
Լրագրող-հրապարակախոս Տատյանա Չալաձեն «Բակինսկի ռաբոչիյ» թերթի գլխավոր խմբագիրն է և փախստականների ու հարկադիր տեղահանվածների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրենն է:
Ծնվել և մեծացել է Լատվիայում, որտեղ էլ սկսել է իր լրագրողական կարիերան: Աշխատել է «Բալտիյսկոյե վրեմյա», «Ատմոդա», «Լատվիյաս լայկս» թերթերում:
1992թ. տեղափոխվում է Ադրբեջան ղարաբաղյան պատերազմի լուսաբանման համար:
Մասնակցել է կռիվներին, վիրավորվել է:
Հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաև հին Հայաստանի և Ադրբեջանի պատմության վերաբերյալ մի շարք հոդվածների ու ժողովածուների հեղինակ է: Ադրբեջանում Չալաձեի անձի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ:
Նա շատ հաճախ քննադատության թիրախ է դառել ինչպես իր կոլլեգաների, այնպես էլ ընդդիմության համար: Կոնֆլիկտներ է ունեցել Իլգար Մամեդովի, Արիֆ Յունուսովի, Ուզեիր Ջաֆարովի, day.az և «Էխո» թերթերի հետ: Նրա հայցով է ձերբակալվել և ազատազրկման դատապարտվել Էյնուլլա Ֆաթուլլայեվը: Այս տարի վերջապես լույս տեսավ նրա «Դատապարտված Խոջալու» գիրքը 300 օրինակով:
Ունի երկու երեխա: Ապրում է Բաքվում:
Այլ նյութեր՝
Ադրբեջանցիների վկայոիտյունները
Այազ Մութալիբով՝ Հոգուս մեջ ես մարդասեր եմ
Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ
Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար
Աննախադեպ զեղծարարութուննների և կեղծարարութունների ժամանակագրություն