Շատ հաճախ լսում ենք, որ Խոջալուի ողբերգությունը անվանում են ցեղասպանություն:
Խնդիրը կայանում է նրանում, որ Աղդամի մոտ գտնվող Խոջալու բնակավայրի խաղաղ բնակչության սպանությունը ոչ մի կերպ չի կարելի որակել որպես ցեղասպանություն, քանի որ ցեղասպանություն տերմինը իրենից ենթադրում է ազգային, էթնիկ, ռասսյական կամ կրոնական հողի վրա մասնակիորեն կամ ամբողջապես մարդկանց ինչ-որ խումբ ոչնչացնելու մտադրություն: Մասնակիորեն կամ ամբողջապես տերմինները նույնպես հանդիսանում են քննարկման առակա և ընդունված է համարել, որ «մասնակիորեն» տերմինը ենթադրում է բնակչության մի հատված, որի ոչնչացումը ազդեցություն կունենա ամբողջ խմբի վրա:
Հասկանալի է, որ Աղդամի մոտակայքում մոտ վեց հարյուր մարդու սպանությունը չեր կարող ութ միլիոնանոց ադրբեջանական ժողովրդին ոչնչացնելու փորձ հանդիսանալ:
Չնայած դրան Ադրբեջանի իշխանությունները խոջալեցիների ողբերգությունը որակում են որպես ցեղասպանություն: «Խոջալուի ցեղասպանություն» տերմինը օգտագործվում է գրեթե բոլոր պաշտոնական կայքէջերում (նախագահի և դեսպանատների կայքերում): Տպավորություն է ստեղծվում, որ հիմնական լսարանը հենց Ադրբեջանի բնակչությունն է և միայն հետո միջազգային հանրությունը:
Պաշտոնապես ադրբեջանցիների ցեղասպանությունը սկսեցին նշել 1998թ., երբ իշխանության գլխին էր ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը: Կարելի է ենթադրել, որ դա արվում էր երկակի նպատակով: Մի կողմից պետության առջև կար լուրջ խնդիր ստեղծել ազգային ինքնություն: Իսկ Աղդամի մոտակայքում մարդկանց սպանությունների նման ողբերգական իրադարձությունները շատ հարմար են ազգային գիտակցության մեջ զոհի կերպար ստեղծելու համար:
Մյուս կողմից Հեյդար Ալիևը, որը կորցրել էր վերահսկողությունը Ադրբեջանակն ԽՍՀ-ի տարածքի մոտ 13%-ի վրա, նպատակ ուներ շեղել բնակչության ուշադրությունը: Զոհի և թշնամու կերպարների միաժամանակյա ստեղծումը նպատակ ունեին ապահովագրել իշխող վարչակարգը Ադրբեջանի բնակչության հնարավոր դժգոհությունից:
Այպիսով Աղդամի մոտակայքում տեղի ունեցած ողբերգությանը ցեղասպանության կարգավիճակ շնորհելը առաջին հերթին նպատակ ուներ ձևավորել այնպիսի ազգային ինքնություն, որը կապահովագրեր իշխող վարչակարգը ամեն տեսակ սոցիալական պայթյուններից: 2003թ. Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո զոհի և թշնամու կերպարների քարոզչությունը նկատելիորեն ուժեղացավ: Դա կարելի է բացատրել Ադրբեջանի բնակչության աչքերում ներկայիս ղեկավարի անկայուն դիրքով, քիչ լեգիտիմությամբ և քիչ վաստակով: Նման իրավիճակում կար միայն մի ելք՝ զոհի կերպարի քարոզչության ուժեղացում: