
«Կտրված կրծքերի» վերաբերյալ դաժան թեման առանցքային տեղ է զբաղեցնում Ադրբեջանի գաղափարախոսական քարոզչության համակարգում:
Այլանդակված և կտրված կրծքերով կնոջ դիակը շատ հաճախ ցուցադրվում է «հայերի վայրագությունները» բացահայտող տեսանյութերում:
Սակայն ադրբեջանական քարոզչական մեքենան մի շատ լուրջ մանրամասնություն հաշվի չի առել. Այդ նույն կինը, բայց կապկպված ոտքերով (նայիր լուսանկար 11) կա հենց այդ նույն տեսանյութում, սակայն այս անգամ նա հագուստով է, և կրծքերը կտրված չեն:
Նկարները համեմատելիս պարզ երևում է, որ երկու նկարում էլ նույն կինն է պատկերված.
- Ռեյտուզներ
- Գույնզգույն շրջազգեստ
- Զոլավոր սվիտեր
- Կուրծք
Ընդ որում երևում է, որ զոլավոր սվիտերը քաշել են գլխին:
Կարելի է ենթադրել, որ «անգութները» կտրել են կրծքերը, այնուհետև վերադարձրել սվիտերն իր տեղը: Սակայն դա ընդհանրապես տրամաբանական չէ, իսկ № 14 նկարում այդ ստոր գործողությունը ամբողջությամբ ցուցադրվում է:
Արյան և դիակներին հետմահու դիպման նշույլների բացակայությունը ակնհայտ է, քանի որ զոլավոր սվիտերը խցկած է գոտկատեղին փաթաթված սև շալի տակ: Իսկ սվիտերի բարձրացման դեպքում այն պետք է դուրս գար շալի տակից, ինչը չի երևում:
Ուշադրություն դարձրեք շրջազգեստին: Այս լուսանկարում այն անփութորեն բարձրացված է, ինչը վայր ընկնելիս բնական է և որը վկայում է այն մասին, որ ընկնելուց հետո դիակին չեն դիպչել, այն դեպքում երբ կտրված կրծքերով լուսանկարում շրջազգեստը խնամքով ուղղված է, ինչը ապացուցում է, որ դիակին դիպչել են:
Իսկ լուսանկարման ժամանակ այնտեղ հայերի հետքն անգամ չկար: