
Հայերին կեղծիքների մեջ մեղադրելու գործում 1news.az գործակալության լրագրող Ռիզվան Հուսեյնովը (բլոգ. http://rizer001.livejournal.com) այնքան էր ոգևորվել, որ նույնիսկ չէր նկատել, թե ինչպես խոստովանեց, որ հենց իրենք էին կեղծիքներով զբաղվում, քանի որ 1989թ. լուսանկարը որպես 1992թ. զոհի լուսանկար ներկայացնելը ամենաքիչը կոռեկտ չէ:
Այլ խոսքերով ժամանակը, վայրը, իրադարձություններն ու մեղադրանքները իրար հետ ոչ մի կապ չունեն: Այս նկարի տարածման վայրը և ճակատագիրը համընկնում է № 5 լուսանկարի հետ: