Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ: ՎԵՐՋՆԱԳԻՐ

Кирилл Столяров РАСПАД

Կիրիլլ Ստոլյարով՝ ՔԱՅՔԱՅՈՒՄ

1991 թվականի վերջը և 1992-ի սկիզբը Մութալիբովի համար հիշելի են դարձել ոչ թե փաստացիորեն ձեռք բերված անկախության էյֆորիայի, այլ հոգսերի ու խնդիրների մի ստվար զանգվածի պատճառով, որոնք այդժամ անլուծելի էին թվում:
Ինչո՞վ կերակրել բնակչությանը ձմռանը և գարնանը, եթե հանրապետության ամբարներում հացահատիկ գրեթե չկա, իսկ Ռուսաստանը և Ղազախստանը, պատճառ բռնելով թերաբերքությունը, ամբողջությամբ դադարեցրին պլանային մատակարարումները:
Անկարայի աջակցությունը փրկեց իրադրությունը: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ս. Դեմիրելը, ի պատասխան Մութալիբովի խնդրանքին, հանձն առավ ուղարկել Ադրբեջանին մեկ միլիոն տոննա ցորեն, որի մի մասը ձևակերպվեց որպես մարդասիրական օգնություն, իսկ մյուսը՝ երկարաժամկետ վարկ:
Ինչպե՞ս կարգավորել ֆինանսական հոսքերը թեկուզ մոտավորապես, քանի դեռ էմիսիոն կենտրոնը քո երկրի սահմաններից դուրս է գտնվում և գնաճի պատճառ է դառնում, իսկ միջհանրապետական պարտավորությունները դեռ իրականացվում են անիմաստ անկանխիկ վճարումների հիման վրա: Լիովին անցում կատարել ապրանքափոխանակմա՞նը: Իսկ ինչպե՞ս մեղավոր չլինելով հանդերձ արդարանալ այն ծեր տղամարդկանց և կանանց առջև, որոնց աշխատանքային խնայողությունները օր օրի արժեզրկվում են ռուբլու կուրսի սրընթաց նվազեցման պատճառով: Քանի որ այն ժամանակ ամեն ինչ այսպես թե այնպես կախված էր փողի շրջանառությունից, Մութալիբովը հասկացավ, որ անհնար է դիմանալ ռուբլու արդեն քաոսային գոտում և առանց հապաղելու Ֆրանսիայում պատվիրեց ազգային տարադրամի նոր միավորներ:
Մի խոսքով՝ Մութալիբովը ստիպված էր ակտիվացնել իր՝ որպես գործարար անհատի բոլոր հմտությունները, որպեսզի Ադրբեջանը չգլորվի անդունդը: Որոշակի տնտեսական գործունեության խնդիրների լուծման ժամանակ Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) գործիչները չէին խոչընդոտում Մութալիբովի ծավալած գործունեությանը իրենց իսկ անիրազեկվածության պատճառով: Բայց նրանք, մի բան էլ ավելի, խաղեր էին տալիս քաղաքական ճակատում՝ բարդացնելով նախագահի գործը, իսկ երբեմն էլ նույնիսկ անելանելի վիճակի մեջ դնում նրան: Այդպես եղավ այն ժամանակ, երբ ընդդիմության նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվում էր Ադրբեջանի՝ ԱՊՀ երկրների հավաքական անվտանգության համակարգ մտնելու հարցը:
«Ինչո՞ւ պետք է մենք, լինելով անկախ հանրապետություն, թողնենք մեր ռազմական ստորաբաժանումները մի մարդու ենթակայության տակ, ով, գտնվելով Մոսկվայում, լրիվ օտար է մեզ և ով անգամ մատը մատին չի տա Լեռնային Ղարաբաղում գտնվող մեր արյունակից քույրերին և եղբայրներին Հայաստանի լկտի ոտնձգություններից պաշտպանելու համար»,- պատռում էին իրենց կոկորդները ժողովրդավարների խմբակցության ուռա-հայրենասիրական բանախոսները:
Հույզերի տարափի և բռնկվածության հետ մեկտեղ՝ նրանց ելույթներում կար նաև տրամաբանություն, այդ իսկ պատճառով պատգամավորներից և ոչ ոք չէր համարձակվում առարկել. համապատասխան որոշումն ընդունվեց ձայների մեծամասնությամբ:

Միևնույն ժամանակ, ԱԱՃ վարչությունը հանրահավաքներից մեկի ժամանակ ընդունեց համաժողովրդական բողոքը, որում հանրապետության ղեկավարությունը մեղադրվում էր անկարողության, անվճարունակության և ինքնիշխանության ու Ադրբջանի տարածքային ամբողջականության ապահովման, Լեռնային Ղարաբաղում հակառակորդի դիմագրավման, երկիրը տնտեսական և քաղաքական ճգնաժամից դուրս բերելու անընդունակության մեջ: Բողոքը կրում էր վերջնագրի բնույթ և ավարտվում էր չարագուշակ նախազգուշացմամբ, այն է՝ կամ մինչև փետրվարի 28-ը իրավիճակը կայունանում է, կամ նախագահը պարտավորվում է հրաժարական տալ: Իսկ եթե Մութալիբովը չհեռանա «լավով», նրան տապալելու համար հարկավոր կլինի ուժ գործադրել:
Ահա՛ այսպիսին էր իրավիճակը Ադրբեջանում, երբ Մութալիբովը պատրաստվում էր Մինսկում 11 պետությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ նախատեսվում էր հանդիսավոր կերպով ստորագրել հավաքական պաշտպանության և ԱՊՀ միացյալ զինված ուժերի Գլխավոր հրամանատարության կազմավորման համաձայնագիրը: Ինչպե՞ս պետք է նա վարվեր՝ հետևեր խորհրդարանի կարծիքին և ցուցադրաբար հրաժարվեր Մինսկի համաձայնագրի՞ց, թե՞ մարտահրավեր նետելով ընդդիմադիրներին՝ ամեն դեպքում ենթարկեցներ նոր-նոր ոտքի կանգնող ազգային բանակը ԱՊՀ Գլխավոր հրամանատարությանը:
Այսինքն՝ ընտրության իրավունքը պատկանում էր Մութալիբովին: Սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանը համարվում էր ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական հանրապետություն, և նրա երկրի՝ ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգին միանալու կամ չմիանալու նպատակահարմարության վերաբերյալ բանավեճերը պետք է ծավալվեին ոչ թե Մինսկի գագաթաժողովից առաջ, այլ դրանից հետո միայն՝ նախագահի կողմից ստորագրված միջկառավարական փաստաթղղթի վավերացման դեպքում: Եթե նա չստորագրեր տվյալ համաձայնագիրը, ոչինչ չէր լինի քննարկելու: Սակայն հարավային երկընտրանքի շուրջ մտածելու ժամանակ Մութալիբովը հիմնվում էր ոչ թե իրավական ասպեկտների, այլ, առաջին հերթին,  առողջ դատողության վրա:
«Կենսունա՞կ է արդյոք Ռուսաստանի կողմից պարտադրված ԱՊՀ երկրների հավաքական պաշտպանության համակարգը: Կարծես՝ ո՛չ. դժվար թե այն երկար գոյատևի: Եվ, ընդհանրապես, ումի՞ց պիտի պաշտպանի Ադրբեջանին այս համակարգը: Ամերիկայի Միացյալ Նահանգների՞ց: ԱՄՆ-ն մեզ չի սպառնում այնպես, ինչպես, օրինակ, վախ չեն ներշնչում այլ համաշխարհային տերություններրը: Չէ՞ որ մենք ոչ թե միջուկային հովանու, այլ հայկական զավթողագործությունից պաշտպանության կարիք ունենք: Բայց այս դեպքում հույսը դնել Մոսկվայի վրա ամենաքիչը միամտություն կլինի. իրական աջակցության չենք հասնի, իսկ խոստումներից մենք արդեն մինչև կոկորդներս կուշտ ենք»,- սառնասրտորեն դատում էր Մութալիբովը: «Կա ռազմավարական չափավորման միացյալ ուժեր ստեծելու հիմնավորում, բայց դրա համար Ադրբեջանը պետք չէ Ռուսաստանին. մենք չունենք ու հավանաբար երբեք էլ չենք ունենա ո՛չ բալիստիկական հրթիրռներ, ո՛չ ատոմային ռումբեր: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է հանրապետությունները ենարկեցնեն իրենց ռազմական ստորաբաժանումները Ռուսաստանին: Պատասխանն ակնհայտ է՝ որպեսզի այդ կերպ պահպանեն Մոսկվայի ազդեցությունը նախկին Սովետական Միության տարածաշրջանում: Իսկ ի՞նչ կնշանակի այդ քայլը Ադրբեջանի համար: Ոչ մի էական բան: Մենք խիստ հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցությամբ, բայց միայն այդ նպատակի համար պարտադիր չէ ինքներս մեզ դնել Կրեմլի ենթակայության տակ և բավարարվել միայն կամակատարի կարգավիճակով»:
Թվում էր՝ ամեն ինչ Մինսկի համաձայնագրերի ստորագրումից խուսափելու օգտին էր, սակայն Մութալիբովը չէր շտապում եզրահանգումներ կատարել: Ի՞նչն էր նրան անհանգստացնում: Առաջին հերթին՝ Երևանի՝ մոսկվացիների առաջարկին դրական արձագանքելու դիրքորոշումը: Հայերը միշտ կարողանում են հարմարվել հանգամանքներին և ոչինչ չեն որոշում՝ առանց գործի էության մեջ թափանցելու: Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանի շրջապատը, որն ունակ էր գերազանցել ԱԱՃ-ի խելացի մարդկանց, նույնիսկ չվարանեց Անդրկովկասյան ռազմական շրջանի 7-րդ բանակի՝ իր հանրապետության սահմաններից դուրս բերելու հարցում: Ընդհակառակը, այնտեղ մերձեցում էր նկատվում ղեկավարության և 7-րդ բանակի հրամանատարության միջև: Հավանաբար նրանք որևէ շահ են տեսել հավաքական անվտանգության համակարգում... Երկրորդ՝ ղազախները և ուզբեկները նույնպես պայքարում են ԱՊՀ երկրների միացյալ զինված ուժերի համար: Հետևաբար՝ այս ամենի հետևում կա թաքնված մի բան, քանի որ թե՛ Նուրսուլթան Նազարբաևը, թե՛ Իսլամ Կարիմովը բավականին խորաթափանց մարդիկ են, և երկուսն էլ կարողանում են հաշվարկել իրավիճակը մի քանի քայլ առաջ... Ճիշտ է, ոչ պակաս խորամանկ Կրավչուկը դեմ գնաց և հայտարարեց, որ Մինսկում Ուկրաինան դեմ կարտահայտվի ԱՊՀ Գլխավոր հրամանատարությանը... Եվ, վերջապես, Մութալիբովի  ինտուիցիան հուշում էր, որ պետք չէ հետևել ընդդիմությանը և առաջնորդվել նրա կարծիքներով, քանի որ նրա կողմից առաջարկվող քայլերը միշտ եղել են ի վնաս Ադրբեջանի:

Փետրվարին հայկական էքսպեդիցիոն կորպուսի ջոկատները նշանակալիորեն խստացրին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԼՂԻՄ) ադրբեջանական բնակավայրերի շրջափակումը, ստիպեցին Քերքիջախանի բնակիչներին լքել գյուղը և ուժեղացրին հսկողությունը Խոջալու գյուղի շուրջ, որին մոտ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը: Այդ իսկ պատճառով, նախքան Մինսկ ուղևորվելը, Մութալիբովը հրամայեց ռազմական տեխնիկայի ամբողջ ռեզերվը տեղափոխել Աղդամի շրջան: Այնտեղ հապշտապորեն հասրեցին 11 տանկ և 12 ՀՄՄ-2, որոնք Աղդամում առկա 44 զրահամեքենաների (ինչպիսիք են, օրինակ, 12 մմ տրամաչափի գնդացիրներով զինված հետախուզա-հսկողական զրահամեքենաները) հետ միասին իրենցից բավականին հզոր ուժ էին ներկայացնում և որոնք գրոհի ժամանակ կարող էին արագ օգնության հասնել խոջալուցիներին: Բացի այդ, Մութալիբովը հանձնարարեց ներքին գործերի նոր նախարար Տ. Քերիմովին և պաշտպանության նախարարի տեղակալ Շ. Մուսաևին ցանկացած գնով շարքից հանել օդանավակայանի թռիչքուղին և նավիգացիոն սարքավորումները, որպեսզի հակառակորդը չկարողանա օգտագործել դրանք:
Փետրվարի 14-ին, Մինսկում, պետությունների ղեկավարների նիստերի ընթացքում հայտարարված ընդմիջման ժամանակ Բուրնուլիսը մոտենում  է Մութալիբովին առաջարկով, որ վերջինս ստորագրի ավիացիայի մարշալ Շապոշնիկովի՝ ԱՊՀ երկրների հավաքական զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնին նշանակելու որոշման նախագիծը: Մութալիբովը պատասխանում է. «Կստորագրեմ  միայն մեկ պայմանով՝ եթե 366-րդ մոտոհրաձգային գունդը անհապաղ դուրս բերվի Ստեփանակերտից»: Բուրբուլիսն անմիջապես համաձայնեց: Բուրբուլիսի հեշտությամբ համաձայնելը և զիջման գնալը խարդավանքի կասկած առաջացրեց Մութալիբովի մոտ, և նա խնդրեց Ելցինին հաստատել 366-րդ գնդի դուրս բերման հրահանգը: Լսելով Մութալիբովին՝ Ելցինն ազդու տոնով հրամայեց Շապոշնիկովին և Գրաչովին ուսումնասիրել Ադրբեջանի կողմից առաջադրված հարցը, այսինքն, այլ կերպ ասած, անորոշ ժամկետներով հետաձգեց այն, որից հետո մինչ այդ  վարանող Մութալիբովն արդեն վճռականորեն կանգնեց Կրավչուկի կողքին՝ հրաժարվելով դնել իր ստորագրությունը Մինսկի համաձայնագրի տակ:
Ճակատագրարակա՞ն եղավ արդյոք այդ քայլը Մութալիբովի համար:
Միանգամայն հնարավոր է: Հետագայում Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ա. Ալիզադեն պատմում էր, որ Շապոշնիկովի հետ 366-րդ գնդի՝ հանրապետության սահմաններից դուրս բերման խնդիրը քննարկելու ժամանակ հանկարծակի լսել է ավիացիայի մարշալի հետևյալ խորհրդավոր արտահայտությունը. «Շուտով Մութալիբովն այնտեղ չի լինի»: Բնականաբար, Շապոշնիկովը չէր, որ պետք է որոշեր Մութալիբովի նախագահ լինել կամ չլինելու հարցը. նա կարող էր միայն պատահմամբ բերանից թռցնել մեկ ուրիշի ասած բառերը: Իսկ ո՞վ է արդյոք այդ մեկ ուրիշը: Կարծում եմ՝ կամ հենց Ելցինը, կամ էլ «հզորների խմբից» ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ՝ Բուրբուլիսը: Կասկած չկա, որ «ազգային հարցի ռուս նվիրյալներին» Բաքվում վստահություն էին ներշնչում միայն ադրբեջանական ժողովրդավարները՝ անկախ այն բանից, թե իրականում ովքեր էին նրանք: Իսկ Մութալիբովը «հզորների խմբի» աչքերում երևաց որպես փլուզված կայսրության վերապրուկ, այսինքն՝ թշմամական բանակի ներկայացուցիչ: Ընդամենը հարմար առիթ էր պետք Ելցինին՝ Մութալիբովին այլևս աջակցություն ցույց չտալու հարցում համոզելու համար, և, հավանաբար, Մինսկում տեղի ունեցած բախումն էլ դարձավ այդ առիթը, քանի որ Ռուսաստանի նախագահը, որի վրա կարելի էր հեշտությամբ ազդեցություն գործել, այդ ժամանակ ամբողջությամբ գտնվում էր Բուրբուլիսի հիպնոզի տակ:
Մոտակա փլուզման առաջին ախտանիշը փետրվարի 17-ին Խոջալուում սկսված ռմբակոծությունն էր: Ադրբեջանական գյուղերի բնակիչների տեղահանումը և ոչնչացումն իրականացվում էր ըստ շաբլոնի. նախ ծարյամասերում մի քանի օր անընդմեջ հրաձգություն եղավ, այնուհետև հայ «բարեկամները», օգտվելով այն բանից, որ նախկին հարևանները վստահում են իրենց, «որպես մեծ գաղտնիք» տեղեկացրին առաջիկա գրոհի մասին, իսկ դա արդեն բավական էր խուճապ ստեղծելու և փախուստի դիմելու համար: Խոջալուի զանգվածային գնդակոծությունների մասին Մութալիբովը իմացավ Իրանում, ուր նա Միջին Ասիայի հանրապետությունների ղեկավարների հետ միասին ուղևորվել էր Մինսկից՝ Իսլամական պետությունների կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար: Նա ստիպված էր շտապ վերադառնալ Բաքու, որպեսզի օգնությամբ ապահովեր շրջափակվածներին: Սակայն նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին. Աղդամը ծվատվեց ղեկավարների և դաշտային հրամանատարների խարդավանքների պատճառով: Ավելին, ԱԱՃ-ն այնտեղ ուղարկեց ինքնակոչ, ոչ ոքի կողմից չնշանակված պաշտպանության նախարարի տեղակալ Ֆահմին Հաջիևին, ով ավելի մեծ խուճապի և շփոթության պատճառ դարձավ:

Փետրվարի 25-ի երեկոյան Բաքվում շշուկներ տարածվեցին, որ հայ զինյալները գրավել են Խոջալուն և դաժանորեն «լուծել են» գյուղի բնակիչների «հարցերը»՝ չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին: Մութալիբովն անմիջապես իր մոտ կանչեց ներքին գործերի նախարար Տ. Քերիմովին և անվտանգության նախարար Ի. Գուսեյնովին, որոնք հաստատեցին բազմաթիվ մարդկանց մահվան մասին լուրերը: Չգիտես՝ ումից դուրս եկած տեղեկատվությունը նրանք, ըստ իրենց բացատրությունների, ստուգել չկարողացան: Խոջալուին կից տարածքները վերահսկվում էին հայկական էքսպեդիցիոն կորպուսի ուժերով: Հետախուզել կոտորածի վայրը կարելի էր միայն երկնքից, սակայն հանրապետությունը չուներ մարտական ավիատեխնկա:
Մնում էր միայն մի բան՝ հարցուփորձ անել հակառակորդին: Մութալիբովն անմիջաբես զանգահարեց ԼՂԻՄ գործկոմի նախագահ Մկրտչյանին և առանց բարևելու սկսեց խոսել բարձր տոնով. «Այս ի՞նչ պատերազմ է: Նույնիսկ ֆաշիստները նման վայրագություններ թույլ չեն տվել իրենց խաղաղ բնակչության հանդեպ»: Եվ նշեց զոհերի թիվը՝ 800-1000 մարդ: «Ինչի՞ մասին եք խոսում,- բողոքեց Մկրտչյանը:- Բնակիչներին հատուկ միջանցք էր տրամադրվել: Նրանք հեռացել են Խոջալուից նախքան գյուղի գրավումը: Ձեր մարդկանց մի մասը այժմ մեզ մոտ է՝ Ստեփանակերտում: Մենք նրանց կերակրում ենք՝ չնայած նրան, որ մենք ինքներս բավարար սնունդ չունենք: Այնպես որ պարզե՛ք, թե ինչ է կատարվում. Ձեզ սխալ տեղեկատվություն են տվել»:
Մկրտչյանի առարկությունները հանդարտեցրին Մութալիբովին, սակայն նա չհավատաց դրանց: Գրոհի ժամանակ կամավորներից ինչ-որ մեկը, անկասկած, զոհված կլիներ, այլ կերպ չէր կարող լինել, բայց խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի մասին շշուկները հավանաբար տարածել են ԱԱՃ պրոպագանդիստները: Չէ՞ որ ադրբեջանցիները ցավով ու ատելությամբ են ընդունում ցանկացած որբերգական նորություն, որն էլ ավելի է սրում հանրապետությունում տիրող լարված իրավիճակը:
«Իսագուլովը Ձեր կողքի՞ն է»,- մի պահ լռելուց հետո հարցրեց Մութալիբովը:
Նա լավ էր ճանաչում Արմեն Իսագուլովին: Վերջինս Բաքվում երկար ժամանակ աշխատել է իրավապահ մարմիններում և հայտնի էր իր բարեխղճությամբ:
«Իսագուլովն այստեղ է,- պատասխանեց Մկրտչյանը: -Հեռախոսը փոխանցում եմ նրան»: - «Արմե՛ն, ասա՛՝ ի՞նչ է տեղի ունեցել Խոջալուում,- հուզված հարցրեց Մութալիբովը: -Այն, ինչ ինձ հաղորդել են, ահավոր է»:
Իսագուլովը հերքեց ծեր մարդկանց, կանանց և երեխաների սպանությունների մասին շշուկները՝ կրկնելով Մկրտչյանի փաստարկները: Հեռախոսային զրույցի արդյունքում կողմերը պայմանավորվեցին, որ հայկական կողմը պարտավորվում է չխոչընդոտել փաստերի օբյեկտիվ ստուգմանը:
Ստուգումը ձգձգվում էր միայն միջոցների՝ ժամանակին տեղ չհասնելու պատճառով: Բաքվեցի և արտասահմանյան լրագրոները գտնվում էին մոտակայքում՝ Աղդամում: Մութալիբովը զանգահարեց Մոսկվայում գտնվող Շապոշնիկովին, որպեսզի ստանա նրա համաձայնությունը, որից հետո կապվեց Անդրկովկասյան ռազմական շրջանի հրամանատար գեներալ Վ. Պատրիկեևի հետ, որը, իմանալով՝ ինչ է եղել, լրագրողներին տրամադրեց 2 մարտական ուղղաթիռ:
Ավելի ուշ, երբ Մութալիբովն այլևս պաշտոն չէր զբաղեցնում, հայտնի հեռուստալրագրող Չինգիզ ՄուստաՖաևը մանրամասն պատմել է նրան Խոջալու կատարած թռիչքի մասին: Նկարահանել դիակները նրան չի հաջողվել, քանի որ այնտեղ սպանվածներ չկային, իսկ Խոջալուի ինքնապաշտպանական ուժերի մի քանի տասնյակ զոհված կամավորներին լրագրողները հայտնաբերեցին Նախջևանիկ գյուղի շրջակայքում, որտեղ նրանք, ըստ երևույթին, հասել են նահանջելու ժամանակ, հայտնվել դարանակալության մեջ և զոհվել փոթորկալից կրակոցների արդյունքում: Եթե նրանց Աղդամից օգնություն ուղարկվեր, ողբերգությունը չէր լինի: Բայց խոջալուցիների հրամանատարը նախօրոք չի հաղորդել Աղդամին նահանջի ուղիների մասին, իսկ հատուկ ծառայությունները աշխատել են չափազանց վատ:
Տարօրինակ հանգամանք. այնպես ստացվեց, որ լրագրողները զննել են Նախջևանիկի սպանվածներին երկու անգամ, ընդ որում՝ երկրոդ անգամ դիակների դիրքը և նրանց վնասվածության աստիճանը զարմանալիորեն փոխվել էին՝ համեմատած նախնական քննության հետ: Ինչ վերաբերում էր Մութալիբովի՝ օդանավակայանի թռիչքուղու և սարքավորումների շարքից հանելու հրամանին, այն այդպես էլ անկատար մնաց: Չ. Մուստաֆաևը չի անտեսել Ֆահմին Հաջիևի խաղացած նողկալի դերի փաստը: Վերջինս, լինելով ԱԱՃ-ի գործակալ, աչքի է ընկել նրանով, որ անպատկառորեն կաշառք է պահանջել դիակների՝ Նախջևանիկից Աղդամ տեղափոխելու համար: Զոհվածների այրիները հանում և տալիս էին իրենց ականջօղերը և մատանիները, որպեսզի կարողանան իրենց ամուսիններին արժանապատվորեն հանձնել հողին...

Մութալիբովը լսեց Մուստաֆաևին և ցածր ձայնով ասաց նրան. «Չինգիզ, ոչ ոքին ոչինչ չասես, որ նկատել ես՝ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում՝ քեզ կսպանեն»: Ավաղ, Մութալիբովի զգուշացումները հետ չպահեցին համարձակ լրագրողին, և նրան շուտով սպանեցին՝ կրակելով մեջքից: Նման ճակատագրի արժանացավ նաև դաշտային հրամանատար Ալա Յագուբան, որին իր սխրագործությունների համար ժողովուրդն անվանում էր Գատիր Մամեդ: Մի անգամ նա լրտուի ներկայությամբ անզգուշորեն բերանից թռցրեց, որ կարող է լույս սփռել Նախջևանիկի դեպքերի վրա, ինչպես նաև՝ էական մանրամասներ հաղորդել Ղարաբաղի վրայով թռչող ուղղաթիռի կործանման մասին, որի ուղևորները պետական պաշտոնյաներ էին: Այդ պատճառով 1992 թվականին իշխանության գլուխ անցած ԱԱՃ-ի հրամանով նա ձերբակալվեց և անհայտնի հանգամանքներում մահացավ իր բանտախցում: Իսկ ի՞նչ եղավ փետրվար ամսին: Չինգիզ Մուստաֆաևի տեսաերիզը, որում երևում են Նախջևանիկում զոհված ինքնապաշտպանական ուժերի մարտիկների դիակները, ցուցադրվեց ադրբեջանական հեռուստատեսությամբ, որը, բնականաբար, հասարակական վրդովմունք առաջացրեց: Հասարակությունը պահանջեց անվանել մեղավորին, և ԱԱՃ-ի առաջնորդները համարեցին, որ Մութալիբովից լավ թեկնածու չի կարող լինել: Վերջնագրի ժամկետն արդեն լրանում էր, սակայն ընդդիմությունը ողջամտորեն որոշեց լրացուցիչ լարվածություն չմտցնել, քանի որ Ադրբեջանի՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու օրը փետրվարի 28-ից տեղափոխվել էր մարտի 2: Այդ պատճառով հանրապետության Ազգային ժողովը հանդես եկավ 1992 թվականի մարտի 5-ին արտակարգ նիստ գումարելու հայտարարությամբ:
Իսկ նախքան նիստի գումարումը ինչո՞վ էր զբաղվում հենց ինքը՝ Մութալիբովը: Ուշացումով գիտակցելով Մինսկում թույլ տված իր սխալը՝ նա կոդավորված ուղերձ ուղարկեց ԱՊՀ-ի շտաբակայան, որպեսզի տեղեկացնի Ադրբեջանի՝ ԱՊՀ երկրների հավաքական զինված ուժերի համաձայնագրին միանալու հստակ մտադրության մասին: Ավիացիայի մարշալ Շապոշնիկովն իր գոհունակությունն արտահայտեց բարեկամական ժեստով և անհապաղ հրամայեց կազմացրել Ստեփանակերտում տեղակայված 4-րդ բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը: Հրամանն իսկույնևեթ սկսեցին կատարել, որի արդյունքում գնդի զրահատեխնիկան մարտի առաջին օրերի ընթացքում ամբողջությամբ տեղափոխվեց Վրաստանի տարածք, իսկ հրամանատարական կազմը բացահայտորեն անցավ հայկական էքսպեդիցիոն կորպուսի կողմը:
Այդ ժամանակ հանգամանորեն պլանավորվեց և նախապատրաստվեց ռազմական գործողություն, որը նախատեսում էր վերադարձնել առանց դիմադրության լքված Խոջալուն և որը մարտի 6-ին պետք է սկսեին ազգային բանակի ստորաբաժանումները գեներալ Դ. Ռզաևի հրամանատարությամբ: Սակայն ռազմական գործողությունը չիրականացվեց հաջորդ գլխում ներկայացված պատճառներով:

Մոսկվա «ՕԼՄԱ-ՊՐԵՍՍ» 2001


Այլ նյութեր՝

Ռամիզ Ֆաթալլիյևի հարցազրույցը

Ադրբեջանցիների վկայոիտյունները

«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»

Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ

Աննախադեպ զեղծարարութուննների և կեղծարարութունների ժամանակագրություն


Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]