
2007 թվականին կայացավ Աղդամի մոտ տեղի ունեցած ողբերգության 15-ամյակին նվիրված մի ցուցահանդես, որը կազմակերպվել էր Ադրբեջանի ներկայիս նախագահի դստեր և հանգուցյալ նախագահի թոռնուհու՝ Լեյլա Ալիևայի “հայրենակցական միության” հովանու ներքո:
Մի քանի շատ կարևոր մանրամասներ կարելի է քաղել այդ միջոցառումը ողջ փայլով լուսաբանող Azeri.ru կայքի ռեպորտաժից.
- Որ Ադրբեջանի կառավարությունը “արդեն երկար տարիներ մեծ ջանքեր է գործադրում միջազգային հանրությունը տեղեկացնելու ուղղությամբ”:
- Որ այդ միջոցառումները կրում են դեկլարատիվ բնույթ, քանի որ իրենք (ադրբեջանցիները) “հակված են աշխատանքում սահմանափակվել կլոր տարեդարձներով”:
- Որ ոչ բոլոր ադրբեջանցիներն են վստահ, թե տեղի է ունեցել ցեղասպանություն, այդ պատճառով էլ ցուցադրվել է մի ֆիլմ, որը “պիտի համոզեր հայրենակիցներին, որ գենոցիդ եղել է”:
- Որ “մերոնց” և “օտարների” վրա ազդեցության մեթոդները տարբեր են: Այսինքն՝ եթե “մերոնց” բավական է ցույց տալ մի քանի դիակ ու սարսափազդու կադր, թեկուզ և անապացույց, ապա ”օտարների” համար անհրաժեշտ են ավելի ծանրակշիռ փաստարկներ:
Մեջբերում: "Կողմնակիմարդուննմանֆիլմըկարողէրթվալհավակնոտ, անապացույց, բայցդահլիճումայդօրըբոլորը “մերոնք” էին ":
Դատելով տվյալ կայքի արձագանքներից՝ միջոցառումը գրեթե ձախողվել էր, բայց սա չէ մեր ուսումնասիրության նպատակը: Անցնենք բուն էքսպոզիցիային, որը ցուցադրվել էր միջոցառման սկզբում:
Քանի որ գործնականում չկային խոշոր պլանով լուսանկարներ և զոհերի “վկայություններ”, մենք չենք կարող դատել ողջ էքսպոզիցիայի մասին: Սակայն կայքում հենց Խոջալիի ողբերգությանը նվիրված ցուցահանդեսից ներկայացված միակ խոշոր պլանով լուսանկարը կեղծ է:
Սա 1993 թվականին վիրավորված ադրբեջանցի զինվորի լուսանկարն է: