
Կամ ինքն իրեն զոհի կարգավիճակում և կամ հայերին՝ արյունարբու ահաբեկիչների դերում հաստատելու նպատակով՝ ադրբեջանական քարոզչական մեքենան անվերջ նորանոր ձևեր է գտնում՝ ցնցելու թե՛ ներքին ու թե՛ արտաքին լսարանը ամենատարբեր սահմռկեցուցիչ դիակների լուսանկարներով:
2013 թվականին “խոշտանգված խոջալեցիների” դերում հանդես եկան Քարինտակ (ադրբեջ. Դաշալթի) գյուղի մոտ ոչնչացված Ռիյադ Ահմեդովի ջոկատի ադրբեջանցի մարտիկները:
Հարձակումը սկսվեց հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը: Մարտը տևեց 12 ժամից մի քիչ ավելի: Հարձակման անցած մարտիկները դեմ առան հայկական պաշտպանական դիրքերին: Ծավալված մարտում զոհվեցին հակառակորդի 79 զինվոր: Եվս մի քանի տասնյակ ոչնչացվեցին փախուստի ժամանակ: Օրվա վերջին ձյունապատ բարձունքը ամբողջովին ծածկված էր ադրբեջանցի զինվորների դիերով:
Եվ ահա, 21 տարի անց, 1992թ. հունվարի 25-ի մարտում զոհված ադրբեջանական զորամիավորումների մարտիկների մարմինները երևան եկան իբրև Խոջալիի տուժած խաղաղ բնակիչներ:
Ստորև բերված լուսանկարները վառ վկայությունն են այն բանի, որ սպանվածները խաղաղ բնակիչ չէին: