
Այս նկարը ադրբեջանցի հայրենասերը հակահայկական քարոզչության նպատակներով տեղադրել է բուլղարական ֆորումներից մեկում, որպեսզի ի ցույց դնի աշխարհին «հայ ագրեսորների անհավանական վայրագությունները» և Խոջալուի բնակիչների 600 կմախքները:
Իսկ հիմա նայենք ավելի մանրամասնորեն: Կրակահերթը տեղի է ունեցել 1992թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, իսկ 26-ի առավոտյան արդեն դիակները հավաքել և տարել էին (դատելով տեսագրությունից այնտեղ 30-40 դիակ կար ընդհամենը, այս դեպքում չենք անդրադառնա դրան): Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էին դիակները կմախքի վերածվել մեկ ցուրտ փետրվարյան գիշերվա ընթացքում, այն դեպքում երբ մարդու մարմնի և հագուստի վերջնական քայքայման համար անհրաժեշտ է ամենաքիչը 100 տարի:
Լրացուցիչ ապացույցներ բերել առ այն, որ սա կեղծիք է, մեր կարծիքով իմաստ չունի: