Նյութի հեղինակ. Ալլահն ասում է ձեզնից գործ, ինձնից՝ առատություն: Սակայն ադրբեջանցու հիվանդությամբ վարակված հասարակությունը մշտապես գործն էլ, առատությունն էլ ակնկալել է երկնքից, կամ էլ՝ երկրի վրայի նրա ստվերից՝ փադիշահներից, ախունդներից, առաջին քարտուղարներից, կամ նախագահներից:
Դվար չէ զննել, թե ինչպես է գործել Խոջալուի ողբերգությունը հետազոտող Գերագույն Խորհրդի հանձնաժողովը: Իսկ ինչ վերաբերվում է առատությանը, հանձնաժողովն արդեն ավարտել է իր գործը, սակայն արդյունքները ժողովուրդը չգիտի իր՝ ողբերգության նման մութ պատճառներով: Եւ մենք կարծում ենք, որ երբեք էլ չի իմանալու: Այն պատճառով, որ ողբերգության բոլոր վկաներն արդեն հեռացել են մեր շրջապատից: Չինգիզ Ֆուադ օղլու Մուստաֆաեւից բացի: Իսկ Չինգիզը, ինչպես գիտեք, մեղադրում էր, մեղադրում է, եւ մեղադրելու է:
Չինգիզ Մուստաֆաեւ. Այս հաղորդումը եթեր դուրս չի եկել: Կամ ասում էին, թե այս հաղորդումը ազգային բանակի զինվորների դեմ է, կամ ասում էին՝ Գերագույն Խորհրդի նախագահի դեմ է, եւ այլն, եւ այլն: Բայց պատճառը մեկն էր: Նրանք գիտեին, որ ի վերջո այս հաղորդումը մենք հասցնելու ենք ժողովրդին՝ ինչքան էլ դա դժվար լինի՝ մենք դա պետք է իմանանք:
Նյութի հեղինակ. Ինչպես Թամերլան Գարաեւն էր ասում՝ եթե հայտարարեր Խոջալուի ողբերգության մասին իր իմացածները, նույնիսկ, լեզուն կայրվեր: Սակայն, ի տարբերություն Գարաեւի, Չինգիզի եւ նրա հետեւորդների լեզուն չի այրվում:
Ինչպես գիտեք, Չինգիզը ողբերգությունը տեսալուսանկարել է երկու անգամ, եւ առաջին ու երկրորդ նկարահանումների միջեւ մեծ տարբերություն կա: Առաջին անգամ ողբերգության վայր գնացողների մեջ Չինգիզը միակ ժուռնալիստն էր, բայց այնպես էր, որ պետք է չգնար: Նրա՝ ուղղաթիռ նստելու մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Այդ ժամանակ զինվորները միայն մի քանի դիակ պետք է բերեին իրադարձության վայրից:
Լուսանկարված դիակները Խոջալուից ավելի շատ մոտ էին գտնվում Աղդամին: Դիակների միջեւ շրջող եւ ուղղաթիռը տեսնելուց հետո փախած մարդկանց տեսնելուն պես Չինգիզի մոտ կասկած առաջացավ: Նրանք հայեր չէին: Մի քանի հարց է ծագում: Այդ մարդիկ առանց ուղղաթիռի ինչպես են այստեղ ընկել: Դիակներն ինչու եւ ուր են տանում: Եւ եթե ճանապարհ կար, ապա ինչու այդ զոհերին ոչ ոք չէր պաշտպանել: Հարցերը շատ հետաքրքիր էին: Իսկ գուցե հենց այդ պատճառով Չինգիզին պատահաբար դեպքի վայր բերած ուղղաթիռը, իբր, նրան մոռացել՝ անհրաժեշտ է համարել հեռանալ:
Սա (2:03) Չինգիզի առաջին այցն ու առաջին նկարահանումն է: Ինչպես տեսնում եք դիակներն այլանդակված չեն: Ինչպես եղել են, այնպես են:
(2:10) Երկրորդ անգամ կազմակերպված այցը նպատակ ուներ աշխարհի ժուռնալիստներին ներկայացնել հայերի գազանությունները: Իբր, տեսեք ինչ վիճակի մեջ են դրել խաղաղ բնակչությանը հայ ավազակները: Չինգիզի տեսախցիկն այս անգամ եւս ամեն ինչ տեսնում էր (2:23):
(2:24) Այժմ տեսեք, այս ողորմածին տեսնում եք առաջին անգամ նրա արած լուսանկարում (2:28):
Իսկ սա երկրորդ անգամ արած լուսանկարն է (2:29): Սակայն նույն ողորմածն արդեն գանգամաշկը հանված վիճակում է:
Չինգիզ Մուստաֆաեւի ձայնը. (2:33) Սա ես երեկ կեսօրին եմ լուսանկարել, նման բան չի եղել:
Հեղինակ. Մեկ օրվա մեջ ով սա արեց: Նման անպատասխան մնացած հարցեր շատ կան: Իսկ մեր ժամանակը քիչ է: