
Ամբողջ հարցազրույցը ադրբեջաներեն լեզվով գտվում է այստեղ:
Իսկ մենք բերում ենք մեզ հետաքրքրող դեպքերը լուսաբանող ընդամենը մեկ հատված, որտեղ նա անմիջականորեն նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները տեղյակ են եղել ծրագրվող գրոհի մասին և գիտակցաբար հրաժարվել են տարհանել բնակչությանը:
Պարոն Ռամիզ, այս կադրերը քաջածանոթ են բոլորին: Սակայն եթե այն ժամանակ ոչ ոք կասկած չուներ Ձեր և մյուս նկարահանողների հերոսության վերաբերյալ, ապա դրանից հետո Ձեր, ինչպես նաև Խոջալուի դեպքերի հետաքննության հանձնաժողովի նախագահի մասին սկսեցին հնչել տարբեր կարծիքներ: Այսինքն խոսք էր գնում արդեն ոչ թե հերոսության, այլ որոշ դեպքերում նույնիսկ դավաճանության մասին:
Դա մի ժամանակ էր, երբ բոլորը պայքարում էին իշխանության համար: Բոլորը գիտեն, թե ում միջև էր ընթանում այդ պայքարը: Որոշները ձգտում էին իշխանության փոփոխության, որոշներն էլ հասնում էին իշխանության: Որոշներն ուզում էին, որ հանձնաժողովը հաներ բոլոր մեղադրանքները Խոջալուի դեպքերի մեղավորների վրայից, որոշներն էլ ցանկանում էին, որ մենք հնարավորինս ցեխ շփեինք նրանց վրա, որպեսզի առաջինները կարողանան հասնել իշխանության:
Եթե կհիշեք, 1992թ. մայիսի 14-ին Միլլի Մեջլիսի ամբիոնից ես ասացի. «Մենք դեռ չենք եկել վերջնական եզրակացության: Այդ պատճառով չենք կարող որևէ բան ասել: Սակայն այժմ էլ կարելի է ասել, որ Խոջալուի դեպքերը տեղի են ունեցել անտարբերության, կադրերի ոչ ճիշտ տեղաբաշխման և քաղաքական անհեռատեսության պատճառով: Կարելի է ասել, որ որոշ քաղաքական նպատակներին հասնելու և աթոռը պահպանելու համար Խոջալուն չեր հանձնվել»: Բոլորը լսեցին, որ Մութալլիբովն անմեղ էր: Բոլորն այդպես լսեցին, սակայն դա չեր համապատասխանում իրականությանը:

Մինչև Խոջալուի դեպքերը մնացել էր 4 օր: Փետրվարի 22-ին նախագահի, վարչապետի, ՊԱԿ-ի նախագահի և մյուսների մասնակցությամբ գումարվեց ազգային անվտանգության խորհրդի նիստ: Մինչև այսօր ոչ ոք չգիտի, թե որտեղ էր սխալ թույլ տրվել և ում կողմից: Նիստի ժամանակ որոշվեց չտարհանել բնակչությանը:
Համարվում էր, որ եթե մենք տարհանեին բնակչությանը, այդպիսով կհրավիրեինք հայերին գրավել բնակավայրը: Այսինքն կդրդենք հայերին հարձակման: Նույնիսկ ազգային անվտանգության խորհրդի անդամները գիտեին, որ հայերը չեին կարող ցեղասպանություն գործել: Նրանք կարծում էին, որ եթե բնակչությունը հեռանար, մենք ինքներս կտաինք Խոջալուն:
Այս քաղաքական անհեռատեսությունը և իրավիճակին չտիրապետելը բերեցին հենց նրան, ինչի մասին ես խոսում էի ամբիոնից: Գոյություն ունի սղագրություն. կարելի է ստուգել: Ժողովուրդը լսեց այն ինչ ցանկանում էր:
Ժողովուրդ ասելով՝ ի նկատի ունեմ Միլլի Մեջլիսը: Որովհետև այնտեղ ներկա էին բոլորը: Որոշները պատրաստ էին մի բանի, մյուսները՝ այլ բաների: Իմ ձայնը խլացվեց նրանց կողմից: Այնպես որ եթե այսօր էլ ինչ-որ բան կրկնվի, ես կրկին կպայքարեմ: Եվ հույս ունեմ, որ այս անգամ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լսել ինձ:
Աղբյուր՝ Ազադլիգ
Այլ նյութեր՝
Ադրբեջանցիների վկայոիտյունները
Այազ Մութալիբով՝ Հոգուս մեջ ես մարդասեր եմ
«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»
Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար
Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:


