
Սկսենք թերևս ամենասարսափելի նկարից, որը ակտիվորեն սնում է հղի կնոջ փորի պատռման և այնտեղից մահացած պտղի դուրս հանման առասպելը:
Պետք է նշել, որ այս տեսարանը չկա ողջ ինտերնետը ողողած տեսանյութերում, ինչը վկայում է այն մասին, որ հեղինակները չեն ցանկացել ի ցույց դնել նկարի մեջի շրջակա ֆոնը: Այստեղից հետևություն կարելի է անել, որ եթե նույնիսկ նկարում իրոք ագրեսիայի զոհ է պատկերված, ապա այս ագրեսիայի ակտը միանշանակ տեղի չի ունեցել Նախիջևանիկ գյուղի շրջակայքում (տեղի ունեցած դեպքերի իրական վայրը, որը ադրբեջանցիները գերադասում են անվանել «Խոջալու»):
Ֆոկուսը կենտրոնացած է պտղի վրա, մինչ դեռ նկարի մնացած մասերը այնպես են «խունացել», որ թաքցնում են դիակի տեղակայման իրական վայրը: Այսպես օրինակ հիվանդանոցային պատգարակը, որի վրա է գտնվում դիակը, ապացուցում է, որ պտղի այս կադրը հատուկ է պատրաստված:
Իսկ այժմ ուղղենք հերթով մեր հայացքը անհամապատասխանութուններին.
- Ուղիղ ուրվագծերը, ձևն ու կտրվածքի գծերը միանշանակ վկայում են, որ դա սեկցիոն կտրվածք է, այսինքն սա ոչ թե սադիզմի ակտ է, այլ նպատակաուղղված դատաբժշկական պրոցեդուրա է: Իսկ «հղիի փորը պատռած կատաղած հայի» մասին առասպելը տվյալ դեպքում ընդհանրապես որևէ հիմք չունի:
- Հստակ երևում են բժշկական ձեռնոցներով ձեռքեր:
- Բժշկական դանակ դիակի վրա: Ճիշտ է, պատերազմի ժամանակ զենքի պակաս կար, սակայն դժվար թե բժշկական դանակը մտներ Լեռնային Ղարաբաղի ազատագրական բանակի սպառազինության մեջ:
- Դիակի ինտիմ հատվածները խնամքով ծածկող սպիտակ սավանը խցկած է դիակի վրա դրված երեխայի գլխի տակ: Ամենայն հավանականությամբ չեն ցանկացել, որ կենդանի երեխան դիպչի դիակին: Արդյո՞ք հաճախ է պատահում, որ կենսաբանը պտուղը մահացած մոր արգանդից հանելիս այդպես խնամքով այն փաթաթի սավանով, որպեսզի այն չդիպչի դիակին: Նման զգուշավորությունը վկայում է, որ նկարում պատկերված է ոչ թե պտղի դուրս հանում, այլ տեղադրում: Բացի այդ ունենալով բժշկական դանակ որպես կողմնորոշիչ, դժվար չէ պարզել երեխայի հասակը, գլխի ծավալը և վերջույթների երկարությունը: Այսինքն դժվար չէ պարզել, որ երեխան կենդանի էր:
- Պտուղը «հանող» մարդու հագին վիրաբուժական խալաթ է, այլ ոչ թե բժշկական կամ զինվորական հագուստ: Սա ապացուցում է, որ տեղի է ունեցել պրոֆեսիոնալ վիրահատական գործողություն:
- Երեխայի գլուխը պահող ձեռքերը: Այսպես խնամքով երեխայի գլուխը կարող է բռնել միայն պրոֆեսիոնալ մանկաբարձը, և ոչ թե մահացած, այլ կենդանի երեխայի գլուխը:
- Նկարում հստակ երևում են սղոցած կողեր: Մարդ, որը գոնե տարրական գիտելիքներ ունի դիակների հերձման մասին, անշուշտ կհաստատի, որ առանց սղոցի կամ բժշկական հատուկ դանակի սովորական կամ զինվորական դանակով կրծքավանդակը բացել ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ:
- Ուշադրություն դարձրեք դիակի աջ ձեռքին. մաշկային ծածկույթի այտուցվածությունը և գունավորումը վկայում են այն մասին, որ մահվան վաղեմությունը 24-36 ժամ է, այն դեպքում երբ երեխայի մաշկը բաց գույնի է, ուղիղ, առանց այտուցվածության, և չեն նկատվում այլ դիակային երևույթներ: Դժվար թե պտուղը կարողանար կենդանի մնալ մեկ օր առաջ մահացած մոր արգանդում: Իսկ այն, որ երեխան կենդանի է, կասկածից վեր է:
- Բացի և մգի սահմանը դիակի ադզրի վրա: Ամենայն հավանականությամբ դրանք մաշկածածկույթի հետմահու փոփոխություններն են (դիակային բծեր), և դիակը պառկած է եղել փորի վրա, ինչը բացատրվում է ազդրի ներքին մասի բաց երանգով: Այսինքն. a) հղին չէր կարող մահանալ մեջքով պառկած, ինչը հաստատում է մաշկածածկույթի առանձնահատուկ մգությունը, b) սակայն փորի վրա նույնպես չեր կարող պառկել, լինելով հղի, քանի որ այդ դեպքում ադրերը կմնային օդում, և ներքին մասը չէր մգանա:
- Սև-սպիտակ լուսանկարի բարձ blur-ը, ինչպես նաև սև-սպիտակ լուսանկարներին բնորոշ պուտավորության բացակայությունը, ապացուցում են, որ լուսանկարը բազմաթիվ անգամներ ենթարկվել է փոփոխությունների Photoshop կամ այլ ծրագրի միջոցով:
- Փոփոխված ֆոկուս: Կադրը նման ձևով կենտրոնացնելու համար անհրաժեշտ է հատուկ (tilt-shift-lens) օբյեկտիվով ֆոտոխցիկ՝ շատ հազվագյուտ և թանկարժեք սարքավորում, որը բացի այդ վաճառքի է դուրս եկել է 1992թ. հետո:
- Տարբեր դիրքերից «զոհի» լուսանկարների բացակայություն: Ինտերնետում ոչ երկար որոնումներից հետո գտնվեց մի ահավոր լուսանկար, որը վերաբերվում էր բալկանյան դեպքերին և որն ամենայն հավանականությամբ ադրբեջանցի պրոպագանդիստների համար գործունեության նոր նյութ հանդիսացավ: Հատկանշական է, որ այս նկարը ներկայացվել է Բաքվի պրոպագանդիստների կողմից 2004թ. ոչ շուտ, համենայն դեպս մեզ չհաջողվեց գտնել ավելի հին օրինակներ, ոչ ինտերնետում, ոչ վիդեոխրոնիկայում:
Համեմատության համար ուշադրություն դարձրեք կրտվածքին և պտղի դիրքին: Տեսեք թե ինչպես է կենսաբանը պահում մոր արգանդից հանած պտուղը ներքոհիշյալ լուսանկարում: Դրանք բալկանյան ցեղասպանության լուսանկարներն են: