Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Զեղծարարութուննների և կեղծիքներ

Ներածություն

«Պատմական աղբյուրներն ուսումնասիրելիս ես հայկական
զեղծարարությունների առասպելական մտածելակերպի
բավականաչափ նմուշների եմ հանդիպում:
Հավվա Մամեդովա. «Խոջալու. շահիդներ և շեհիդներ, Բաքու 2004թ.»

Ղարաբաղյան հակամարտությունը կողք կողքի ապրող երկու հարևան ժողովուրդներին թշնամի դարձրեց: Ռազմական դիմակայությանը հաջորդեց տեղեկատվական պատերազմը:

Կողմերի ցանկությունը աշխարհին ներկայացնել իրենց տեսակետներն ու փաստարկներ բերել իրենց օգտին բնական է և հասկանալի: Սակայն երբ խախտվում է որպես փաստարկ կեղծիքների օգտագործման անթույլատրելիության հիմնական կանոնը, եթե նույնիսկ այդ կեղծիքները նպատակ ունեն ուժեղացնել դիտողի տպավորությունը մյուս, իրական փաստերի (լուսանկարներ, տեսանյութեր, պայմանագրեր, փաստաթղթեր, նամակներ և այլն) հետ ծանոթանալիս, ապա այս դեպքում ճշմարտության մասին խոսք անգամ չի կարող լինել: Պարզ է դառնում, որ այս կեղտոտ քարոզչության նպատակը ճշմարտությանը հասնելը չէ: Այն ամբողջովին ուրիշ նպատակներ է հետապնդում:
Ստացվեց այնպես, որ ադրբեջանական կողմը, այրվելով իր «սեփական» ցեղասպանությունը (հարևաններից ոչ պակաս) ձեռք բերելու ցանկությանբ, օրացույցում որոշ ամսաթվեր որպես ցեղասպանության օրեր սահմանելու բազմաքայլ և զանազան միջոցառումներ սկսեց ձեռնարկել: (azerbembassy.org.cn/rus/31march_docs08.html)

Պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բազմաթիվ անգամներ ենթարկվել է հարձակումների, իսկ որոշ դեպքերում՝ կոտորածների և ջարդի: Ամենահայտնի դրվագներից են Լեռնային Ղարաբաղի Մարաղա հայկական գյուղի խաղաղ բնակչության սպանդը, Նախջևանի Ինքնավար շրջանում և հենց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի էթնիկ զտումները, հատկապես հայկական ջարդերը Սումգաիթում (1988թ. փետրվարի 26-29), Կիրովաբադում (1988թ. նոյեմբերի 21-27) և Բաքվում (1990թ. հունվարի 13-19), Խոջալուից և Շուշիից «Գրադ» սարքավորմումներից կրակահերթերի հետևանքով Ստեփանակերտի խաղաղ բնակչության սպանությունները:

Ղարաբաղյան պատերազմի ամենահայտնի դրվագներից է Խոջալու բնակավայրի շուրջ ծավալվող իրադարձությունները 1992թ. փետրվարին, երբ խաղաղ բնակիչները գիշերը լքում էին Խոջալուն և շարժվում էին Աղդամ ադրբեջանական քաղաքի ուղղությամբ: Ըստ հայակական կողմի պնդումների, նրանց համար ազատ միջանցք էր բացվել, սակայն ադրբեջանական կողմը հերքում է տվյալ փաստը: Ադրբեջանական աղբյուրների համաձայն այդ օրերին 613 մարդ է զոհվել:

Այս դրվագը տարբերվում է մյուսներից առաջին հերթին նրանով, որ այն տարածքը, որտեղ զոհվեցին Խոջալուի բնակիչները, գտնվում էր ադրբեջանցիների վերահստկողության ներքո, և նրանք մահացածներին և տեղանքը անսահմանափակ ու անարգել նկարահանելու հնարավորություն ունեին: Հատկանշական է, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆայեվը հայտնվեց մարկանց զոհվելու վայրում դեպքից անմիջապես հետո, և հենց նրա տեսանյութերը հիմք հանդիսացան Խոջալուի մասին վավերագրական նյութերի համար:

Հայերի կողմից պատերազմում պարտություն կրելուց հետո ժամանակակից Ադրբեջանում սկիզբ առան սեփական ազգային ինքնության փնտրտուքները և ձևավորումը: Այդ գործընթացում հիմնական ախոյանները դարձան հայերն ու Հայաստանը: Ազգային ինքնագիտակցության ձևավորման կոնտեկստում Խոջալուի դեպքերը հայտարարվեցին ադրբեջանցիների մի քանի ցեղասպանություններից մեկը, սակայն ակնհայտ է, որ Խոջալուում մարդկանց մահը ոչ մի կերպ չի կարելի անվանել ցեղասպանություն: Չնայած դրան Ադրբեջանում պետական մակարդակով Խոջալուի դեպքերը ներկայացնում են որպես ցեղասպանություն. այսպես Ադրբեջանի Հանրապետության նախագահի կայքէջում կա հատուկ բաժին նվիրված ադրբեջանցիների մի քանի ցեղասպանություններին, այդ թվում՝ «Խոջալուի ցեղասպանությանը» (http://president.az/browse.php?sec_id=56): Տարբեր երկրներում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունների կայքերում նույնպես կարելի է գտնել բաժիններ «Խոջալուի ցեղասպանության» մասին: Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչ մեծ դեր է հատկացված Խոջալուի դեպքերին ադրբեջանական պետական քարոզչության համակարգում:

Իսկ այժմ զննենք փաստագրական բազան, որը օգտագործում է ադրբեջանական կողմը Խոջալուի դեպքերի իր տեսակետը ներկայացնելու և հիմնավորելու համար:

Փորձենք այս անգամ մի կողմ թողնել «Pro» և «Contra» տիպի աղբյուրները և հիմնվենք փաստագրական նյութերի վրա, իսկ ավելի կոնկրետ՝ լուսանկարների և տեսանյութերի: Անդրադառնանք Խոջալուի դեպքերին նվիրված կայքերին և բոլոր այն ռեսուրսներին, որտեղ այս թեման արծարծվում է: Առաջին հերթին զննենք Չինգիզ Մուսթաֆայեվի լուսանկարների մի մասը, որը հանված է եղել նրա վիդեոխրոնիկայից:

 

Կարդալ...

 

Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]