Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



"Այլատիացության կանխարգելման նախաձեռնություն" ՀԿ հայտարարությունը

Չինգիզ Մուստաֆաև

Ադրբեջանի պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից տարիներ շարունակ իրականացվող հակահայկական ստոր քարոզչության ու ապատեղեկատվության համատեքստում օգտագործվում են հատվածներ ու մեջբերումներ հայ գրողներ Զորի Բալայանի ու ոմն Դավութ Հեյիրիանի՝ «Մեր հոգիների հարությունը» ու «Հանուն խաչի» «գրքերից», որոնց հետ կապված «Այլատիացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ն պաշտոնապես հայտնում այդ «գրքերը» ձեռք բերելու իր պատրաստակամության մասին:

Հաշվի առնելով այդ հրատարակությունների «բացառիկությունը», որոնք, ի դեպ, ադրբեջանական քարոզչական մեքենայի ներկայացուցիչներից բացի ոչ ոք չի կարդացել և չի տեսել, մենք պատրաստ ենք այդ գրքերից յուրաքանչյուրի համար վճարել 15 հազար ԱՄՆ դոլար:

Հիմնական չափանիշները և պահանջները, որոնց պետք է համապատասխանեն գրքերից յուրաքանչյուրը՝

«Մեր հոգիների հարությունը»
Հեղինակ՝ Զորի Բալայան
Հրատարակչություն՝ “Վանաձոր”
Տարեթիվ՝ 1996 թ
Լեզու՝ ռուսերեն կամ արևելաահայերեն (որին տիրապետում է հեղինակը)

“Հանուն Խաչի”
Հեղինակ՝ Դավութ Հեյիրիան (հանդիպող տարբերակներ՝ Դաուդ Հեյրիյան, Դաուդ Հեյրյան, Դավուդ Հեյրյան)
Հրատարակչություն՝ “Բեյրութ-2000″
Տարեթիվ՝ 2000 թ
Լեզու՝ արաբերեն կամ արևմտահայերեն (որը տարածված է լիբանանահայության մեջ, ռուսերեն նրանք չեն տիրապետում)

- Պետք է նշված լինի ISBN (Միջազգային գրքային ստանդարտ համար, որը տրվում է ցանկացած հրատարակության)
– Գրքի շապիկի պանճենը
– Այն էջի պատճենը, որի վրա հրատարակված է համառոտ բովաանդակությունը, հրատարակության մասին տեղեկությունները, մասնավորապես պետական գրանցման հատուկ համարը, հեղինակի մասին տեղեկություններ, էջերի քանակը, եվ այլ բացառիկ  պարագաները
– Գրքի 9-17, 27-36, 57-65, 96-112 էջերի պատճենները
– Բովանդակությունը պարունակող էջի պատճենը
– Պատկերներ պարունակող էջերի պատճենները, դրանց առկայության դեպքում, ըստ վաճառողի ընրության

Պատճենահանումը անպայման պետք է լինի գունավոր, մեծ չափով (նվազագույնը 600 dpi) և առանց որևէ ֆոտո-խմբագրի միջոցով ֆորմատավորման կամ խմբագրման նշանների:

Վերոնշյալ բոլոր պահանջների կատարման, ինչպես նաև Հայաստանի և Լիբանանի հրատարակչական համապատասխան մարմինների կողմից գրանցված լինելու հանգամանքի և վաճառքի առաջարկվող հրատարակությունների տվյալների համապատասխանության ստուգումից հետո, մեր կազմակերպությունը պատրաստ է վճարել նշված գումարները գրքերի ձեռքբերման համար:

Վճարումն ու առաքումը կիրականացվի վաճառող կողմի պահանջներին, ցանկություններին ու հարմարությանը համապատասխան:

Մեր կոնտակտները նշված են մեր կայքում http://stopxenophobia.org

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.com ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: info@xocali.net