
Սա «Խոջալուում հայերի կողմից կտտանքների ենթարկված և սպանված» մի տղայի նկար է, որը նույնպես լայնորեն տարածվել է որպես փաստագրական նյութ, և որը նպատակ ունի ի ցույց դնել հայերի «վայրագությունները»:
Սակայն դրա հետ մեկտեղ «Խոջալուում սպանված ադրբեջանցի երեխան» չգիտես ինչու հայտնվել է Ա. Օրեխովսկոյի «Երկար ճանապարհ դեպի Էրքեչ» տեսանյությում, որը տպագրվել է «Կոմսոմոլեց Կուզբասսա» թերթում 1991թ. հունվարի 25-ին:
Զննումից հետո պարզ դարձավ, որ այս լուսանկարը ոչ «Կոմսոմոլեցի», ոչ էլ «Խոջալուի» հետ ոչ մի կապ չունի: Դա 1989թ. ահաբեկչության կադրերն են, նկարված Օլեգ Լիտվինի կողմից:
1news.az լրատվական կայքէջի (ակտիվորեն օգտագործում է կեղծ տեսանյութեր իր վիդեոնախագծերում) լրագրող Ռիզվան Հուսեյնովը մեծ նվիրումով սկսեց մերկացնել հայ «կեղծարարների ստերը»:
«rizer001 wrote:
Dec. 31st, 2009 01:44 pm (UTC)
Կոմսոմոլեց Կուզբասսա
Շնորհակալություն, եղբայրս, ես վաղուց էի այս պատճենը ման գալիս: Այժմ մենք գիտենք այն կեղծիքների սկզբնաղբյուրը, որը իրականացրել են հայերը 1989թ. հայկական ահաբեկչական գործունեությունից տուժած ադրբեջանցի երեխայի լուսանկարի հետ: (բնագրի ձևն ու ուղղագրությունը պահպանված են)
Սակայն այստեղ «սուտը մերկացնողը» մի քանի շատ կարևոր և սկզբունքային կետեր հաշվի չի առել.
- Երեխան, որը մահացել է վառվող ավտոբուսի մեջ 1989թ. ոչ մի կերպ չէր կարող Խոջալուում «հայկական ագրեսիայի» զոհ դառնալ:
- Հայկական կողմը ոչ մի կապ չունի «Կոմսոմոլեց Կուզբասսա» թերթի և նրա լրագրող Ա. Օրեխովսկոյի հետ: Մենք ցանցում տեղադրել ենք միայն scan արված թերթը ռեպորտաժով և լուսանկարով: Եվ համապատասխանաբար բոլոր մեղադրանքները հայերի հասցեին, թե նրանք գողացել են և կեղծել են ադրբեջանցի երեխայի նկարը, բացարձակապես որևէ հիմք չունեն:
Մի խոսքով ամենակարևորն ու ուշագրավը կայանում է նրանում, որ երեխան, որը պատկերված է 1989թ. լուսանկարում, ոչ մի կերպ չէր կարող դառնալ 1992թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվա իրադարձությունների զոհը: