
Ադրբեջանի պետքարտուղար Լ. Հաջիյևա
(1992թ. ադրբեջանցի զինվորականների հետ հանդիպման ժամանակ ելույթից մի հատված) )
«Մոտ հարյուր օր մենք ռմբակոծում էինք Ստեփանակերտը, սակայն հայերը չլքեցին իրենց մայրենի հողը»: Խոջալուն բառացիորեն լեփ-լեցուն էր ռազմական տեխնիկայով, զենքով և զինամթերքով: Սակայն բացի ռմբակոծելուց բնակավայրը ուներ նաև այլ, շատ կարևոր մի առաքելություն՝ այն է, Ղարաբաղում միակ օդանավակայանի շրջափակում և կործանում: Դեռևս 1991թ. աշնանը թռիչք-վայրէջքի ուղու շարքից դուրս գալը նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակված էր:
Ռաֆիկ բեյ
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա
Լրագրող Է. Աբբասկուլիյեվային տված հարցազրույցում, դեպքերից բառացիորեն մի քանի ամիս անց, նա ասում է, որ Պաշտպանության նախարարությանը ԱԱՆ-ի ներկայացված զեկույցում նշվում էր. «Սարգսյանի (Սերժ) պնդմամբ, մոտակա ժամանակներում նախատեսվում է գրավել Խոջալուն»: Բացի դրանից Ռաֆիկը մի այլ զեկույցի մասին է հիշատակում, որտեղ նշվում է մոտակա հայաբնակ գյուղերի մոտ հայ գրոհայինների կենտրոնացման վայրերի, կոնկրետ թվի և նրանց մոտ գտնվող զենքի քանակի մասին: )
Էլման Մամեդով
Խոջալուի քաղաքապետ
Փետրվարի 25-ին, մոտավորապես 20:30 հաղորդագրություն ստացվեց, որ թշնամական տանկերը և զրահամեքենաները դիրքավորվում են քաղաքի մոտ: Այդ մասին հաղորդեցին ռացիայով (ի դեպ, դեռևս փետրվարի 24-ին ես կապնվել էի Աղդամի հետ և հաղորդել, որ մեր կողմից գերեվարված հայ գրոհայինը տեղեկացրել է մեզ սպասվող հարձակման մասին… ոչ մի արձագանք): Ես խնդրեցի ուղղաթիռներ ուղարկել, որպեսզի կարողանանք տարհանել ծերերին, կանանց և երեխաներին: Օգնությունը այդպես էլ չհասավ…
Քաղաքի գրոհը սկսվեց հրետանային կրակոցներով, որը շարունակվեց մոտ երկու ժամ: Հայ գրոհայինները գնդակոծում էին քաղաքը տանկերից, զրահամեքենաներից և «Ալազան» արկերով: Մենք երեք կողմից շրջափակվան մեջ էինք, բաց էր միայն Ասկերանի ճանապարհը: Երբ հայ զիվորները անցան հարձակման, Խոջալուն հիմնովին ավերվել, իսկ բնակիչների մեծ մասը զոհվել էր: Մենք պաշտպանվում էինք խրամատներում մինչև գիշերվա երկուսը: Չդիմանալով ճնշմանը՝ քաղաքի պաշտպանները սկսեցին նահանջել: Անցնելով սառցակալած ջրով գետը՝ մենք շարժվեցինք Քեթիի լեռների ուղղությամբ:
(Խոջալու, ցեղասպանության ժամանակագրություն, Բաքու 1993, էջ 16, Ազերնեշր հր., կազմեց Էլմիրա Ախունդովան, խմբագիրներ՝ Սաբիր Ռուսթամխանլի, Չինգիզ Ալիօղգոլու, Ֆուադ Ֆարաջև):
«Մենք գիտեինք, որ այդ միջանցքը բացվել էր խաղաղ բնակիչների տարհանման համար…»: (Խոջալու, ցեղասպանության ժամանակագրություն...)
Ֆահմին Հաջիև
Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար
Խոջալուի ողբերգության մեղավորներն են Հեյդար Ալիևը և նրա թիմը: Այդ ժամանակ Ալիևը Նախիջևանի Միլլի Մեջլիսի խոսնակի պաշտոնն էր զբաղեցնում, և հատուկ մարդկանց էր ուղարկում Նախիջևանից Աղդամ ու Խոջալու, որոնք քարոզում էին չդիմադրելու գաղափարը: Նրանք ներշնչում էին մարդկանց, որ մինչև Հեյդար Ալիևը չհասնի իշխանության, ղարաբաղյան խնդիրը լուծում չի ստանա:
(«Մոնիտոր» Շաբաթական անալիտիկ ռևյու, համար 86, 2005, փետրվարի 19)
Սալման Աբբասով
Խոջալուի 56 ամյա բնակիչ
- Ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը անընդմեջ ռացիայով տեղեկացնում էին մեզ, որ գրավելու են քաղաքը և պահանջում էին, որպեսզի մենք լքենք այն, - ետքերի ցավը հաղթահարելով ասում է Սալման քիշին:
- Ուղղաթիռները երկար ժամանակ չէին գալիս Խոջալու, և անհայտ էր, արդյո՞ք մեկին հետաքրքրում է մեր ճակատագիրը, թե ոչ: Մենք ոչ մի օգնություն չէինք ստանում: Ավելին, երբ հնարավորություն կար տարհանելու կանանց, երեխաներին և ծերերին, մեզ հետ էին համոզում: Խոստանում էին, որ մոտ ժամանակներս Ասկերանը գրավելու և Խոջալուի շրջափակումը ճեղքելու օպերացիա է ձեռնարկվելու: Ոչ մի նման բան… Ինչու՞ էր պետք մեզ խաբել, հանուն ինչի՞ զոհվեցին մեր երեխաները, և ո՞վ է պատասխան տալու դրա համար…
(Խոջալու, ցեղասպանության ժամանակագրություն, Բաքու 1993, էջ 31, Ազերնեշր հր., կազմեց Էլմիրա Ախունդովան, խմբագիրներ՝ Սաբիր Ռուսթամխանլի, Չինգիզ Ալիօղլու, Ֆուադ Ֆարաջև):
«Ազադլիգ» թերթի լրագրող Աղասի
Խոջալուում կատարվածի վկա
«Փետրվարի 26-ի գիշերը Խոջալուն ենթարկվեց հարձակման Խանքենդիի և Ասկերանի կողմից: Հարձակմանը բացի հայերից մասնակցում էր նաև ԱՊՀ բանակի 366 գումարտակը: Զոհվածների ու վիրավորների թիվն անսահման էր:
Բնակչության մի փոքր մասը, անցնելով Գար-Գար գետը, անտառներով հասավ Աղդամ: Խոջալուի հարձակման մասին համապատասխան կազմակերպությունները տեղեկացվել էին հարձակումից դեռ մեկ շաբաթ առաջ: Երեք օր առաջ հանրապետության ղեկավարությունը խանգարեց Խոջալուի շրջափակման ճեղքմանն ուղղված օպերացիայի իրագործմանը, որը կազմակերպվել էր ինքնապաշտպանության ուժերի և ազգային բանակի գումարտակի կողմից»:
(Խոջալու, ցեղասպանության ժամանակագրություն, Բաքու 1993, էջ 12, Ազերնեշր հր., կազմեց Էլմիրա Ախունդովան, խմբագիրներ՝ Սաբիր Ռուսթամխանլի, Չինգիզ Ալիօղլու, Ֆուադ Ֆարաջև):
«Ազադլիգ» թերթի լրագրող Խալիգ Բահադուր
Փետրվարի 26-ին հեռախոսով հայտնեց Շուշիին. «Խոջալուն կրակների մեջ է: Քաղաքը գրավված է ամբողջապես: Ռացիայի միջոցով լսվել էին զինվորականների խոսքերը. «Կանանց և երեխաներին չսպանեք: Քշեք նրանց դեպի կենտրոն»:
(Խոջալու, ցեղասպանության ժամանակագրություն, Բաքու 1993, էջ 12, Ազերնեշր հր., կազմեց Էլմիրա Ախունդովան, խմբագիրներ՝ Սաբիր Ռուսթամխանլի, Չինգիզ Ալիօղլու, Ֆուադ Ֆարաջև):
Ռուսթամ Հաջիև
Աղդամի ազգային ճակատի կառավարման անդամ
«Մենք կարող էինք օգնել խոջալեցիներին. կային հնարավորություններ: Սակայն երկրի ղեկավարները ուզում էին ցույց տալ ժողովրդին, որ նրանք անզօր են: Այսպիսով նրանք նպատակ ունեին օգնության կանչել ԱՊՀ բանակը, որի միջոցով կճնշեին նաև ընդդիմությանը»: («Իզվեստիա», 1992, ապրիլ)
Յագուբ Մամեդով
Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ
Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Յագուբ Մամեդովը անկեղծորեն ասաց, որ նրան հայտնի են Խոջալուի ողբերգության մեղավորները: Խոսքը հայկական կողմի մասին չէր: («Օգոնյոկ», համար 14-15, 1992)
«Ինչպե՞ս կարող էր պատահել, որ Խոջալուն չորս ամին գտնվում էր շրջափակման մեջ, իսկ ադրբեջանական ժողովուրդը նրան օգնության ձեռք չմեկնեց: Ինչու՞ ժամանակին չտարհանվեցին կանայք և երեխաները: Ո՞վ կանխամտածված այդ վայրենիների ձեռքը հանձեց մեր մայրերին, քույրերին և երեխաներին: Խոջալուի զոհերի արյունը չի մնա առանց վրեժի…»:
Թամերլան Գարաև
Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար
«Ողբերգության մեղավորները Ադրբեջանի իշխանություններն են, իսկ ավելի կոնկրետ՝ բարձրաստիճան դեմքերից մեկը»: («Մուխալիֆաթ» թերթ, 28.04.1992)
«…ես դիմեցի նախագահին, ՆԳՆ ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Ամեն 2-3 ժամը մեկ ինձ վստահեցնում էին, որ ուղղաթիռները Բաքվից արդեն շարժվել են և ուր որ է կհասնեն Աղդամ»: («Զերկալո» թերթ, 04.04.1992)
Նեյմաթ Պանահլի
92թ. ապրիլին «Օգոնյոկ» թերթը գրում է. «Ալիևը հետևում էր դեպքերի զարգացմանը Նախիջևանից»: Նեյմաթ Փանահլին ասում է, որ Խոջալուի ցեղասպանության նախօրեին նա դիմեց Ալիևին, որն այն ժամանակ Ադրբեջանի գերագույն խորհրդի պատգամավոր էր և Նախիջևանի ղեկավարն էր, խնդրանքով քայլեր ձեռնարկել ողբերգությունը կանխելու համար: Ալիևի պատասխանն էր. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի: Չարժե խառնվել դեպքերի զարգացմանը»:
Արիֆ Յունուսով
«Քաղաքը և նրա բնակիչները դարձան քաղաքական նպատակի զոհ: Այդ նպատակն էր չթողնել ազգային ճակատին հասնել իշխանության»:
(«Զերկալո», 1992, հուլիս)
Նախկին նախագահ Այազ Մութալլիբով
Շեշտելով, որ հայկական կողմը միջանցք էր թողել խաղաղ բնակիչների տարհանման համար, նա ասում է. «Ինչու պետք է նրանք կրակեին: Առավել ևս, երբ Աղդամի մոտակայքում բավականաչափ ուժեր կային մարդկանց օգնելու համար… Խոջալուի հարձակումը անակնկալ չէր, դրա մասին լավ գիտեին Բաքվում: Գիտեին նաև Ասկերանի միջանցքի մասին: Այն բացվել էր հայերի կողմից խաղաղ բնակիչներին տարհանելու նպատակով»:
(«Օգոնյոկ», համար 14-15, 1992)
Այլ նյութեր՝
«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»
Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար
Անասուններին հասցրեցին տարհանել...
Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ
Աննախադեպ զեղծարարութուննների և կեղծարարութունների ժամանակագրություն