«ՄԵՄՈՐԻԱԼ» Մարդու իրավունքի կենտրոնի զեկույցը)
Սույն զեկույցը վերաբերվում է 1992թ. փետրվարի վերջի և մարտի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք կապված են հայկական զինված ստորաբաժանումների կողմից Խոջալու բնակավայրի գրավման հետ: Այս իրադարձությունը մեծ ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմական, քաղաքական և բարոյական իրավիճակի վրա:
Զեկույցում ընդգրկված են նյութեր, որոնք 1991-92թթ. հավաքագրվել են հակամարտության գոտում եղած «Մեմորիալի» աշխատակիցների կողմից, ինչպես նաև «Մեմորիալին» հակամարտող կոմերի պաշտոնական ներկայացուցիչների կողմից տրամադրված նյութեր, զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներ և անկախ վկաների վկայություններ:
«Մեմորիալի» դիտորդները 07.03-ից մինչև 05.04.92թ. Լեռնային Ղարաբաղում ճակատի երկու կողմերում իրականացնում էին տեղեկատվության հավաքագրում՝ ձայնագրում էին Խոջալուի (աշխարհագրական վայրերը տրված են ըստ 1988թ. քարտեզների) տուժած բնակիչների վկայությունները, զրուցում էին Բաքվի, Ստեփանակերտի և Աղդամի պաշտոնական անձանց հետ, տեղեկություն էին ստանում Ադրբեջանի Հանրապետության դատախազությունից և ՆԳՆ-ից, հարցաքննում էին բժիշկներին Բաքվի և Ստեփանակերտի հիվանդանոցներում, ինչպես նաև Աղդամի սանիտարական գնացքում, զրուցում էին բանտարկվածների և պատանդների հետ (ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից), զիված ստորաբաժանումների անդամների, ինչպես նաև Խոջալուի գրոհի մասնակիցների հետ, անցկացնում էին Խոջալու և Աղդամ քաղաքների մոտակայքում տեղանքի զննում:
Խոջալուի գրոհին նախորդած իրադարձությունները>>>>
1991թ. ամռանը հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում վերածվում է պատերազմի: Օգոստոսյան պուտչի ձախողումից հետո, խորհրդային իշխանությունների կաթվածահարության պայմաններում, իսկ այնուհետև ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական զինված ջոկատները սկսեցին լայնամաշտաբ գրոհներ 1991թ. մայիս-հունիս ամիսներին գրավված Լեռնային Ղարաբաղի գյուղերի ազատագրման նպատակով: Աշնանը ազատագրվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Ադրբեջանի նախկին Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր: Այս գյուղերը լքելիս ադրբեջանական զիված խմբավորումները երբեմն այրում էին դրանք:
Բացի դրանից հայկական զինված ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նախկին Շահումյանի շրջանի Բաշգելագ, Շաֆագ, Զեյվա, Թոդան, ԼՂԻՄ Հադրութի շրջանի Թուգ, Սալաքաթին, Մարդակերտի շրջանի Իմերեթ-Գեվերենթ, Ասքերանի շրջանի Ջամիլլի, Լեսնոյե (Մաշալը), Մարտունիի շրջանի Խոջավենդ, Դիվանալար ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչները ստիպված էին լքել դրանք: Որոշ գյուղեր, օրինակ Իմերեթ-Գերեվենթը հրի են մատնվել գրոհողների կողմից: Իրենց բնակության վայրերը լքեցին հազարավոր ադրբեջանցիներ (չհաշված այն ադրբեջանցիներին, որոնք բնակեցրել էին դրանից առաջ տեղահանված հայկական գյուղերը): Եղել են նաև խաղաղ բնակչության նկատմամբ դաժան բռնության առանձին դեպքեր (օրինակ Մաշալը գյուղում):
Ինչես Ստեփանակերտի, այդպես էլ Շուշիի բնակեցված թաղամասերը սեպտեմբերի վերջից սիստեմատիկ կերպով ենթարկվում էին «Ալազան» հակագրադային հրթիռների և հրետանու ռմբակոծմանը: Զոհերը խաղաղ բնակչության շրջանում և ավերածությունները Ստեփանակերտում զգալիորեն ավելի շատ էին քան Շուշիում: Դա բացատրվում է նրանով, որ Ստեփանակերտը գտնվում է հարթավայրում և ինտենսիվ գնդակոծվել է Շուշիի կողմից: Գնդակոծման ինտենսիվությունը բացատրվում է նրանով, որ ադրբեջանական կողմը զինամթերք էր ստացել ԱՊՀ բանակի պահեստներից, որոնք անցել էին ադրբեջանական զինված խմբավորումների վերահսկողության ներքո (միայն Աղդամում բռնագրավվել էր 200 հազար տոննա զինամթերք: «Մոսկովսկիյե նովոստի» թերթի 26.04.92 համարում տեղ գտած գնդապետ Ո.Սիմոնովի խոսքերի համաձայն այնտեղ միայն 200 վագոն ռեակտիվ արկ կար):
1992թ. հունվարի 13-ին Շահումյանովկա քաղաքկի գնդակոծման ժամանակ ադրբեջանցիներն առաջին անգամ կիրառեցին «Գրադ» ռեակտիվ համազարկային կայանը (նախկինում կայաններն ու արկերը պատկանում էին խորհրդային բանակին): Ի տարբերություն ոչ մեծ կործանման մակերես ունեցող «Ալազան» տիպի հրթիռների, որոնցով գործնականորեն հնարավոր չէ դիպուկ հարվածներ իրականացնել, «Գրադ» համակարգերը նախատեսված են մեծ մակերեսների ոչնչացման համար և մեծ կործանարար ուժ ունեն: Փետրվարից «Գրադը» սկսեց օգտագործվել Ստեփանակերտի բնակելի թաղամասերի գնդակոծման համար: Արդյունքում քաղաքին պատճառվեց հսկայական ավերածություններ, բնակչությունը գործնականորեն ապրում էր նկուղներում (ԼՂՀ ներքին գործերի նախարարության տվյալներով 01.01-ից մինչև 17.03.92 Լեռնային Ղարաբաղում հայկական կողմից սպանվել է 227 հոգի, վիրավորվել 391 հոգի, ավերվել է 477 բնակելի տուն և պետական օբյեկտ, վնասվել 487 բնակելի տուն և պետական օբյեկտ: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը նման հաշվարկումներ չի իրականացնում):
Հերթական գործողության արդյունքում ադրբեջանցիները գրավեցին երկու հայկական գյուղ՝ Ֆարուխն ու Խրամորթը: Կռիվների ընթացքում այդ շրջանում էր գտնվում անկախ դիտորդ Ա.Չեչինան: Չեչինան ականատես է եղել այն բանին, որ Խրամորթը թալանում էին, իսկ ունեցվածքը դուրս հանում մեքենաներով: Գիշերն եկած հայկական գնդերը հետ գրավեցին գյուղը: Խրամորթը ավերվել և հրի էր մատնվել ադրբեջանական նահանջող խմբավորմուների կողմից: Գյուղում գտնվեցին 6 ծերունիների այրված դիակներ (կանանց և տղամարդկանց): Դրանք այն բնակիչներն էին, ովքեր չէին ուզում փախչել գյուղից: Չեչինան անձամբ է տեսել այլանդակված դիակներ:
Խոջալու
Ադրբեջանական բնակչության քանակով Խոջալուն Շուշիից հետո երկրորդն էր Լեռնային Ղարաբաղում: Ստեփանակերտը Ասքերանի հետ կապող ճանապարհը, որը գնում էր դեպի Աղդամ, անցնում էր Խոջալույով: Խոջալուի կողքն է գտնվում Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը, որը կարող է ինքնաթիռներ ընդունել: 1988թ.-ից սկսած Խոջալուն անընդմեջ գտնվել է կռիվների էպիկենտրոնում: Հայկական կողմը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոջալուում ինտեսնիվ շինարարությանն ու Հայաստանից գաղթաց ադրբեջանցիների և թուրք մեսխեթցիների վերաբնակեցմանը՝ համարելով այն շրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձ: Բնակավայրի բնակչությունը 1988-91թթ. ընկած ժամանակահատվածում 2135-ց դարձավ 6300, այդ թվում նաև Ստեփանակերտից ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերից գաղթած ադրբեջանցիների հաշվին: Խոջալուն ստացավ քաղաքի կարգավիճակ: Այնտեղ էր գտնվում Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ ՕՄՕՆ-ը, որը 1990թ. վերահսկում էր օդանավակայանը: Կան բազմաթիվ վկայություններ ՕՄՕՆ-ի աշխատակիցների կողմից ազգությամբ հայ օդաչուների և ուղևորների նկատմամբ բռնությունների և ծաղրանքների մասին, երբ օդանավակայանը դեռևս գործում էր էր:
1991թ. Խոջալուն փաստացի շրջափակման մեջ էր գտնվում հայկական զինված ստորաբաժանումների կողմից, իսկ ներքին զորքերը Ղարաբաղից դուրս բերելուց հետո քաղաքը ընկավ լրիվ շրջափակման մեջ: 1992թ. հունվարից Խոջալուն զրկվեց էլեկտրաէներգիայից: Բնակիչների մի մասը լքեց քաղաքը, սակայն խաղաղ բնակչության լրիվ տարհանումը, չնայած Խոջալուի քաղաքապետ Է.Մամեդովի բազմաթիվ խնդրանքներին, չկազմակերպվեց:
Խոջալուի գրոհը
Խոջալուի գրոհի պահին քաղաքում էր գտնվում 2-ից 4 հազար մարդ, չհաշված քաղաքի մի քանի հարյուր պահապաններին: Խոջալուն պաշտպանում էին աշխարհազորայինները, Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ ՕՄՕՆ-ի և Ադրբեջանի ազգային բանակի զինվորները: Երկու կողմից ստացված տեղեկյության համաձայն քաղաքում կար զրահատեխնիկայի 3 միավոր, ինչպես նաև «Ալազան» տիպի կայան: Գրոհի մասնակիցների և ԼՂՀ պաշտոնական դեմքերի խոսքերին համաձայն այդ ժամանակ Խոջալուում գտնվում էր նաև «Գրադ» տիպի ռեակտիվ համազարկային 2 կայան:
Գրոհին մասնակցում էին Արցախի ազատագրական ազգային բանակի ստորաբաժանումները զրահատեխնիկայի՝ զրահավոր փոխադրիչ մեքենաների և տանկերի օգնությամբ:
Խորհրդային բանակի 366 գումարտակի զինծառայողների մասնակցությունը: Խոջալուից գաղթածների մեծ մասի վկայությամբ քաղաքի գրոհին մասնակում էին 366 գումարտակի զինվորները, ընդ որում նրանցից ոմանք մտել են քաղաք:
Հայկական կողմից ստացված տեղեկության համաձայն քաղաքի գրոհին մասնակցել են 366 գուրտակի ռազմական մեքենաները և դրանց անձնակազմը, որը ռմբակոծում էր քաղաքը, սակայն քաղաք չէր մտել: Հայկական կողմի վկայությամբ զինծառայողների մասնակցությանը գումարտակի հրամանատարության գրավոր համաձայնություն չի տրվել:
Գրոհի ընթացքը: Խոջալուի հրեզենային գնդակոծումը սկսվեց փետրվարի 25-ին՝ մոտավորապես ժամը 23-ին: Ընդ որում առաջին հերթին ոչնչացվեցին բնակելի թաղամասերում գտնվող զորանոցը և պաշտպանական դիրքերը: Զինված ստորաբաժանումները սկսեցին մտնել քաղաք փետրվարի 26-ին՝ գիշերվա ժամը 1-ից 4-ը:
Հայկական զինված ստորաբաժանումների խոսքերին համաձայն Խոջալուի պաշտպանությունը արագորեն կոտրվեց: Խոջալուի ավերածությունները վկայում են հրետանային գնդակոծությունների մասին, սակայն փողոցային կռիվների արդյունքում տեղի ունեցած ավերածություններին չեն համապատասխանում:
Գրոհի սկզբից բնակչության մի մասը սկսեց լքել Խոջալուն՝ փորձելով գնալ Աղդամի ուղղությամբ: Փախչողների խմբերի մեջ կային նաև քաղաքի կայազորի զինված անդամներ:
Մարդիկ գնում էին երկու ուղղություններով.
- քաղաքի արևելյան ծայրամասից դեպի հյուսիս-արևելք գետի երկայնքով՝ ձախ կողմում թողնելով Ասքերանը (հենց այս ճանապարհը հայկական պաշտոնական դեմքերի խոսքերով թողնվել էր որպես ազատ միջանցք):
- քաղաքի հյուսիսային ծայրամասից դեպի հյուսիս-արևելք, Ասքերանը թողնելով աջ կողմում (ըստ երևույթին այս ճանապարհով է գնացել փախստականների փոքր հատվածը):
Այսպիսով Խոջալուն լքեց խաղաղ բնակչության մեծ մասը, իսկ մոտ 200-300 մարդ մնացին քաղաքում՝ թաքնվելով տներում ու նկուղներում:
Քաղաքի գնդակոծման արդյունքում խաղաղ բնակչության մի անորոշ զանգված մահացավ քաղաքի գրոհի ընթացքում: Հայկական կողմը փաստացի հրաժարվեց տրամադրել այս կերպ զոհված մարդկանց թվաքանակի մասին որևէ տեղեկություն: («Գոլֆսթրիմ» միության հեռուստալրագրող Ի.Բուրգանսկին, որը փետրվարի 26-ին գտնվում էր Խթջալուի մոտակայքում, նշում էր, որ խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվեց պաշտպանական կայազորի ստորաբաժանումների կողմից մղվող ականանետային կրակոցների արդյունքում, սակայն այս վարկածը կասկածներ է հարուցում, քանի որ չի համապատասխանում այլ աղբյուրներից ստացված տեղեկություններին):
«Ազատ միջանցք» բնակչության տարհանման համար
Աղդամում և Բաքվում «Մեմորիալի» դիտորդների կողմից հարցաքննվել են Խոջալուի գրոհի ժամանակ քաղաքից փախած 60 հոգի: Նրանցից միայն մեկը հաղորդեց, որ նա գիտեր «ազատ միջանցքի» գոյության մասին (նրան այդ մասին ասել էր խոջալուի կայազորից մի «զինվորական»): Ոչինչ չէին լսել «ազատ միջանցքի» մասին նաև Խոջալուի ձերբակալված բնակիչները, որոնց հետ «Մեմորիալի» դիտորդները զրուցեցին Ստեփանակերտի ժամանակավոր կալանման խցիկում պատգամավոր Ռ.Հայրիկյանի ներկայությամբ (զրույցը տեսագրվել էր Հայաստանի հեռուստատեսության լրագրողի կողմից): Գրոհից մի քանի օր առաջ հայկական կողմը բազմիցս ռադիոկապի միջոցով զգուշացրել էր Խոջալուի իշխանություններին կայանալիք գրոհի մասին և հորդորել ամբողջովին տարհանել քաղաքի բնակչությանը: Այն, որ ադրբեջանական կողմը ստացել էր այս տեղեկությունը և հաղորդել պաշտոնական Բաքվին, հաստատվում է Բաքվի թերթերում տեղ գտած հրապարակումներում («Բակինսկիյ ռաբոչիյ»):
«Միջանցքի» գոյությունն ապացուցում են նաև «Ռուսսկայա միսլ» թերթում 3.04.92թ. լույս տեսած Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովի խոսքերը. «Մենք գիտեինք, որ այս միջքանցքը նախատեսված էր խաղաղ բնակիչների տարհանման համար…»: (Ադրբեջանցիների վկայությունները, որոնք չէին նկատվել «Մեմորիալի» կողմից: Xocali.net):
Խոջալուի բնակիչների ճակատագիրը
Քաղաքից փախած բնակիչների ճակատագիրը: Գրոհի սկսվելուց անմիջապես հետո բնակիչները սկսեցին խուճապահար փախչել քաղաքից: Մարդիկ չէին հասցնում իրենց հետ վերցնել ամենաանհրաժեշտ իրերը՝ փախչողներից շատերը թեթև էին հագնված (ինչի արդյունքում ստացան տարբեր աստիճանի ցրտահարություն): Շատ փախստականներ, որոնց հարցաքննում էին Բաքվում և Աղդամում, նույնիսկ փաստաթղթեր չունեին:
Փախստականների որոշ խմբերում կային քաղաքի կայազորի զինված անդամներ: Այս փախստականները, որոնք գնում էին Աղդամի շրջանին կից «ազատ միջանցքով», ենթարկվեցին գնդակոծման, ինչի արդյունքում շատ մարդիկ զոհվեցին: Ողջ մնացած փախստականները ցրվեցին: Փախչողները հանդիպում էին հայկական պահակակետերին և ենթարկվում գնդակոծման: Փախստականների մի մասը կարողացավ հասնել Աղդամ, մի մասը, հիմնականում կանայք և երեխաներ (հստակ թիվը հնարավոր չէ պարզել), ցրտահարվեց լեռներում թափառելով, մի մասն էլ, Աղդամ հասածների վկայությունների համաձայն գերի ընկավ Փիրջամալ և Նախիջևանիկ գյուղերի մոտ: Խոջալուի որոշ փոխանակված բնակիչների վկայությամբ գերիների մի մասը գնդակահարվել է: (Լրագրող Վիկտորիա Իվլիևան, որը անցել է ողջ ճանապարհը խոջալեցիների հետ և եղել է նրանց հետ, այս փաստի մասին լռում է – Xocali.net)
Փախստականների զանգվածային սպանդի վայրը, ինչպես նաև մարմինները նկարահանվել են տեսախցիկով, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դիակները ուղղաթիռներով տեղափոխում էին Աղդամ: Նկարահանված կադրերում երևում է, որ մահացածների դիակները ցրված են բավական մեծ տարածքով: Զանգվածային սպանությունների վայրում գտնվող դիակների մեծ մասը պատկանում էր կանանց և տարեց մարդկանց: Սպանվածների մեջ կային նաև երեխաներ: Բացի դրանից մահացածների մեջ կային նաև համազգեստով մարդիկ: Ընդհանուր առմամբ վիդեոժապավենի վրա արձանագրվել են մի քանի տասնյակ դիակներ:
Չորս օրվա ընթացքում Աղդամ էր տեղափոխվել մոտ 200 դիակ: Մի քանի տասնյակ դիակներ այլանդակված էին: Աղդամի սանիտարական գնացքի բժիշկների կողմից արձանագրվել են 4 գանգամաշկած դիակ և մեկ դիակ կտրված գլխով: Աղդամում անցկացվել է 181 դիակի պետական դատաբժշկական փորձաքննություն (130 արական սեռի, 51 իգական սեռի և 13 երեխայի դիակ): Արդյունքը հետևյալն էր՝ 151 մարդու մահվան պատճառը են հանդիսացել փամփուշտային վնասվածքները, 20 մարդ մահացել է բեկորային վնասվածքներից, 10 մարդ՝ բութ գործիքի հարվածից: Բացի դրանից Խոջալուից բերված որոշ դիակների դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել նաև Բաքվում: ԼՂՀ պաշտոնական անձինք հայնեցին «Մեմորիալի» դիտորդներին, որի իրենց թույլատվությամբ Աղդամ է տեղափոխվել 120-130 դիակ: 96 դիակ թաղվել են Աղդամում, մնացած դիակները տարել են հարազատները:
ԼՂՀ պաշտոնական դեմքերը և հայկական զինված ստորաբաժանումների անդամները «ազատ միջանցքում» խաղաղ բնակիչների սպանությունները բացատրում էին նրանով, որ վերջիններիս շարքերում կային զինված մարդիկ, որոնք կրակ էին բացում հայկական պահակակետերի ուղղությամբ, դրդելով հայերին պատասխան կրակի, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից հայկական դիրքերը ճեղքելու փորձերով: Հայկական զինված ստորաբաժանումների անդամների խոսքերով ադրբեջանական ուժերը փորձ կատարեցին Աղդամի կողմից ճեղքել հայկական ուժերը և դուրս գալ «ազատ միջանցք»: Երբ հայերը հետ էին մղում գրոհը, նրանց թիկունքում հայտնվեցին Խոջալուի փախստականների առաջին խմբերը: Այդ խմբերում գտնվող զինված մարդիկ կրակ բացեցին հայերի ուղղությամբ: Կռիվների ընթացքում ոչնչացվեց մեկ պահակակետ (2 հոգի սպանվեց, 10 հոգի վիրավորվեց): Սակայն մյուս պահակակետի զինվորները, որի գոյությունը անհայտ էր ադրբեջանցիներին, մոտ տարածությունից կրակ բացեցին Խոջալուից եկողների ուղղությամբ:
Խոջալուի փաստականների խոսքերով (որոնք տեղ էին գտել նաև մամուլում) զինված մարդիկ, որոնք գտնվում էին փախստականների շարքերում կռվի էին բռնվում հայերի հետ, սակայն ամեն անգամ հայկական կողմն էր առաջինը կրակ բացում:
Գնդակոծման էին ենթարկվում նաև 2 ճանապարհով (նայիր «Խոջալուի գրոհը») գնացող փախստականները, որոնք Ասքերանը թողնում էին աջ կողմում:
Աղդամ քաղաքի սանիտարական գնացքի մատյանում, որտեղ կային Խոջալուի բոլոր տուժած բնակիչների և պաշտպանների անունները, գրանցված էին 598 վիրավոր և ցրտահարված (ընդ որում ցրտահարվածները մեծամասնություն էին կազմում): Այնտեղ էր նաև գրանցված կենդանի մարդու գանգամաշկման դեպք:
Խոջալուի զոհված բնակիչների ընդհանուր քանակը վերլուծելով, պետք է հաշվի առնել, որ մարդիկ մահանում էին ոչ միայն կրակոցներից (այդ կերպով մահացած մարդկանց դիակների մի մասը տարվել է Աղդամ), այլ ցրտահարվում էին լեռներում թափառելիս: «Մեմորիալի» դիտորդները զրուցեցին մի կնոջ հետ, որի երեք երեխաները զոհվել էին այդ կերպ: Հնարավոր չէ հստակ որոշել Խոջալուի ցրտահարությունից մահացած բնակիչների քանակը: 26.03.92թ. «Ղարաբաղ» թերթը հաղորդեց, որ Խոջալուի փախստականներին օժանդակման հանձնաժողովը նպաստ է վճարել 476 մահացածների ընտանիքներին:
Քաղաքում մնացած բնակիչների ճակատագիրը: Այն բանից հետո, հայկական զինված ստորաբաժանումները գրավեցին քաղաքը, այնտեղ մնացել էր մոտ 300 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև 86 թուրք-մեսխեթցի:
Այդ ժամանակահատվածում Խոջալուում գտնվող բնակիչների, գրոհի մասնակիցների, ԼՂՀ պաշտոնական անձանց և զանգվածային լրատվամիջոցների վկայություններով բոլոր մնացած բնակիչները գերեվարվեցին և երեք օրվա ընթացքում նրանց տարան Ստեփանակերտի, Կռասնիյ գյուղի և Ասքերան քաղաքի ժամանակավոր կալանման խցեր: Ոմանց ԼՂՀ ղեկավարության թույլատվությամբ իրենց տներ ընդունեցին հայկական ընտանիքներ, որոնց հարազատները գտնվում էին Ադրբեջանում կալանքի տակ:
ԼՂՀ պաշտոնական դեմքերի հայտարարության համաձայն բոլոր կանայք և երեխաները մեկ շաբաթվա ընթացքում անհատույց կերպով հանձնվեցին ադրբեջանական կողմին (դա հաստատում է նաև Վ.Իվլիևան):
Երկու կողմից ստացված տեղեկությունների համաձայն մինչև 28.03.92թ. ադրբեջանական կողմին է հանձնվել Խոջալուի ավելի քան 700 գերեվարված բնակիչ, որոնք գերի էին ընկել ինչպես քաղաքում, այնպես էլ Աղդամի ճանապարհին: Նրանց մեծամասնությունը կանայք և երեխաներ էին:
Ստացված տեղեկությունների վերլուծությունը
Քաղաքի գրավման ժամանակ տեղի են ունեցել զանգվածային բռնություններ խաղաղ բնակչության նկատմամբ (մեր կարծիքով տվյալ թեզիսի ապացույցների բազան ամրագրված է փաստերով – Xocali.net):
Խոջալուից բնակչության տարհանման համար «ազատ միջանցքի» պաշտոնական բացումը կարելի է գնահատել որպես ԼՂՀ պաշտոնական անձանց՝ քաղաքը իր բնակիչներից «մաքրելուն» ուղղված կանխամտածված քայլ, կամ ԼՂՀ իշխանությունների՝ անկախ ազգային պատկանելիությունից խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունն ապահովելու անկարողունակություն (միջքանցքի առկայությունը ոչ միայն «հայտարարվել էր» ԼՂՀ պաշտոնական անձանց կողմից, այլև նաև հաստատվել ադրբեջանցիների՝ ինչպես բնակչության, այնպես էլ պաշտոնական անձանց կողմից – Xocali.net):
«Ազատ միջանցքի» գոյության տեղյակ չէին պահել Խոջալուի բնակչության հիմնական հատվածին (ինչը կարելի է գնահատել որպես կանխամտածված քայլ պաշտոնական Ադրբեջանի կողմից – Xocali.net):
Հայկական ստորաբաժանումների կողմից Խոջալուի գրավումից հետո քաղաքում մնացած բնակչությունը ենթարկվեց դեպորտացիայի: Այս գործողությունները բավական կազմակերպված էին. դեպորտացիայի ենթարկվածների մեծ մասը պահվում էր Ստեփանակերտում, ինչը ապացուցում է, որ կար ԼՂՀ իշխանությունների հստակ հանձնարարականը (այդ ժամանակ Ստեփանակերտը միակ բնակավայրն էր, որտեղ հնարավոր էր պահել մարդկանց, մնացած գյուղերը թալանված էին և ավերված ու բնակության համար պիտանի չէին – Xocali.net):
«Ազատ միջանցքում» և դրան կից տարածքներում խաղաղ բնակիչների սպանությունները ոչ մի կերպ չեն կարող արդարացված լինել (անշուշտ բոլոր իրական մեղավորները պետք է խստիվ պատժվեն իրագործածի համար – Xocali.net):
Խոջալուի խաղաղ բնակիչների, այդ թվում նաև կանանց գերեվարումը և պահումը որպես «պատանդ» ոչ մի կերպ չի համապատասխանում ԼՂՀ իշխանությունների՝ ադրբեջանական կողմին Խոջալուի բնակիչների անհատույց կերպով հանձնելու պատրաստակամությանը: «Պատանդների» պահման պայմանները ծայրաստիճան վատն էին. եղել են բռնության դեպքեր նրանց նկատմամբ (տվյալ զեկույցում նշվում է ադրբեջանական կողմին կանանց և երեխաներին շուտափույթ հանձնելու փաստը: Տարօրինակ է, որ մի քանի տող ներքև հերքվում է սեփական պնդումը – Xocali.net):
Խոջալուի բնակիչները ապօրինի կերպով զրկվեցին իրենց ունեցվածքից, որը սեփականաշնորհվել էր Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչների կողմից: ԼՂՀ իշխանությունները օրինականացրին օտար ունեցվածքի սեփականաշնորհումը՝ Խոջալուից վտարվածներին և փախածներին պատկանող տներում բնակվելու թույլատվություններ տալով (շեղվելով կոնկրետ բնակավայրի և նրա բնակիչների ճակատագրից՝ կցանկանաինք հիշեցնել հայաբնակ գյուղերի ու նրանց բնակիչների ճակատագիրը – Xocali.net):
Խոջալուի գրոհին մասնակցում էին Անկախ Պետությունների Համագործակցության զորքերին պատկանող 366 մոտոհրաձգային գումարտակի զինծառայողները: «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության կարծիքով ԱՊՀ զինծառայողների՝ հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև հակամարտող կողմերին ռազմական տեխնիկա տրամադրելու փաստերը անհրաժեշտ է ենթարկել հատուկ հետաքննության (հղում – Xocali.net):
«Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը հաստատում է, որ Խոջալու քաղաքի գրոհի ժամանակ ԼԵռնային Ղարաբաղի հայկական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են Ժենեվի կոնվենցիան, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերվող հոդվածները Խոջալուի բնակիչների նկատմամբ (ընդունվել է ՄԱԿ-ի վեհաժողովի կողմից 10.12.98թ.):
Աղբյուր՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության կայք
Այլ նյութեր՝
Ադրբեջանական կողմի վկայությունները
Այազ Մութալիբով՝ Հոգուս մեջ ես մարդասեր եմ
Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ
Աննախադեպ զեղծարարութուննների և կեղծարարութունների ժամանակագրություն