Այս ամենը ապացուցում է, որ ադրբեջանական քարոզչական մեքենան չի խորշում ոչ մի բանից` ոչ բանագողությունից, ոչ մահացած հայրենակիցների դիակները անարգելուց, ոչ ֆոթոշոփից, ոչ էլ նույնիսկ տեսանյութերի կեղծումից:
Իր «Սև այգի» գրքում Թոմաս դե Վաալը հիշատակում է, որ Չինգիզ Մուսթաֆայեվը, ում տեսանյութերը այժմ տարածվում են և «ապացույցների» հիմքն են կազմում, նկարահանել է դեպքի վայրը երկու անգամ` 1992թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը և 27-ին: Եվ նա շատ է զարմացել, երբ նկատել է, որ երկրորդ օրը դիակները այլանդակված են: Մուսթաֆայեվն ուզում էր ձեռնարկել իր սեփական հետաքննությունը, սակայն սպանվեց չբացահայտված հանգամանքներում:
Atc.Az ֆորումում Էյնուլլա Ֆաթուլլայեվը, որը այժմ պատիժ է կրում բանտում Նախիջևանիկի դեպքերի` պաշտոնական տեսակետին հակառակ սեփական տեսակետը հայտնելու համար, միանշանակ ասում է, որ դիակները այլանդակվել են ադրբեջանցիների կողմից:
Վերջում կուզենաինք հիշեցնել կեղծիքներով և նենգություններով զբաղվող ադրբեջանցի պրոպագանդիստներին Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 294 հոդվածի 3 կետը.
294.3 Ծանր կամ շատ ծանր հանցագործությունների քրեական գործի, ինչպես նաև մյուս գործերի վերաբերյալ ապացույցների կեղծիքը, եթե այն ծանր հետևանքների պատճառ է հանդիսացել, պատժվում է 5-ից 7 տարի ազատազրկմամբ և որոշակի պաշտոններ զբաղեցնելու ու մինչև 3 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:
Հետգրություն. մենք կասկածի տակ չենք դնում անմեղ մարդկանց մահը:
Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և համարում ենք, որ մեղավորները պետք է պատժվեն` անկախ էթնիկ և սեռական պատկանելիությունից, սոցիալական ու քաղաքացիական դիրքից:
Դրա հետ մեկտեղ մենք կտրականապես դեմ ենք մահացածների դիակների և հիշատակի օգտագործմանը մութ նպատակներով, տեղի չունեցած դեպքերի (հատկապես դիակները անարգելու և այլանդակելու) իմիտացիային, կեղծիքներին և քարոզչությանը: Դրանք չեն համապատասխանում մարկայնության սկզբունքներին այնպես, ինչպես և խաղաղ բնակիչների սպանությունները:
Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը իր երախտագիտությունն է հայտնում OpenArmenia.am ֆորումի մասնակիցներին նյութերի տրամադրման համար, ինչպես նաև Atc.Az ֆորումին: Բանավեճերը այս ֆորումում հասարակական միտք ձևավորող և լվացած ուղեղներով սերունդ դաստիարակող ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքների լուրջ վերլուծության համար ազդակ հանդիսացավ: