ուջար: Սակայն չկարողացա այնտեղ ապրել:

-Ե՞րբ կրկին վերադարձաք Ասկերան:

-1991թ.: Ճիշտ է, կար ժամանակ, երբ ինձ ուզում էին սպանել:

Այդտեղ մեր խոսակցությանը խառնվեց Ս. Առուշանյանը. «Ես այդ ժամանակ հարցրեցի տղաներին, թե ինչու սպանել Թոֆիքին: Որն է նրա մեղքը: Այսօր արդեն մեզ համար ընդհանրապես կարևոր չէ Թոֆիքի ազգությունը»:

Այո, այս պատմությունը այնպես ցնցեց ինձ, որ, վերադառնալով Ղարաբաղից, շտապեցի իմ տպավորությունները կիսել ընթերցողների հետ: Սակայն ինչքան մեծ էր իմ զարմանքը, երբ այպես կոչված արտասովոր գործերի նախարար Մամեդյարովը հապճեպ հերքեց իմ բոլոր տպավորությունները՝ գնահատելով դրանք իր սիրած բառով՝ «սադրանք»:

Էյնուլլա Ֆաթուլլայեվ (Բաքու)
Լաչին-Շուշի-Աղդամ-Խանքենդի-Բաքու
Աղբյուր. Թերթ «Իրական Ադրբեջան»

Աղբյուր՝ Սումգաիթ.ինֆո

 


Այլ նյութեր՝

Ռամիզ Ֆաթալլիյևի հարցազրույցը

Ադրբեջանցիների վկայոիտյունները

«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»

Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար


Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]