
Զննումից հետո պարզ դարձավ, որ գանգամաշկած դիակը ադրբեջանցիների ձեռքի գործն է: Այլապես հնարավոր չէ բացատրել, թե ինպես է նույն դիակը գտնվում ադրբեջանական տեսանյութերում երկու տարբեր վիճակներում:
Այն, որ սա նույն մարդն է, կասկածից վեր է: Մնում է միայն համեմատել լուսանկարները.
- Մանուշակագույն վերնաշապիկ (երկու նկարներում)
- «Գանգամաշկած» գլուխ մի լուսանկարում և փարթամ մազածածկույթ մյուս լուսանկարում:
- Բեղեր (երկու նկարներում)
- Բաց աչքեր (երկու նկարներում)
- Զոլավոր պենջակ (երկու նկարներում)
- Վզին փաթաթած շարֆ (երկու նկարներում)
Հանկանշական է, որ գանգամաշկելն արվում էր հետմահու և մահվան պահից զգալի ժամանակ անց. վերքի հողմահարության և տիպական արյունազրկման գույնի առկայությունը վկայում են, որ դիակի գլխամաշկը հանվել է ավելի ուշ, քան մահը վրա հասնելուց 6 օր հետո և առաջին գանգամաշկումից 4 օր հետո: (Առաջին գանգամաշկումն իրականացվել է փետրվարի 28ին, իսկ երկրորդը՝ մարտի 2ին):