Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Լուսանկար № 14. Խոցոտված ոտքերով աղջկա դիակ

Մոր պատռված փորից դուրս հանած պտուղ

Այս լուսանկարը առաջին անգամ հանդիպեց մեզ Խոջալուի դեպքերին նվիրված գերմանական մի հրատարակությունում: Արդեն այդ ժամանակ պարզ դարձավ, որ այն կեղծ է: Ակնհայտ է, որ այդ լուսանկարը ցուցադրում էր ոչ այնքան երեխայի մահը, ինչքան նրա դիակի նկատմամբ անարգանքը (ի դեպ ադրբեջանական կայքերից մեկում այս լուսանկարը կոչվում է հենց “zorlama”` բռնաբարություն):

Հաշվի առնելով նկարի կեղծ լինելու լուրջ կասկածները` տեսանյութը, որտեղ պատկերված են մահացածները, ենթարկվել է լուրջ քննության: Այնտեղ հայնաբերվեց նույն աղջիկը, սակայն հագնված վիճակում:

Այնուհետև այդ նույն աղջիկը ներկայացվում է արդեն որպես Խոջալուի երրորդ զոհ մի բավական հին դիակի կողքը: Ցանկացած կենսաբան կփաստի, որ այս երկու դիակները ժամանակի և տարածության տարբեր հատվածներին են պատկանում:Առաջինը քայքայման լուրջ փուլում է գտնվում. ուշադրություն դարձրեք սևացած և այտուցված երեսին, իսկ երկրորդ դիակը դա հենց այն աղջիկն է, որին նաերկայացրել են երեք վիճակով` ուղղակի դիակ, բռնաբարված դիակ և դիակ դիահերձարանում:

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ոտքի վրայի փոքրիկ վերքը (կետ 5 համեմատական լուսանկարում): Հովտի լուսանկարում վերքը շրջապատված է կապտուկով, ինչը վկայում է վերքի` կյանքի օրոք առաջացման մասին: Սակայն դիահերձարանի նկարում կապտուկը անհայտանում է, և նրա տեղը հայտնվում է մի մեծ խորաբաց անցք, որը հաստատ մահվանից հետո է առաջացել: Դա ապացուցում են վերքի ուրվագծերը. ձևը և արյունազեղ ուռուցքի բացակայությունը: Խոսք չի կարող գնալ նաև հրազենային վերքի մասին, քանի որ վերքի անցքի ձևը այլ է:

Համեմատեք.

  1. Թեթև կոֆտա
  2. Զգեստ
  3. Վերմակ
  4. Փոքրիկ վերք ոտքի վրա
  5. Բաց մանուշակագույն բաճկոնով աղջիկ

Կարելի է իհարկե ասել, որ աղջիկան վերմակով փաթաթել են, երբ նրան գտել են ադրբեջանցիները և հենց նրանք մերկ մարմինը ծածկելու նպատակով վրան վերմակ են գցել: Սակայն դատելով այն բանից, թե ինչ հաճույքով են նրանք տարածում այս նկարը, ամոթի և մահացած երեխայի արժանապատվության պաշտպանման մասին խոսք անգամ չի կարող լինել: Առավել ևս, որ մեղ հաջողվեց գտնել անմիջապես ուղղաթիռ նստելուց առաջ երեխայի լուսանկարը, որտեղ նա այնպես չի փաթաթված, ինչպես հովտի լուսանկարում, այլ ուղղակի ծածկված է:

Բացի դրանից տեսանյութում երեխայի մարմնի բարձրացման ժամանակ հստակ երևում է, որ վերմակը կպել է նրա մարմնին, այսինքն աղջիկը փաթաթված է եղել մինչև իր մահանալը և պառկած է եղել այդպես մի քանի ժամ: Եթե երեխան ծածկված լիներ վերմակով մահից հետո, ապա մարմինները տանելիս այն կընկներ նրա վրայից:

Տեսանյութում երևում է, որ վերմակը կպած էր մարմնին, և որ այն հատուկ պոկում էին:

Ուշադրություն դարձրեք երեխայի շրջապատին, թե երբ է նա հագնված, երբ է մերկ: Նա հագնված է, երբ գտնվում է դիակների մեջ, և մերկ է, երբ դիակներ շուրջը չկան, ու նա պառկած է լրիվ մենակ: Կարելի է հետևություն անել, որ հագուստներով լուսանկարը նկարված է եղել ավելի վաղ:

Նրան նույնիսկ ուղղաթիռից են նկարահանել: Միգուցե ավելի մեծ վստահության համար:

 
հետ
առաջ
   
Click to enlarge photos or see source Web Site
     
Ходжалы: Хроника невиданного подлога и фальсификаций
     
Ходжалы: Хроника невиданного подлога и фальсификаций Ходжалы: Хроника невиданного подлога и фальсификаций Ходжалы: Хроника невиданного подлога и фальсификаций
     
 
     
 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.com ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: info@xocali.net