
«Մեմորիալ» կազմակերպության զեկույցի հեղինակները հղում են կատարում ադրբեջանցի բժիշկներին, որոնք պնդում էին, թե մահացածների դիակները ենթարկվել են անարգանքի և բռնությունների: Եվ որպես ապացույց ներկայացվել են կապկված ոտքերով մերկ կնոջ լուսանկարներ: «Մեմորիալը» չկասկածեց ադրբեջանցիների խոսքերի ճշմարտացիությանը, կարծելով, որ հնարավոր չէ այդպես ստորաբար ստել, և հիշատակեց այն իր զեկույցում:
Լուսանկարում երևում է, որ ոտքերը կապել են մահվանից հետո, այսինքն արդեն դիակի ոտքերը, քանի որ կյանքի օրոք կապելու դեպքում մաշկի վրա պետք է մնար հատկանշական բիծ, որը մենք չենք տեսնում: Իսկ թե ինչ նպատակով պետք է հայերը կապեին դիակի ոտքերը, հռետորական հարց է...
Իսկ այժմ վերադառնանկ ժամանակագրությանը.
- Գույնզգույն զգեստ
- Կապույտ ռեյտուզներ
- Առաջին երկու նկարներում ռեյտուզները հասնում են կոճի միջին հատվածին, իսկ երրորդ նկարում` համարյա ծնկին:
- Զոլավոր ժակետ
- Ոտքերը կապած չեն
Քուվեյթում Ադրբեջանի դեսպանության կայքէջում տեղ գտած տեսանյությում հստակ երևում է, որ դիակի ոտքերը ոչ միայն կապած չեն, այլ հաստ գուլպաներով են, այն դեպքում երբ կապած ոտքերով լուսանկարում գուլպաներ չկան, իսկ ռեյտուզները հասնում են մինչև կոճի միջին մասը: Դրան գումարած երրորդ լուսանկարում երևում է, որ գուլպաները հագած են ռեյտուզների վրայից:
Այստեղից հետևություն կարելի է անել. դիակի ոտքերը կապել են հենց ադրբեջանցիները, որպեսզի հետագայում ի ցույց դնեն աշխարհին «դիակների նկատմամբ անարգանքը հայերի կողմից»: