
Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահը երկրի անկախացումից հետո:
1990-1992թթ.
Այդ ընթացքում Ադրբեջանը պատերազմ հայտարարեց հայաբնակ Լեռնային Ղարաբաղին, որտեղ դրանից առաջ էլ ընթանում էր ծրագրավորված հայաթափում, ինչի հետևանքով ադրբեջանցիները կորցրեցին Ղարաբաղը, և այն ամբողջապես անցավ հայերի վերահսկողության ներքո:
Ծնվել է 1938թ. մայիսի 12-ին Բաքվում բժիշկների ընտանիքում: Հայրը՝ Նիյազի Աշրաֆի Մութալլիբովը վիրաբույժ էր, բժշկական գիտությունների դոկտոր, Հայրենական մեծ պատերազմի մասնիկից: Մայրը՝ Քյուբրա Գանիի Մութալլիբովը՝ գինեկոլոգ էր, ամբողջ կյանքն աշխատել է ծննդատանը: Մահացել է 1988թ.:
1956թ. Այազ Մութալլիբովն ավարտել է Բաքվի 189 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին հետաքրքրվում էր ջազային երաժշտությամբ, ինչի համար ենթարկվել է քննադատության պատի թերթում որպես ստիլյագա և հետադիմական արևտյան մշակույթի սիրահար:
1952-62թթ. սովորել է Ազիզբեկովի անվան նավթաքիմիայի ինստիտուտում:
1959թ. Այազ Մութալլիբովը աշխատանքի է անցնում Բաքվի էլեկտրոկենցաղային սարքերի գործարանում: Այս ձեռնարկությունում Մութալլիբովը աշխատել է ավելի քան 15 տարի, անցնելով ծառայողական աստիճանի բոլոր սանդղակները՝ հավաքման արտադրամասի վարպետից մինչև գործարանի տնօրեն: 1974թ. նա դառնում է «Բաքէլեկտրոբիտմաշ» արտադրական միության գլխավոր տնօրենը:
1977թ. Այազ Մութալլիբովն ընտրվում է Ադրբեջանի կոմկուսի Նարիմանի շրջկոմի երկրորդ քարտուղար:
1979թ. Մութալլիբովը նշանակվում է Ադրբեջանի տեղական արտադրության մինիստր:
1982թ. նշանակվում է հանրապետության պետական պլանավորման կոմիտեի նախագահ, ինչպես նաև դառնում է Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ: Այս պաշտոնում Մութալլիբովն աշխատեց մինչև 1989թ. հունվարը:
1989թ. Այազ Նիյազի Մութալլիբովը ստանձնում է Ադրբեջանի ԽՍՀ-ի մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը:
1990թ. հունվարի 24-ին ընտվում է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար: Ընդ որում Մութալլիբովի նախաձեռնությամբ ընտրություններն ընթանում են այլընտրանքային հիմունքով:
1990թ. մայիսին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը Այազ Մութալլիբովին ընտրում է հանրապետության նախագահ:
1990թ. Մութալլիբովը վայր է դնում իր լիազորությունները և նշանակում է նոր այլընտրանքային հիմունքներով նախագահական ընտրություններ՝ համարելով, որ միայն այդ կերպ կհաստատվի իր լեգիտիմությունը: Ձայների ճնշող մեծամասնությամբ Այազ Մութալլիբովը ընտրվում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ:
Ընտրություններից անմիջապես հետո կայանում է Ադրբեջանի կոմկուսի վերջին համաժողովը, որի ժամանակ Մութալլիբովը դուրս է գալիս ԽՄԿԿ-ից, իսկ երկրի կոմկուսը ինքնալուծարման որոշում է կայացնում:
1992թ. փետրվարի 25-ին ընդդիմությունը պահանջում է անցկացնել Գերագույն Խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ պահանջում է նախագահի հրաժարականը՝ նրա վրա դնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատասխանատվությունը: Երկու օր պատգամավորները գտնվում էին զինված ընդդիմության գերության մեջ: Անխուսափելի արյունահեղությունից խուսափելու նպատակով Մութալլիբովը ստիպված է լինում հրաժարական տալ:
Նույն թվականի մայիսի 14-ին երկրի Գերագույն Խորհուրդը, լսելով Լեռնային Ղարաբաողում տեղի ունեցող իրադարձությունները քննող հանձնաժողովի զեկույցը և Մութալլիբովին մեղավոր չճանաչելով, չեղյալ է համարում նրան պաշտոնանկ անելու որոշումն ու վերականգնում նրան նախագահի պաշտոնում: Հաջորդ օրը Ազգային Ճակատի ներկայացուցիչները զանգվածային անկարգություններ են հրահրում, ինչի արդյունքում Մութալլիբովը ստիպված է լինում լքել հանրապետությունը և դառնալ քաղաքական էմիգրանտ երկար տարիներ:
Այդ ժամանակվանից բնակվում է Մոսկվայում: Զբաղվում է գրական, լրագրողական գործունեությամբ («Ղարաբաղ - սև այգի» գրքի և մի շարք հոդվածների հեղինակ է), ինչպես նաև ղեկավարում է «Հանուն Ադրբեջանի զարգացման» տարածաշրջանային հասարակական մշակութային կենտրոնը: 1999թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Մոսկվայում միակ ադրբեջանական մզկիթի հանդիսավոր բացումը: Այն կառուցվել էր Մութալլիբովի նախաձեռնությամբ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երեք թոռնիկ
Հոբբի՝ ընթերցանություն, երաժշտություն: Մինչև 45 տարեկան ակտիվորեն զբաղվում էր սպորտով, ամենասիրած սպորտաձևն էր վոլեյբոլը: Ուսանողական տարիներին զբաղվել է սուսերամարտով: