Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Չինգիզ Մուստաֆաեւի ցուցմունքները Խոջալույի վերաբերյալ

Չինգիզ Մուստաֆաեւ.  Փետրվարի 28-ին` երբ եկա այնտեղ, խնդրեցի թույլ տալ անցնել այն կողմ եւ տեսնել, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը: Ասաց, դիակները միայն Խոջալույում են, հայերի հետ բանակցություններ են անցկացվել, փոխանակվել են եւ դիակները բերվել են: 

Խոջալուի բնակիչներն ինձ պատմել էին, որ դիակները խոզի ֆերմայի մոտ են, բայց ինձ ասացին, որ խոզի ֆերմայի մոտ կենդանի մարդիկ են մնացել, Խոջալուի բնակիչները ոտքով եկել` այնտեղ թաքնվել են: Այդ լսելուն պես ես խնդրեցի ուղղաթիռ, ավտոմեքենա տրամադրել, կամ թույլ տալ ոտքով գնալ այնտեղ: Բոլորը դարձյալ ասացին, թե այնտեղ ոտք դնել անհնարին է, բոլորը կոտորվել են, հայերն այդ վայրը պահում են կրակի տակ, եւ այլն:

Փետրվարի 29-ին Ումուդլու գյուղից ռազմական ուղղաթիռով նույն վայրը թռչելու ժամանակ իմ խնդրանքով այդ կողմով թռչեցինք: Աչքովս տեսա, որ այդտեղով անցել եմ: Խոջալուից 10 կմ հեռու վայր է` դա այն խոզի ֆերման է: Մեր պահակակետից` Դերեբեյի պահակակետից 7 հարյուր մետր հեռավորության վրա գտնվող վայրում գետնին 50-ից ավելի մեր դիակներն են սփռված: Եվ մինչ այսօր վերեւից նկարահանած իմ կադրերում ինձ համար հանելուկ մնացած ու սարսուռ առաջացնողն ու անհասկանալին այն է, որ մեր 10 քաղաքացիներ ման էին գալիս այնտեղ: Նրանք Աղդամից էին` զինվորական հագուստով, այդ կադրերը ինձ մոտ են, նրանք հանգիստ շրջում էին դիակների մեջ: Մինչ այսօր ինձ ասում են, թե այնտեղ դիակներ չեն եղել, այնտեղ ոչ ոք չէր կարող գնալ, հայեր կային եւ այլն: Բայց երբ վերջապես մենք ուղղաթիռով իջանք այնտեղ, ուղղաթիռներից երեքը, միանգամից հանկարծակիորեն վերադարձան Աղդամ` իբր “մոռանալով” մեզ այնտեղ, եւ այն 10 հոգին էլ ինչպես ոտքով եկել էին այնտեղ, այնպես էլ ոտքով գնացին:

Եւ մենք 6 հոգով մնացինք այնտեղ: Մենք այնտեղ մնացինք 45 րոպե, նկարահանումներ կատարեցինք, դա գտնվում էր Նախիջեւանիկ տանող ավտոճանապարհից 25 մ հեռավորության վրա: Երկու անգամ հայերով լի ավտոմեքենա անցավ ճանապարհով: Նրանք մեզ տեսան, եւ մենք սկսեցինք ոտքով վերադառնալ Աղդամ: Ես մինչ այսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մեր պահակակետից 6-7 հարյուր մետր հեռավորության վրա գտնվող դիակները, որոնց մեջ հանգիստ կերպով շրջում էին մեր 10 մարդիկ, այդ դիակները բերվեցին, իսկ Խոջալուից, այն  էլ այն դեպքում, երբ բանակցություններ էին անցկացվել, դիակները փոխանակվել էին, այնտեղից դիակները չբերվեցին: Իբր, ինչպես դուք եք նկատում, “զապադնյա” է, հայերը սպասում են մերոնց, այնտեղ գնալ չի կարելի, եւ նաեւ այն բանի համար, իբր հայերն այնտեղ կոտորում են մարդկանց:      

Թամերլան Ղարաեւ.       Եթե սա չբացահայտվի…ես բոլոր փաստերն ունեմ…Այդ բոլոր փաստերը կան…Ես խնդրեցի, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, որպեսզի…   

Չինգիզ Մուստաֆաեւ.     Նրանք ցույց են տալու, որ աշխատում են: Բայց ինձ թվում է, վախենում եմ, որ այդ հանձնաժողովը եւս մտցվելու է հունվարյան ողբերգության, ուղղաթիռի ողբերգության, եւ ընդհանուր առմամբ բոլոր տեղի ունեցած ողբերգությունների հանձնաժողովի մեջ, եւ նվազագույնը ձգվելու է 5-6 տարի: Երբ է դա  վերջանալու, հայտի չէ: Եւ այդ ողբերգությունները կատարող ուժը օրեց-օր դարձյալ նոր բան է պատրաստում: Ինչ եք կարծում այս մասին:    
Իմ կարծիքով` ներկայիս Ադրբեջանում ձեր իմացած ազգային ողբերգություններից ոչ մեկը չի բացահայտվել…

Թամերլան Ղարաեւ.   Չգիտեմ…Սա էլ, դժվար թե բացահայտվի…    

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]