
Շատ հետաքրքիր կեղծ լուսանկար է:
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ դիակները Նախիջևանիկի մոտ են գտնվել ընդհամենը մի քանի ժամ և կարող էին կմախք դառնալ միայն մեկ դեպքում՝ եթե նրանց վառեին: Սակայն այնտեղ հրդեհներ չեն եղել: Անգամ եթե պատկերացնենք, որ հրդեհներ եղել են, շատ տարօրինակ է, որ մարմինները վառվել են, իսկ հագուստները՝ ոչ: Ուշադրություն դարձրեք, որ գունավոր լուսանկարում հագուստի մեջ «դատարկություն է». այնտեղ մարմին չկա, միայն կմախք է: Այսինքն պնդել, որ գանգամաշկը հանած է, սակայն մարմինը, ձեռքերը և ոտքերը «տեղում են», հնարավոր չէ:
Երևում է, որ սա վաղուց մահացած մարդու շիրիմից հանած դիակ է: Ի դեպ, դատելով «հանդիսատեսների» դեմքի արտահայտություններից, նրանք այնքան էլ տխուր չեն:
Ի՞նչ կարելի է ասել Ադրբեջանում քարոզչության մակարդակի մասին, եթե նույնիսկ այս երկրի բարձրագույն դատարանը նման կեղծ լուսանկարներ է տարածում: