
Մահացածների հայտարարված թվաքանակը ապացուցելու համար փաստագրական նյութերի սուր պակասը զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում կազմակերպել զանգվածային միջոցառումներ և պատրաստել քարոզչական և ագիտացիոն նյութեր: Այդ ժամանակ օգտագործվում են ցանկացած լուսանկարներ, որտեղ պատկերված են մահացածների դիակներ, որոնց իրական ծագումը ոչ մի դեր չի խաղում: Ըստ նրանց հաշվարկների ոչ մեկ չի ստուգի լուսանկարները: Կարևորը առաջին էֆեկտն է:
Այսպես թուրքական Իզմիր քաղաքում “Հայկական ագրեսսիայի” զոհերի ցուցահանդեսին, նվիրված Աղդամի մոտ տեղի ունեցած ողբերգությանը, որպես Խոջալուի զոհ ցուցադրվել է Ահմեդ Ջամալը` 1915թ. հայոց ցեղասպանության հիմնական իդեոլոգ և իրականացնող Ջեմալ փաշան: Նրա կենսագրության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
Թե ինչպես է Ջեմալ փաշայի աճյունը համարյա մեկ հարյուրամյակ անց հայտվել “Խոջալուի զոհերի” շարքերում, պատմությունը լռում է:
Ահա Իզմիրում տեղի ունեցած ցուցահանդեսի լուսանկարները: