Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Մեսխեթցի թուրքերի վկայությունները


Հարց. Դուք ունեք չորս երեխա: Նրանք վախենու՞մ են, երբ կրակում են:
Պատասխան. Իհարկե վախենում են:

Հարց. Իսկ ձեր գյուղից, այն գյուղից, որտեղ դուք ապրում էիք, շատ հաճախ կրակում էին հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակում էին Նորագյուղի, Մեհտիշենի ուղղությամբ: Թնդանոթներից կյրակում էին Ստեփանակերտի ուղղությամբ, կրակում էին «Ալազանիից»: Ճիշտ չէ՞:
Պատասխան. Այո:

Հարց. Այդպիսի բան եղե՞լ է:
Պատասխան. Այո, կրակում էին:

Հարց. Իսկ դուք չէ՞իք հարցնում արդյոք, թե ինչու են կրակում քաղաքի վրա: Չէ, որ դուք կրակում էիք քաղաքի վրա, այնուհետև ձեր քաղաքի վրա էին կրակում: Չէ որ այպես էր:
Պատասխան. Հնարավոր չէր ասել: Մի անգամ ասեցինք: Ասեցինք. «Մենք այստեղ ենք ապրում, ֆիննական տները ամենածայրամասայինն են: Բարի եղեք չկրակել: Եթե կրակեք, այնտեղից կրակ կբացեն մեր ուղղությամբ: Մեր երեխաները վախենում են: Կրակեք այլ ուղղությամբ»: Նրանք չէին լսում սակայն: Հակառակը, նրանք գոռացին. «Ի՞նչ եք խոսում»:

Պատասխան. Սպասեցինք, սպասեցինք վերջին կես տարվա ընթացքում: Մտածում ենք, որ այլևս չենք կարող ապրել այստեղ:

Հարց. Ինչ՞ու:
Պատասխան. Մենք չեզոք մարդիկ ենք: Ինչ՞ու պետք է մենք այստեղ մնանք: Սա իմ հողը չէ, ինչ՞ու պետք է ես հայտնվեմ հակամարտության մեջ: Ավելի լավ է, գնամ այստեղից: Ուզում էի գնալ այստեղից, չթողեցին:

Հարց. Եվչթողեցին գնա՞լ:
Պատասխան. Ու՞ր: Եթե գնաս, կսպանեն:

Հարց. Ուղղաթիռով նու՞յնպես չթողեցին հեռանալ:
Պատասխան. Հավատում եք, թե չէ, ես 10 օր անընդմեջ, 10 օր գնում էի ուղղաթիռի մոտ, սակայն նույնիսկ մոտիկ չթողեցին:

Հարց. Իսկ ո՞վ չեր թողնում:
Պատասխան. Մեր իրերը շպրտում էին… այնտեղ կային այն… զինվորականները (Դժվար հասկանալի՝ milli ordu):

Հարց. Ազգային բանա՞կը:
Պատասխան. Այո: Նրանք մոտենում էին մեզ ինքնաձիգերով: Իբր կարգ ու կանոն էին հաստատում: Ասում էին – Հեռու գնացեք, մեկ առ մեկ, ցուցակով կգաք: Հենց որ ուղղաթիռը վայրէջք է կատարում, սկսվում է իրարանցում. ամեն մեկը իր մարկանց է առաջ տանում, այդ… (Դժվար հասկանալի): Այդ պատճառով մերոնք բոլորը մնացին: Բոլոր մեսխեթցիներն իրենց երեխաներով մնացին. ոչ ոք չկարողացավ հեռանալ: Եթե չեմ սխալվում երեխաների 80% այնտեղ չեն: Եթե չեմ սխալվում: Նրանք բոլորը գնացին:

Հարց. Բոլո՞րը հեռացան:
Պատասխան. Իսկ ահա մենք, եթե չեմ սխալվում 24 ընտանիք, մնացինք: Եվ համարյա բոլորը երեխաներով:

Հարց. Բայց չէ որ դուք աշխատում եք Ժողովրդական Կրթության Խորհրդում: Ինչ՞ու բոլոր երեխաներին այնտեղից տարհանեցին, համարյա բոլոր երեխաներին, իսկ ձեր, թուրք երեխաները մնացին: Ինչ՞ու:
Պատասխան. Որովհետև չէին թողնում:

Հարց. Իսկ ադրբեջանցի երեխեներին ինչ՞ու էին թողնում:
Պատասխան. (Դժվար հասկանալի պատասխան):

Հարց. Նրանք փախուստի դիմեցին և ձեզ թողեցի՞ն:
Պատասխան. Այո:






Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.com ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: info@xocali.net