
Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը ծնվել է 1966թ. Անգլիայի Նոթթինգեմ քաղաքում:
Ավարտել է Բալլիոլ կոլեջն ու Օքսֆորդը և ստացել գիտական աստիճան ժամանակակից լեզվաբանության ոլորտում (ռուսերեն և ժամանակակից հունարեն):
Աշխատել է որպես լրագրող BBC World Service ընկերությունում, Մոսկովյան ժամանակ և The Times թերթերում Լոնդոնում:
Կովկասի գծով մասնագետ է: Ներկայումս Լոնդոնում պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի տնօրենն է: Մեծ աղմուկ հանած «Սև այգի» գրքի հեղինակն է:
Երկու հակամարտող կողմերի արձագանքը գրքի նկատմամբ միանշանակ չէր, սակայն հեղինակն ընդհանուր առմամբ փորձել է պահպանել չեզոք դիրքորոշումը:
Նա պնդում է, որ գրքում տեղ գտած բոլոր դեպքերն ու մեջբերումները համապատասխանում են իրականությանը: Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի բազմաթիվ խնդրանքները ներկայացնել իր՝ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը մնացին անպատասխան:
Հարկ է նշել, որ Թոմաս դե Վաալը, 2010թ. մարտին գտնվելով Երևանում, հրաժարվեց Դանա Մազալովայի հետ հանդիպումից և քննարկմանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ ուշանում է ինքնաթիռից: Հիշեցնենք, որ Դանա Մազալովան պատերազմի ականատես է, գտվել է հակամարտության գոտում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում:
Սակայն բախտի քնահաճույքով հաջորդ առավոտյան դե Վաալն ու Մազալովան հանդիպեցին հյուրանոցի ռեստորանում նախաճաշի ժամանակ:
Այլ նյութեր՝
Ադրբեջանցիների վկայոիտյունները
«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»