Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Письмо Генеральному Секретаю ООН

Նամակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին,
թվագրված 2004թ. մարտի 10-ով

Ի պատասխան Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակին և դրան կից անվտանգության խորհրդի հատուկ փաստաթղթին (S/2004/165), թվագրված 2004թ. փետրվարի 26-ով, պատիվ ունեմ ներկայացնելու «Ճշմարտություն Խոջալուի դեպքերի մասին. վկայություններ ադրբեջանական աղբյուրներից» վերնագրով մի հուշագիր (նայիր կցումը):

Շատ երախտապարտ կլինեմ Ձեզ այս նամակի տեքստը և դրան կից անվտանգության խորհրդի հատուկ փաստաթղթը տարածելու համար:

(Ստորագրություն) Արմեն Մարտիրոսյան՝
Մշտական և լիազոր ներկայացուցիչ

 

Կցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից 2004թ.

Ճշմարտություն Խոջալուի դեպքերի մասին

Վկայություններ ադրբեջանական աղբյուրներից

Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու նպատակով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա:

Խոջալուի դեպքերը, որոնք հանգեցրեցին խաղաղ բնակիչների ոչնչացմանը, Ադրբեջանում քաղաքական ինտրիգների  և իշխանության համար պայքարի արդյունք էին: Տեղի ունեցածի իրական պատճառները ավելի համոզիչ կերպով արտահայտված են ինչպես դեպքերի մասնակից և ականատես, այնպես էլ Բաքվի անցուդարձերին քաջատեղյակ ադրբեջանցիների պատմություններում:

Խոջալուն Շուշիի և Աղդամի հետ մեկտեղ հանդիսանում էր այն կարևոր հենակետերից մեկը, որտեղից 1991-92թթ. երեք ձմեռային ամիսների ընթացքում հրետանային զենքերից և հրթիռների միջոցով կրակի տակ էր առնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խոջալուի կրակակետերի ճնշումը և այդպիսով օդանավակայանի շրջափակման վերացումը միակ միջոցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ապահովելու իր՝ Ադրբեջանի կողմից հիմնովին բնաջնջման դատապարտված բնակչության ֆիզիկական գոյությունը: Մոտակա Խոջալուից Ստեփանակերտի ամենօրյա գնդակոծումները հարյուրավոր մարդկանց, այդ թվում կանանց, երեխաների և ծերերի կյանք էին խլում:

Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալլիբովը նշել է, որ հարձակումը Խոջալուի վրա անակնկալ չէր:1 1992թ. ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված իր հարցազրույցում նա նշեց, որ հայերի կողմից միջանցք էր բացվել, որպեզսի բնակչությունը հեռանար:2 Սակայն Աղդամի մատույցներում խաղաղ բնակչության շարասյունը ենթարկվեց գնդակոծման Ադրբեջանի Ազգային Ճակատի խմբավորումների կողմից: Հետագայում այս փաստը հաստատվեց Այազ Մութալլիբովի կողմից, որն այդ հանցավոր գործողությունը կապեց ընդդիմության՝ իրեն իշխանությունից հեռացնելու և տեղի ունեցածի ողջ մեղքը իր վրա բարդելու փորձերի հետ: Ռուսական «Նովոյե վրեմյա»  ժուռնալին տված հարացազրույցում Մութալլիբովն ասեց, որ Խոջալուի բնակչության սպանդը ակնհայտորեն կազմակերպված է եղել ոմն մեկի կողմից Ադրբեջանում իշխանությանը հասնելու համար:3

Ադրբեջանցի լրագրող Մ.Սաֆարլին նշում է. «Խոջալուն կարևոր և ստրատեգիական դիրք էր զբաղեցնում: Խոջալու կորուստը նշանակում էր քաղաքական ձախողում Մութալլիբովի համար»:4

Բացի դրանից պահպանվել են ադրբեջանցի լրագրող Արիֆ Յունուսովի վկայությունները: Նա հստակ ասում էր. «Քաղաքը և նրա բնակչությունը միտումնավոր զոհաբերվեցին մեկ քաղաքական նպատակին՝ այն է, ոչ մի կերպ չթողնել, որպեսզի ԱԱՃ հասնի իշխանության»:5 Այս դեպքում սակայն հենց ադրբեջանցիներն են անվանվում ողբերգության մեղավորներ:

Ինչպես հայտնի է, նմանատիպ կարծիքներ և դիտողություններ են հնչել նաև ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների կողմից:

Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ Թամերլան Գարաևը ասում է. «Ողբերգության մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են, իսկ ավելի կոնկրետ բարձր դիրք զբաղեցնող մարդկանցից ոմն մեկը»:6

Չեխ լրագրող Դանա Մազալովան ադրբեջանցիների անուշադրության արդյունքում հայտնվել էր ԶԼՄ ներկայացուցիչների երկու խմբերում, որոնց ցույց էին տվել «հայերի կողմից այլանդակված» դիակներ: Մազալովան երկու դեպքում նկատել էր էական տարբերություններ. երբ նա դեպքի վայր էր հասել ողբերգությունից անմիջապես հետո, դիակների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի որևէ նշույլ չէր նկատել: Այնինչ երկու օր անց լրագրողներին ցույց էին տվել արդեն նկարահանմանը «պատրաստ» դիակներ:

Ո՞վ է սպանել Խոջալուի բնակիչներին և այլանդակել նրանց դիակները, եթե ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե հայերի կողմից գրավված գյուղում կամ բացված հումանիտար միջանցքում, այլ Աղդամի մատույցներում՝ մի տարածքում, որն ամբողջովին գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո:

Ադրբեջանցի անկախ լրագրող Չինգիզ Մուսթաֆայեվը, որը նկարահանումներ էր կարատել 1992թ. փետրվարի 28-ին և մարտի 2-ին, թերահավատորեն վերաբերվեց դեպքերի վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական մեկնաբանությանը և սկսեց իր սեփական հետազոտությունները: Մոսկովյան Դ-պրեսս լրատվական գործակալությանը Չինգիզ Մուսթաֆայեվի ուղարկած առաջին իսկ հաղորդագրությունը շատ թանկ արժեցավ նրա համար. լրագրողը սպանվեց Աղդամից ոչ հեռու անհայտ հանգամանքներում:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը անձամբ է խոստովանել, որ երկրի նախկին ղեկավարությունը նույնպես մեղավոր էր Խոջալուի ողբերգության համար:  Ըստ «Բիլիք դունյասը» լրատվական գործակալության հաղորդագրության՝ 1992թ. Ալիևը հայտարարել է. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի: Մենք չպետք է խառնվենք իրադարձությունների զարգացմանը»: Թե ում էր ձեռնտու արյունահեղությունը, հայտնի է բոլորին: Չի կարելի հերքել այն փաստը, որ եթե ԱԱՃ հեռու գնացող նպատակներ էր հետապնդում, ապա դրանք իրականացան: Մութալլիբովը զրկվել է աթոռից, միջազգային հանրությունը ցնցված է, իսկ ադրբեջանցիներն ու նրանց թուրք եղբայրները հավատաց այպես կոչված «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությանը Խոջալուում»:7

Եվս մեկ ողբերգական մանրամասնություն: Դա պարզ դարձավ դեպքերից անմիջապես հետո. փետրվարի 26-ին «խաղաղ» Խոջալուում 47 հայ պատանդ էր վերցվել: Փաստ, որը ողբերգությունը «լուսաբանող» ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները չէին հիշատակում: Խոջալուի ազատագրումից հետո գտնվեցին միայն 13 պատանդներ (այդ թվում 6 կին և 1 երեխա), իսկ մնացածներ 34-ը ադրբեջանցիների կողմից տարվել էին անհայտ ուղղությամբ: Միայն հայտնի է, որ օպերացիայի գիշերը նրանք դուրս էին բերվել գյուղից և չէին հասել Աղդամ:

Մինչև այսօր նրանց մասին չկա որևէ տեղեկություն: Պարզ չէ նաև, արդյո՞ք նրանք գտնվում են ադրբեջանական գերության մեջ, թե ոչ:

Վերոհիշյալ փաստերի հիման վրա վստահորեն կարելի է ասել, որ Խոջալուի խաղաղ բնակչության սպանդը ադրբեջանցիների ձեռքի գործն էր: Նրանք կատարել են այս հանցագործությունը սեփական ժողովրդի դեմ հանուն քաղաքական ինտրիգների և իշխանության համար պայքարի:

 

Նշումներ
1Օգոնյոկ (ամսեգիր), թիվ. 14-15, 1992
2Նեզավիսիմաեա գազետա, Ապրիլի 2 1992
3Նովոյե Վրեմյա, Մարտի 6 2001
4Նեզավիսիմաեա գազետա, Փետրվար 1993
5Զերկալո (թերթ), Հուլիս 1992
6Մուհալիֆաթ (թերթ), Ապրիլ 28 1992
7Մեգապոլիս Եքսպրեսս, թիվ 17, 1992

 


ScreenShot

Այլ նյութեր՝

Ռամիզ Ֆաթալլիյևի հարցազրույցըԱդրբեջանցիների վկայոիտյունները

«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»

Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ

Աննախադեպ զեղծարարութուննների և կեղծարարութունների ժամանակագրություն

Ես նրանց հետ էի գնում

 


Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]