
Էյնուլլա Ֆաթուլլայևը ծնվել է 1976թ. Բաքվում: Ավարտել է Բաքվի սոցիալական կառավարման և քաղաքագիտության ինստիտուտը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին կից կառավարման ակադեմիայի մագիստատուրան:
1993-95թ. ղեկավարել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական կազմակերպությունը: 1997-99թթ. եղել է Ադրբեջանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի խորհրդականը:
1999թ. հունվարին նա բացեիբաց քննադատեց կոռուպցիան իշխանության վերին օղակներում և հրաժարվեց պետական պաշտոնից՝ լքելով իշխող կուսակցության շարքերը:
Այդ օրվանից ակտիվորեն զբաղվում է լրագրողական և հրապարակային գործունեությամբ:
1999թ. ANS հեռուստաընկերությունում վարում էր «Նեզեր նողթեսի» հաղորդումը: 2000թ. զորակոչվել է բանակ և մինչև 2001թ. ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի ճակատային գծի մոտոհրաձգային դասակը:
Զորացրվելուց հետո շարունակեց իր լրագրողական գործունեությունը և դարձավ «Միլլեթին սեսի» առաջատար ընդդիմադիր թերթի խմբագրության անդամ: Սակայն 2001թ. Նիզամիի շրջանի դատարանի որոշմամբ Ֆաթուլլայեվի դեմ քրեական գործ է հարուցվում, և նա ստիպված է լինում լքել երկիրը: